Պանրի շուկաներ (Նիդերլանդներ)
Հետևյալ ցուցակում տրված են տեղեկություններ XXI դարի սկզբին գործող հոլանդական պանրի շուկաներից հինգի մասին։
Վուրդեն (հոլ.՝ Woerden) քաղաքում գտնվող շուկան լիարժեք առևտրային ժամանակակից պանրի շուկա է։ Մյուս չորսը՝ Ալկմարում, Գաուդայում, Էդամում և Հորնում, համարվում են Միջնադարի պանրի շուկաների պատմական կրկնօրինակները։
Ալկմար
խմբագրելԱլկմարի պանրի շուկան աշխատում է ամեն ուրբաթ՝ 10:00-ից մինչև 12:30՝ ապրիլի առաջին ուրբաթ օրվանից մինչև սեպտեմբերի առաջին ուրբաթ։ Գոյություն ունեն պանրի բեռնակիրների (հոլ.՝ kaasdragers) չորս խմբեր (հոլ.՝ vemen), որոնք միմյանցից տարբերվում են գլխարկների գույներով․ կապույտ, կարմիր, կանաչ և դեղին։ Երկու բեռնակիրներ տեղափոխում են պանրի գլուխները պատգարակների վրա դեպի կշեռքներ, սովորաբար պատգարակները կշռում են 160 կիլոգրամ։ Պանրի գինը որոշվում է ըստ բարտերային համակարգի (հոլ.՝ handjeklap)[1][2]։
Էդամ
խմբագրելԷդամ քաղաքում գտնվող պանրի շուկան ամենահայտնին է Նիդերլանդներում, և ինչպես հետևում է անվանումից, այստեղ վաճառվում է Էդամ տեսակի պանիր։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պանիրը վաճառվում է ձիու սայլակների և նավակների մեջ։ Շուկան բացվում է հուլիսին և օգոստոսին՝ չորեքշաբթի օրերին՝ 10:30-ից մինչև 12:30[3]։
Հորն
խմբագրելՀորնում գտնվող շուկան բացվել է 2007 թվականին, աշխատում է յուրաքանչյուր հինգշաբթի՝ 12:30-ից մինչև 13:45, իսկ հունիսի 28-ից սեպտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում՝ ամեն հինգշաբթի երեկոյան՝ 21:00-ից մինչև 22:15[4]։
Գաուդա
խմբագրելԳաուդայի շուկան աշխատում է ավելի քան երեք հարյուրամյակ՝ հոլ.՝ Goudse kaasmarkt-ում, պանիր վաճառվում է հունիսից օգոստոս ամիսներին։ Աշխատում է ամեն հինգշաբթի՝ 10:00-ից մինչև 12:30։ Շուկան շրջապատված է մի շարք ցուցահանդեսային վրաններով, որոնց մեջ ցուցադրվում են հոլանդական պատմական մասնագիտությունները՝ պարնի արտադրությունից մինչև յուղի արտադրություն[5]։
Վուրդեն
խմբագրելՎուրդենի շուկան գործում է ավելի քան 100 տարի, ամեն չորեքշաբթի, առևտուրը սկսվում է առավոտյան ժամը 9-ին ֆերմերի՝ պանրի արտադրողների (հոլ.՝ kaasboeren) և շուկայի վաճառողների (հոլ.՝ marktmeester) միջև, ինչի արդյունքում պարզ է դառնում տարբեր տեսակի պանիրների գինը։ Պանիրները, որոնք վաճառվում են շուկայում «ֆերմերային պանիրներ» են (հոլ.՝ boerenkazen)[6], որոնք արտադրվում են ավանդական ձևերով և ունեն ավելի լավ համ, քան գործարաններում արտադրված պանիրները։
Վուրդենի պատմական պանրի շուկան
խմբագրելՈրպես ավանդույթ, օգոստոսին, ամառային արձակուրդների վերջին չորեքշաբթի օրը (Կենտրոնական Նիդերլանդների համար), աշխատում է պատմական պանրի շուկան, որի ժամանակ ֆերմերները և իրենց կանայք հագնում են պատմական հագուստներ և վերականգնում ավանդական պանրի շուկան։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Alkmaar Cheese Market schedule. kaasmarkt.nl; VVV, NL.
- ↑ The Alkmaar Cheese Market, a tradition since 1593 Արխիվացված 2010-03-02 Wayback Machine. alkmaar.nl; Municipality of Alkmaar.
- ↑ Edam Cheese Market Արխիվացված 2012-04-26 Wayback Machine event information. Stichting Kaasmarkt Edam, 2010.
- ↑ Hoorn Cheese Market official site Արխիվացված 2022-05-28 Wayback Machine (Flash)
- ↑ Gouda Cheese Market Արխիվացված 2009-10-13 Wayback Machine event information. Stichting Goudse Kaas foundation, 2010.
- ↑ Edam cheese market Արխիվացված 2020-07-23 Wayback Machine . Holland.com.
Արտաքին հղումներ
խմբագրել- Tourist information Արխիվացված 2018-10-18 Wayback Machine (անգլ.) Էդամի և էդամական պանրի մասին
- Dutch Farm Cheese Արխիվացված 2011-02-07 Wayback Machine կայքում կգտնեք տեղեկություն պանրի արտադրության մասին
- Gourmet-Food.com Տեղեկություն և գրքեր հոլանդական պանրի վերաբերյալ