Հոգի (ֆիլմ, 2020)
«Հոգի» (անգլ.՝ Soul), ամերիկյան համակարգչային անիմացիոն կատակերգական ֆիլմ, որն արտադրվել է Walt Disney Pictures և Pixar Animation Studios ընկերությունների կողմից։ Այն տեղայնացվելու է Walt Disney Studios Motion Pictures-ի կողմից։ Ֆիլմի հեղինակը և ռեժիսորը Փիթ Դոքթերն է, որն աշխատել է Քեմփ Փաուերսի հետ։ Մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Ջեյմի Ֆոքսը, Թինա Փեյը, Questlove-ը, Ֆելիսիյա Ռաշադը, Դեյվեդ Դիգսը և Անջելա Բասեթը։
«Հոգի» ֆիլմի թողարկումը պլանավորվում է 2020 թվականի դեկտեմբերի 25-ին։ Հայաստանում ֆիլմը կթողարկվի 2021 թվականի հունվարի 21-ին[8]։
Սյուժե
խմբագրելՄիջին դպրոցի երաժշտության ուսուցիչ Ջո Գարդները վաղուց երազում է բեմի վրա ջազային երաժշտություն կատարելու մասին և վերջապես հնարավորություն է ստանում տպավորություն թողնել մյուս ջազային երաժիշտների վրա Half Note Club-ում բացող ելույթի ժամանակ։ Սակայն ժամանակավրեպ պատահականությունը ստիպում է Գարդների հոգին առանձնանալ նրա մարմնից և հայտնվում է աշխարհում, որտեղ հոգիները զարգացնում են անհատները, քմահաճույքները և բնավորության գծերը, նախքան Երկիր ուղարկվելը։ Այնտեղ Գարդները պետք է աշխատի այդտեղ պատրաստվող հոգիների, օրինակ, 22-ի հետ՝ հոգու, որը կյանքի հայեցակարգի վերաբերյալ պղտոր տեսակետ ունի, որպեսզի վերադառնա Երկիր, նախքան նրա մարմինը մահանա։
Հնչյունավորման խումբ
խմբագրել- Ջեյմի Ֆոքս՝ Ջո Գարդներ, երաժշտության ուսուցիչ, որի հոգին առանձնացվում է մարմնից դժբախտ պատահարից հետո[9]։
- Թինա Փեյ՝ 22, հոգի, որը կյանքի հայեցակարգի վերաբերյալ պղտոր տեսակետ ունի[9]։
- Questlove՝ Քըրլի, Ջոյի երաժշտական խմբի թմբկահար[10][11]։
- Ֆելիսիյա Ռաշադ՝ Ջոյի մայր[10][11]։
- Դեյվեդ Դիգս՝ Փոլ, հարևանությամ ապրող Ջոյի երդվյալ թշնամի[9][10][11]
- Անջելա Բասեթ՝ Դորոթեա Ուիլյամս, հեղինակավոր ջազ երաժիշտ[12]։
- Ջոն Ռաթցենբերգեր[13]
- Ռիչարդ Այոադի[14]
Արտադրություն
խմբագրելԶարգացում
խմբագրել2016 թվականի հունվարին հայտարարվել է, որ Փիթ Դոքթերը՝ Փիքսար ընկերության ղեկավարն աշխատում է նոր ֆիլմի վրա[15][16]։
2018 թվականի հունիսին հայտարարվել է, որ Դոքթերը նախատեսում է ավարտել իր ֆիլմը, չնայած այն բանին, որ նա նշանակվել է Փիքսարի գլխավոր կրեատիվ տնօրեն Ջոն Լասետերի հեռանալուց հետո[17]։ 2019 թվականի հունիսին Փիքսարը հայտարարել է «Հոգի» անվանմամբ նոր ֆիլմի մասին, որի ռեժիսորը Դոքթերն է, իսկ պրոդյուսերը՝ Դանա Մյուրեյը[18]։ Դրա հետ մեկտեղ Թվիթթերում հրապարակվել է սինոփսիսը Նյու Յորքում տիեզերական ճանապարհորդության մասին[19]։
Մյուրեյն ասել է, որ ֆիլմը «հանդիսատեսին կտեղափոխի մի աշխարհ, որտեղ ոչ ոք երբեք, լավ, կամ էլ երկար ժամանակ չի եղել» այն ժամանակ, երբ համահեղինակ և համառեժիսոր Քեմփ Փաուերսն ասել է, որ այն «լիովին տարբեր է» Դոքթերի նախորդ ֆիլմերից։ Փաուերսը նաև նշել է, որ ֆիլմը պատասխանելու է կարևոր հարցերին «իսպակես զվարճալի ճանապարհով»[20]։ Թինա Փեյը նույնպես մասնակցել է սցենարի ստեղծմանը, օգնելով գրել իր կերպարի տողերը[20]։
Փիքսարը նախընտրել է, որ ֆիլմի գլխավոր հերոսը երաժիշտ լինի, քանի որ ցանկանում էր «մասնագիտություն, որի համար հանդիսատեսը կարող էր մտահոգված լինել», և երաժշտի վրա կանգ է առել գիտնականի կերպարը փորձելուց հետո[20]։ Դոքթերը նկարագրել է «Հոգի»-ն, ինչպես «այն բանի ուսումնասիրություն, թե որտե՞ղ պետք է լինի ձեր ուշադրությունը։ Որո՞նք են այն բաները, որոնք, ի վերջո, իսկապես կարևոր են լինելու, որոնց վրա դուք ետ եք նայում և ասում․ «Ես այսքան ժամանակ եմ ծախսել իմ սահմանափակ ժամանակից Երկրի վրա անհանգստանալով կամ կենտրոնանալով այս բանի մասի՞ն»[20]։
Քասթինգ
խմբագրել2019 թվականի օգոստոսի 24-ին հայտարարվել է, որ Ջեյմի Ֆոքսը, Թինա Փեյը, Questlove-ը, Ֆելիսիյա Ռաշադը և Դեյվեդ Դիգսը հնչյունավորելու են ֆիլմի գլխավոր հերոսներին[9][10]։ «Հոգի»-ն Փիքսարի առաջին ֆիլմն է, որի գլխավոր հերոսն աֆրոամերիկացի է[21]։ 2020 թվականի մարտի 17-ին Անջելա Բասեթը հայտարարել է, որ դերասանական կազմում է եղել[12]։ Ապրիլի 13-ին Ջոն Ռաթցենբերգը նույնպես միացել է հնչյունավորման անձնակազմին[13]։ 2020 թվականի մայիսի 4-ին Փաուերսը հայտարարել է, որ Ռիչարդ Այոադին նույնպես միացել է հնչյունավորման խմբին[14]։
Անիմացիա
խմբագրելՖիլմի անձնակազմը ստեղծել է հոգիներին «անիրական», «եթերային» և «ոչ ֆիզիկական» միջոցով, նրանց ձևովորումների համար հիմք վերցնելով տարբեր կրոնական և մշակութային ներկայացուցիչներին։ Դոքթերը նկարագրել է դա որպես «հսկայական փորձություն», մուլտիպլիկատորները «սովոր են խաղալիքներին, մեքենաներին, այն բաներին, որոնք շատ ավելի նյութական են և հեշտությամբ հիշատակվող», թեև նա զգում էր, որ մուլտիպլիկատորների թիմը «իսկապես հավաքել է որոշ թույն բաներ, որոնք իսկապես մատնանշում են այդ բառերը, թեև հարաբերական են»[20]։
Երաժշտություն
խմբագրել2019 թվականի D23 ցուցահանդեսի ժամանակ հայտարարվել է, որ Թրենթ Ռեզնորը և Աթիկուս Ռոսը ստեղծագործում են ֆիլմի պարտիտուրան, իսկ Ջոն Բաթիստը ջազային երգեր է գրելու ֆիլմի համար[9]։
Թողարկման
խմբագրել«Հոգի» մուլտֆիլմի թողարկումն ի սկզբանե պլանավորվել է 2020 թվականի հունիսի 19-ին Միացյալ Նահանգներում[22], սակայն COVID-19 համավարակի պատճառով այն հետաձգվել է մինչև 2020 թվականի նոյեմբերի 20[23]։
Մարքեթինգ
խմբագրելՖիլմի թիզեր թրեյլերը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 7-ին[24]։ Առաջին լրիվ տևողությամբ թրեյլերը թողարկվել է 2020 թվականի մարտի 12-ին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 https://lumiere-a.akamaihd.net/v1/documents/soul_disney_project_one-sheet_10_dba9a958.pdf
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 4,0 4,1 Soul (2020): Release Info — 1990.
- ↑ http://web.archive.org/web/20210426040119/https://abc.com/shows/oscars/news/winners/oscar-winners-2021-see-the-full-list — 2021.
- ↑ (not translated to en-us) Making of ‘Soul’: How Pete Docter Helped Pixar Explore the Meaning of Life(անգլերեն) // The Hollywood Reporter / (not translated to en-us) — (untranslated): (untranslated), 2021. — ISSN 0018-3660
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Հովսեփյան, Սերգեյ (2021 թ․ հունվարի 18). «Կինոհինգշաբթի. շաբաթվա նորույթներ (հունվարի 21, 2021) | ԿինոՊրես». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Fuster, Jeremy (2019 թ․ օգոստոսի 24). «'Soul': Jamie Foxx and Tina Fey Star in Pixar's Most Existential Adventure Yet». The Wrap. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Radulovic, Petrana (2019 թ․ օգոստոսի 24). «Pixar's latest film Soul is a metaphysical comedy with the studio's first black lead». Polygon.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 @TheDisInsider (August 24, 2019). «'Soul' will feature music from John Batiste and original score from Trent Reznor & Atticus Ross. Questlove from The Roots will be playing a Jazz Drummer, Phylicia Rashad plays Joe's mother, Daveed Diggs also starring, as well as Tina Fey and Jamie Foxx» (Թվիթ) – via Թվիթթեր.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 12,0 12,1 Angela Bassett [@ImAngelaBassett] (February 22, 2020). «Hey Everybody you good? This summer, discover your brilliant, passionate self! So thrilled to finally let the world know that I am part of Disney and Pixar's new movie Soul! You'll be hearing a lot more from my character Dorothea Williams very soon. #PixarSoul» (Թվիթ). Վերցված է March 17, 2020-ին – via Թվիթթեր.
- ↑ 13,0 13,1 Sneider, Jeff (2020 թ․ ապրիլի 13). «Disney Moves Pixar's 'Soul' to Fall, 'Raya and the Last Dragon' to Next Year». Collider. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ 14,0 14,1 Kemp Powers [@powerkeni] (March 14, 2020). «Richard Ayoade is also one of my favorites. In fact, it was my idea to ask him to be in the film! I still watch old installments of Garth Marenghi's Darkplace!» (Թվիթ). Վերցված է May 4, 2020-ին – via Թվիթթեր.
- ↑ «Փիթ Դոքթեր - Oscars: What the Nominees Are Saying». The Hollywood Reporter (անգլերեն). 2016 թ․ հունվարի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Film Reviews, Hong Kong Cinema Listings & Interviews – Time Out Hong Kong | Interview: Pixar president Jim Morris – 'The Good Dinosaur'». Time Out. 2016 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Verlaque, Juliette (2018 թ․ հունիսի 22). «End of an Era: Inside Pixar on the Eve of John Lasseter's Departure». TheWrap. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2019 թ․ հունիսի 19). «'Soul' Will Be Pixar's Big Pic Next Summer». Deadline Hollywood. Penske Media Corporation. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Soul [@PixarSoul] (June 19, 2019). «One year from today, Pixar Animation Studios will take you on a journey from the streets of New York City to the cosmic realms to discover the answers to life's most important questions. Disney & Pixar's "Soul" arrives in theaters on June 19, 2020» (Թվիթ) (English). Վերցված է June 19, 2019-ին – via Թվիթթեր.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 Romano, Nick (2019 թ․ նոյեմբերի 6). «Pixar bares its Soul in first look at film with Jamie Foxx and Tina Fey». Entertainment Weekly. Meredith Corporation. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Sherlock, Ben (2019 թ․ հոկտեմբերի 13). «Everything We Know (So Far) About Pixar's Soul». ScreenRant. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Disney release schedule» (PDF) (Press release). Walt Disney Studios Motion Pictures. 2019 թ․ մայիսի 7. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Fuster, Jeremy (2020 թ․ ապրիլի 13). «Disney Moves 'Soul,' 'Raya and the Last Dragon' Release Dates». TheWrap. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- «Հոգի (ֆիլմ, 2020)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոգի (ֆիլմ, 2020)» հոդվածին։ |