Հովիկ Ներսիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովիկ Ներսիսյան (1921 - 2009[1][2]), պարսկահայ բանասեր և հայագետ։
Հովիկ Ներսիսյան | |
---|---|
Ծնվել է | 1921 |
Մահացել է | 2009 |
Քաղաքացիություն | Իրան |
Մայրենի լեզու | հայերեն |
Մասնագիտություն | բանասեր և հայագետ |
Անդամություն | Նյու Յորքի գիտությունների ակադեմիա |
Կենսագրություն
խմբագրելՀովիկ Ներսիսյանը ծնվել է 1921 թվականին Իրանում։ Բարձրագույն կռթություն շարունակել է Թեհրանում և Գլազգոյում։ Գերադասելով զինվորական ծառայությունը, հաճախում է Իրանի զինվորական ակադեմիան (համալսարանը)?։ Շահում շրջանավարտների առաջնությունը և սաշի կողմից պարգևատրվում թրով, ընտրվում թագավորական գարդի սպա, ստանում աջուդանական շքափոկ (վաքսիլ) թագավորի կողմից, պարգևատրվում է «Գիտություն» շքանշանով։ 1948 թվականի հրաժարվում է բանակային ծառայությունից։ 1991 թվականին ընտրվում է Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ։
Աշխատություններ
խմբագրելԲանասիրական բազմաթիվ պարսկերեն և հայերեն հոդվածների հեղինակ է։
2000 թվականին տպագրվել է նրա հոդվածների ընտրանին։
2003 թվականից, 1750 Ներսիսյանների տոհմածառին նվիրված VIII դարի Հայաստանի իրադարձություններին, Մուշ, Կարին և Համադան քաղաքների պատմության և ավել քան 1800 անուններ մի տոհմում։
2004 թվականին «Հայերի Բռնագաղթն ու Բավարիացիների Հայկական Ծագումը» ուսումնասիրությունը։
2006 թվականին ընթերցողի դատին է ներկայացրել իր հինգերորդ գիրքը «Հայկական Լեռնաշխարհը Ըստ Զրադաշտն ու Իր Ավեստան» խորագրով, որը նախատեսված է ինչպես արևելագետների, այնպես էլ գիտական լայն շրջանակների համար։