Հակոն VII թագավորի ոսկե հոբելյանին նվիրված մեդալ
Հակոն VII թագավորի ոսկե հոբելյանին նվիրված մեդալ, Նորվեգիայի պետական պարգև։
Հակոն VII թագավորի ոսկե հոբելյանին նվիրված մեդալ նորվ.՝ Haakon VIIs Jubileumsmedalje 1905—1955 | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Տեսակ | jubilee medal? | ||||
Կարգավիճակ | չի շնորհվում | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | նոյեմբեր 1955 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | Հակոն VII թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ | ||||
Կրտսեր պարգև | Հակոն VII թագավորի 70-ամյակին նվիրված մեդալ |
Պատմություն
խմբագրելՆորվեգիայի Հակոն VII թագավորի ոսկե հոբելյանին նվիրված մեդալը հաստատվել է 1955 թ.-ին Հակոն VII թագավորի՝ Նորվեգիայի գահին գտնվելու 50-ամյակի առթիվ։ Մեդալը նախատեսված է թագավորական ընտանիքի անդամներին, պետական պաշտոնյաներին, դատավորներին, զինվորականներին և նորվեգական դեսպանատների աշխատողներին պարգևատրելու համար[1][2]։
Նկարագրություն
խմբագրելՄեդալը շրջանաձև է և պատրաստված արծաթից։ Վերին հատվածում պատկերված է թագավորական զինանշանը։ Դիմային հատվածում պատկերված է թագավորը, որի շուրջ գրված է «HAAKON 7 NORGES KONGE»: Մեդալի հակառակ կողմում՝ կենտրոնում պատկերված է Հակոն VII թագավորի թագադրումը։ Մեդալի վերևի հատվածում՝ թագի վրա ամրացված է օղակ, որի միջոցով այն ամրացված է ժապավենին։ Մեդալի ժապավենը մետաքսից է, կարմիր գույնի, մեջտեղում հորիզոնական արծաթե սալիկով։ Սալիկի վրա գրված է «1905-1955»[1]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Svarstad, Carsten. 1957. Nye norske belønningsmedaljer. Nordisk Numismatisk Unions Medlemsblad 2 (February): 76–80.
- ↑ «Norwegian Decorations». kongehuset.no. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Աշխարհի պարգևները:(չաշխատող հղում) (նորվեգերեն)
- Kingdom of Norway: King Haakon VII's Anniversary Medal 1905-1955. (անգլերեն)