Հմայակ Մամիկոնյան (4-րդ դար)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հմայակ Մամիկոնյան (- 386[1]), հայ սեպուհ Մեծ Հայքում, Հայոց սպարապետ Մանուել Մամիկոնյանի և Վարդանույշի որդին, Մամիկոնյանների նախարարական տոհմից[4][5]։

Հմայակ Մամիկոնյան
 
Վախճանի օր 386[1]
Դինաստիա Մամիկոնյաններ
Հայր Մանվել Ա Մամիկոնյան[2][3]
Մայր Վարդանույշ Մամիկոնյան[2][3]

Կենսագրություն

խմբագրել

378 թվականին ավագ եղբոր՝ Արտաշեսի հետ մասնակցել է Կարինի ճակատամարտին, որտեղ իրենց հայրը՝ սպարապետ Մանուելը պարսկական 10 հազարանոց հեծելազորի օգնությամբ Կարնո դաշտում հաղթել և գահընկեց է արել Մեծ Հայքի արքա Վարազդատ Արշակունուն, ապա ձերբակալել և սպանել նրա կողմից հայոց սպարապետ նշանակված Բատ Սահառունուն և նրա որդուն։ Հմայակը և նրա եղբայր Արտաշեսը ճակատամարտի ավարտին փորձել են նիզակներով սպանել Վարազդատ արքային, սակայն Մանուելը դա թույլ չտալով ասել է․ «Էհե՜յ, տիրասպան մի՛ լինեք»[4][5]։

Հմայակ Մամիկոնյանը ուներ ևս 2 եղբայր՝ Արտավազդը ու Համազասպը և մեկ քույր՝ Վարդանդուխտը, ով հետագայում ամուսնանալով Մեծ Հայքի արքա Արշակ Գ-ի (385-389) հետ, դառնում է Հայոց թագուհի։ Սպարապետության պաշտոնում Մանուելին հաջորդում են նրա ավագ որդիները, նախ՝ Արտաշեսը (385-389), ապա Համազասպը (389-415)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 330.
  2. 2,0 2,1 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 329—330.
  3. 3,0 3,1 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 132. — ISBN 978-2-7018-0226-8
  4. 4,0 4,1 «Պատմութիւն Ս․ Ներսէսի Պարթևի հայոց հայրապետի․ Սոփերք», Մեսրոպ Երեց, Վենետիկ, 1853, հատոր Զ, էջ 122-123․
  5. 5,0 5,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 90․