Ջեննի Հոլցեր

ամերիկացի կոնցեպտուալ արվեստագետ
(Վերահղված է Հոլցեր Ջեննիից)

Ջեննի Հոլցեր (անգլ.՝ Jenny Holzer, հուլիսի 29, 1950(1950-07-29)[1][2][3][…], Gallipolis, Օհայո, ԱՄՆ[4][5][6]), ամերիկացի նեոկոնցեպտուալիստ նկարչուհի։ Պատկանում է 1970-ականներին հայտնված ֆեմինիստական արվեստի ուղղությանը։ Նրա աշխատանքի հիմնական նպատակներից մեկը գաղափարների նախագծումն է հասարակական տարածքներում[9]։ Նրա լայնածավալ ինստալյացիաները ներառում են գովազդային վահանակներ, շենքերի ու ճարտարապետական այլ կառույցների նախագծում և էլեկտրոնային ցուցադրություն։ Լուսադիոդների օգտագործումը դարձել է նրա ամենաակնառու առանձնահատկությունը, չնայած նրա աշխատանքները շատ ավելի բազմազան են և ներառում են փողոցային պաստառներ ու ցուցանակներ, քարե նստարաններ, նկարներ, գեղարվեստական լուսանկարներ, ձայնային և տեսանախագծեր, ինտերնետային նախագծեր և նույնիսկ մրցարշավային ավտոմեքենաներ։

Ջեննի Հոլցեր
անգլ.՝ Jenny Holzer
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 29, 1950(1950-07-29)[1][2][3][…] (74 տարեկան)
ԾննդավայրGallipolis, Օհայո, ԱՄՆ[4][5][6]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՌոդ Այլենդի դիզայնի դպրոց, Օհայոյի համալսարան և Չիկագոյի համալսարան
Երկեր125 Years?
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ, գծանկարիչ, վիզուալ արտիստ, կոնցեպտուալ արվեստագետ, ինստալյացիոն արտիստ և արվեստագետ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԵվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Colab?
Կայքprojects.jennyholzer.com
 Jenny Holzer Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կրթություն

խմբագրել

Հոլցերը ծնվել է 1950 թվականի հուլիսի 29-ին[10]։ Սկզբում Հոլցերը ցանկանում էր աբստրակտ նկարչուհի դառնալ[11], ուստի նա մասնակցել է Դյուկի համալսարանի ընդհանուր արվեստի դասընթացին, ապա Չիկագոյի համալսարանում գեղանկարչության, փորագրության և մատիտով նկարչության դասընթացներին, և, վերջապես, 1972 թվականին ավարտել է Օհայոյի համալսարանը գեղարվեստի բակալավրի դիպլոմով։ Երկու տարի անց նա գնացել է դիզայնի դպրոցի ամառային դասընթացներին, և այնտեղ ստացել է կերպարվեստի վարպետի կոչում[12]։

1976 թվականին Ջեննին տեղափոխվել է Մանհեթեն և միացել ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանի անկախ դասընթացներին, որտեղ սկսվել է նրա աշխատանքը լեզվի, ինստալյացիաների և քաղաքային արվեստի հետ[11]։ Նա եղել է նաև Colab կոչվող նկարիչների խմբի ակտիվ անդամ[13]։

Ստեղծագործություն

խմբագրել

Հոլցերի առաջին «քաղաքային» աշխատանքները կոչվում էին «Ճշմարտություններ» (Truisms, 1977-1979), դա նրա ամենահայտնի նախագծերից մեկն է։ Truisms-ն առաջին անգամ փողոցներում հայտնվել է անանուն պաստառների տեսքով (սպիտակ թղթի վրա շեղ տառերով գրված սև բառեր), որոնք սոսնձված էին ամբողջ Մանհեթենի և նրա հարակից տարածքի շենքերի ու ցանկապատերի վրա[12]։ Պաստառների վրա մեկական տող կար. ընթերցանության ցուցակի գլխավոր մտքերը, որոնք առաջարկվում էին Ուիթնիի անկախ դասընթացների ուսանողներին[14]։ Նա նաև տպագրել է Truisms-ից մի քանիսը շապիկների, պիտակների ու պաստառների վրա, ինչպես նաև փորագրել է քարե նստարանների վրա։ Հոլցերի «Ճշմարտությունները» ներառել են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են` «իշխանության չարաշահումը անսպասելիորեն չի սկսվում», «ցանկացած ավելորդություն անբարոյականություն է» և «ազատությունը շքեղություն է, ոչ թե տրվում է»[15]։ 1980-ականների վերջին Հոլցերի «փողոցային» աշխատանքները ներառվել են Լոնդոնի ժամանակակից արվեստի ինստիտուտի «Նկարչուհիների սոցիալական ռազմավարությունները» ցուցահանդեսում[16]։

 
Living շարքի ցուցանակ

1981 թվականին Ջեննին սկսել է Living (կյանք) անվանումով մի շարք աշխատանքներ։ Ալյումինե և բրոնզե ցուցանակների վրա (այն ձևաչափը, որով սովորաբար նշվում են բժշկական և կառավարական շենքերը) տպագրվել են արտահայտություններ մարդու առօրյա կյանքի և այնպիսի պարզ բաների մասին, ինչպիսիք են սնունդը, քունը, հարաբերությունները։ Այդ ցուցանակներն ուղեկցվել են նկարիչ Պյոտր Նադինի նկարազարդումներով[17]։

1979 թվականից մինչև 1982 թվականը Ջեննին ստեղծել է մի շարք պաստառներ` «Կրթական էսսեներ» ընդհանուր անվանմամբ (Inflammatory Essays), որոնք փակցվել են ամբողջ Նյու Յորքում[18]։ Այս նախագիծը պատրաստելիս Հոլցերը ոգեշնչվել է հայտնի քաղաքական գործիչներից, այդ թվում` Էմմա Գոլդմանից, Վլադիմիր Լենինից և Մաո Ցզե Դունից։ 2018 թվականին երգչուհի Լորդը Գրեմմի մրցանակաբաշխությանը ներկայացել է զգեստին կարված քարտով, որը պարունակում էր Inflammatory Essays-ի արտահայտություններից մեկը։ Քարտի վրա գրված էր. «Ուրախացի′ր։ Մենք ապրում ենք սարսափելի ժամանակներում։ Համարձակ եղի′ր, քանի որ ամենավատը լավագույնի ավետաբերն է։ Միայն ամենասարսափելի հանգամանքները կարող են արագացնել ճնշողի տապալումը։ Հինն ու կոռումպացվածը պետք է դեն նետվի, մինչև արդարությունը կարողանա հաղթել։ Ժխտումը կաճի։ Վրդովմունքի ցրված սերմերը կարագացնեն հատուցման օրվա մոտենալը։ Ապոկալիպսիսը կծաղկի»[18]։

Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը Հոլցերի հիմնական մեթոդն է դարձել 1982 թվականին։ Այդ ժամանակ նա իր առաջին մեծ էլեկտրոնային ցուցանակը ցուցադրել է Նյու Յորքի Թայմս Սքվերում։ Նախագիծը հովանավորել է Հանրային արվեստի հիմնադրամը։ Նոր տեխնոլոգիաների օգտագործման և քաղաքի ամենահայտնի վայրերից մեկի հասանելիության շնորհիվ Հոլցերը կարողացել է ավելի լայն լսարան ունենալ, քան դա նրան հաջողվել է ավելի վաղ։ «Գոյատևում» (Survival, 1983—1985) վերնագրով հետագա աշխատանքների տեքստերը վերաբերում էին ժամանակակից հասարակության կյանքի ցավին, հաճույքին և ծիծաղելի լինելուն[19]։

1986 թվականին Հոլցերը սկսել է աշխատել քարի հետ։ Նույն թվականին տեղի է ունեցել նրա ցուցահանդեսը Նյու Յորքի պատկերասրահներից մեկում։ Այս ցուցահանդեսում հանդիսատեսը հայտնվել է հորիզոնական լուսադիոդային նշաններով լցված տարածության մեջ, իսկ մահագրություններով քարե նստարանները գրություններով տարել են դեպի էլեկտրոնային խորան։ Հոլցերը շարունակել է աշխատել այդ ուղղությամբ և 1989 թվականին Գուգենհայմի թանգարանում տեղադրվել է 163 մետրանոց ցուցանակ, որը ճաղաշարի օգնությամբ կազմել է պտտվող շարունակական շրջան[20]։

1989 թվականին Հոլցերը դարձել է առաջին կինը, որին ընտրել են որպես ԱՄՆ-ի ներկայացուցիչ, և երկրորդ նկարչուհին (առաջինը Դիանա Արբուսն էր) Վենետիկի բիենալեում։ Իսկ 1990 թվականին 44-րդ բիենալեում նրա լուսադիոդային ցուցանակներն ու մարմարե նստարանները կարևոր տեղ են զբաղեցրել ամերիկյան արվեստի տաղավարում։ Նա նաև ստեղծել է մի շարք պաստառներ, գլխարկներ և շապիկներ` Վիեննայի փողոցներում վաճառքի համար։ Նրա «Մայր ու զավակ» ինստալյացիան արժանացել է Leone D’Oro մրցանակի։ Այդ ինստալյացիան պահպանվել է և գտնվում է Օլբրայթ-Նոքս պատկերասրահում

Չնայած 1977 թվականից մինչև 1993 թվականն ընկած ժամանակահատվածում Հոլցերը հիմնականում ինքն է գրել իր ստեղծագործությունների տեքստերը, 1993 թվականից նա սկսել է ավելի շատ օգտագործել ուրիշների, այդ թվում այնպիսի հեղինակների խոսքերը, ինչպիսիք են Նոբելյան մրցանակակիր լեհ Վիսլավա Շիմբորսկան, Էլֆրիդե Ելինեկը (Ավստրիա), Ֆադիլ ալ Ազզավին (Իրաք), Յեհուդա Ամիհայը (Իսրայել), Հավլա Դունիան (Սիրիա) և Մահմուդ Դարվիշը (Պաղեստին)։ Իսկ 2010 թվականից Հոլցերը կենտրոնացել Է Իրաքին և Մերձավոր Արևելքին վերաբերող կառավարական փաստաթղթերի վրա[21]։ Այդ թվում Ջեննին օգտագործել է ԱՄՆ բանակի գաղտնազերծված փաստաթղթերից տեքստերի հատվածներ[22]։ Օրինակ, նրա մեծ լուսադիոդային ցուցանակը պարունակել է հատվածներ զինվորականների հարցաքննությունների արձանագրություններից, որոնք մեղադրվել են ռազմական հանցագործությունների և Աբու Գրեյբ բանտում մարդու իրավունքների խախտման մեջ, այդպիսով հանրայնացնելով երբեմնի գաղտնիքը և մերկացնելով «ռազմա-առևտրային զվարճանքի համալիրը»[23]։

Առավել հաճախ Հելցերն իր աշխատանքներում խոսում է բռնության, ճնշման, ֆեմինիզմի, իշխանության, պատերազմի և մահվան մասին` օգտագործելով ժամանակակից տեղեկատվական համակարգերի հռետորաբանությունը։ Նրա նպատակն է ի հայտ բերել այն, ինչի մասին մտածում են, բայց չեն ասում[24]։

Հոլցերն արժանացել է մի քանի հեղինակավոր մրցանակների։ Բացի 1990 թվականին Վենետիկի բիենալեում ներկայացված աշխատանքի համար «Ոսկե առյուծ» շահելուց[25], նա ստացել է մի քանի այլ հեղինակավոր մրցանակներ, այդ թվում` Չիկագոյի արվեստի ինստիտուտի կողմից Բլերի մրցանակի (1982), Արվեստի և գրականության շքանշանի (2002) և բեռլինյան մրցանակի (2000)[26]։ 2010 թվականին Հոլցերը Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարանի կողմից արժանացել է «Նշանավոր կանայք արվեստում» մրցանակին։ 2018 թվականին նա ընտրվել է որպես Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի նոր անդամ[27]։

  • A Little Knowledge (1979)
  • Black Book (1980)
  • Hotel (1980)
  • Living (1980)
  • Eating Friends (1981)
  • Eating Through Living (1981)
  • Truisms and Essays (1983)
  • The Venice Installation (1990)
  • Die Macht des Wortes (2006)

Հատընտիր

խմբագրել
  • Living Series (վաղ 1980-ականներ)
  • Under a Rock (1986)
  • Da wo Frauen sterben, bin ich hellwach (1993)
  • Please Change Beliefs (1995)
  • Protect Me From What I Want
  • Terminal 5 (2004 թվականի հոկտեմբեր)
  • For the City (2005)
  • For Singapore (2006)
  • For the Capitol (2007)
  • I Was In Baghdad Ochre Fade (2007)
  • For SAAM (2007)
  • Redaction Paintings (2008)

Մշտական ինստալյացիաներ

խմբագրել
  • IT TAKES A WHILE BEFORE YOU CAN STEP OVER INERT BODIES AND GO AHEAD WITH WHAT YOU WERE TRYING TO DO. Из серии Living (1989), 28 գրանիտե նստարաններ գրություններով
  • Installation for Aachen
  • Green Table (1992), պիկնիկի գրանիտե լայն սեղան գրություններով
  • Installation for Schiphol (1995), մշտական ինստալյացիա Ամստերդամի Սխիպհոլի օդանավակայանում
  • Erlauf Peace Monument (1995)
  • Allentown Benches
  • Installation for the Guggenheim Museum Bilbao (1997)
  • Oskar Maria Graf Memorial (1997)
  • Ceiling Snake (1997), 138 լուսադիոդային ցուցանակներ
  • Bench (1997)
  • Truisms
  • Untitled (1999)
  • Blacklist (1999)
  • Historical Speeches (1999)
  • The Black Garden of Nordhorn
  • Installation for the U.S. Courthouse and Federal Building, Sacramento(1999)
  • Wanås Wall (2002)
  • Serpentine (2002)
  • Untitled (2002)
  • 125 Years (2003)
  • For Pittsburgh (2005)
  • For Elizabeth (2006)
  • For 7 World Trade (2006)
  • For Novartis (2006/07)
  • VEGAS (2009)
  • Bench (2011)
  • 715 Molecules (2011)

Պատկերասրահ

խմբագրել

Ջեննի Հոլցերի աշխատանքներից

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Jenny Holzer (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Jenny Holzer — 2008.
  3. 3,0 3,1 Jenny HolzerOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Artnet — 1998.
  5. 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 Aware (ֆր.) — 2014.
  7. American Academy in Rome Announces Winners of the 2015–16 Rome Prize (իտալ.) // Architectural Digest / A. AstleyNew York: Condé Nast, 2015. — ISSN 0003-8520; 2163-3819
  8. Philip Morris Fellow - Class of Spring 2000American Academy in Berlin.
  9. Weidemann, Christiane. 50 women artists you should know. — Munich: Prestel, 2008. — 173 pages с. — ISBN 9783791339566
  10. «Jenny Holzer». Art HIstory Archive: Biography & Art. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  11. 11,0 11,1 Lewine, Edward (2009 թ․ դեկտեմբերի 16). «At Home With Jenny Holzer, the Artist». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  12. 12,0 12,1 Tate. «Jenny Holzer born 1950 | Tate». Tate (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  13. «Colab | Grove Art» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  14. «Untitled (Selections from Truisms, Inflammatory Essays, The Living Series, The Survival Series, Under a Rock, Laments, and Child Text)». Guggenheim (անգլերեն). 1989 թ․ հունվարի 1. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  15. «Jenny Holzer. Truisms. 1978-87 | MoMA» (անգլերեն). The Museum of Modern Art. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  16. Issue : social strategies by women artists : an exhibition. — London: Institute of Contemporary Arts, 1980. — [67] pages с. — ISBN 090526309X
  17. «Jenny Holzer - Biography & Art - The Art History Archive». www.arthistoryarchive.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  18. 18,0 18,1 Lesley McKenzie. «Jenny Holzer, the feminist artist behind Lorde's Grammys gown message, isn't a stranger to the fashion world». latimes.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  19. MyFreeTemplates.com. «Jenny Holzer». web.grinnell.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  20. Jenny Holzer, Untitled (1990) Արխիվացված 2012-04-15 Wayback Machine Thyssen-Bornemisza Art Contemporary, Vienna.
  21. Rubin, Edward Holzer, Jenny // Art Newspape. — 2010.
  22. «Jenny Holzer - Interview Magazine». Interview Magazine (անգլերեն). 2012 թ․ մարտի 26. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  23. Smith, Roberta (2009 թ․ մարտի 12). «At the Whitney Museum, a Retrospective on a Career of Sounding the Alarm». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  24. «Phillips: NY010510, Jenny Holzer» (անգլերեն). Phillips. Արխիվացված է օրիգինալից 2018-03-24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  25. Linda., Buchholz, Elke (2003 թ․ հունվարի 1). Women artists. Prestel. էջ 118. ISBN 3791329677. OCLC 875628482.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  26. «Bussiness Mirror, "Hello, men of Asia, meet Jenny Holzer in Singapore" | Pearl Lam Galleries». Pearl Lam Galleries (անգլերեն). 2014 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  27. «2018 Ceremonial Exhibition: Work by New Members and Recipients of Awards – American Academy of Arts and Letters». artsandletters.org. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեննի Հոլցեր» հոդվածին։