Հիդրոստատիկ ճնշում
Հիդրոստատիկ ճնշում, հեղուկի կշռով պայմանավորված, տրված մակարդակից վեր գտնվող հեղուկի շերտերի կշռով պայմանավորված ճնշում։
Լրիվ ազատ շարժողունակության շնորհիվ կաթիլանման և գազային հեղուկների ճնշումը հաղորդվում է բոլոր ուղղություններով հավասարաչափ։ Այդ ճնշումն ազդում է տարայի բոլոր պատերին P, ճնշմամբ, որը համեմատական է մակերևույթի մակերեսին և ուղղված է մակերևույթին տարված նորմալով։ Միավոր մակերեսին բաժին ընկնող ճնշման ուժը կոչվում է ճնշում[1]։
Այս P = pw պարզ բանաձևը կարող է օգնել հաշվել հիդրոստատիկ ճնշումը, բայց տարբեր ջերմաստիճանի հեղուկների ճնշումները տարբեր են և ավելի ճշգրիտ հաշվելու համար օգտվում են հատուկ բանաձևերից[1]։
Հաշվում
խմբագրելՅուրաքանչյուր հեղուկում գոյություն ունի իր կշռով պայմանավորված ճնշում , քանի որ , ապա ։Քանի որ կստանանք, որ [2]։
Կենցաղային հաշվարկների համար կարելի է ընդունել, որ յուրաքանչյուր 1 մետր քաղցրահամ ջրի սյանը համապատասխանում է 0,1ՄՊա (1 մթնոլորտ)։
Հայտնագործության պատմություն
խմբագրելՀեղուկների այս հատկությունը հայտնագործվել և փորձով ստուգվել է Բլեզ Պասկալի կողմից 1653 թվականին, չնայած, մինչ այդ դա հայտնի էր Սթևինին։
Ճնշման միավորը՝ Միավորների միջազգային համակարգում, հանդիսանում է Պասկալը։ Գործնականում, հաճախ հիդրոստատիկ ճնշումը հաշվում են մթնոլորտներով։ Ընդունելով 1 մթնոլորտը, որպես 760 մմ. սնդիկի սյան հիդրոստատիկ ճնշմանը, որով ազդում է հեղուկը միավոր մակերեսի վրա։
Հաշվարները ցույց են տալիս, որ հիդրոստատիկ ճնշումը կախված չէ տարայի ձևից։ Տարբեր ձև ունեցող տարաների համար հաշվարկները ցույց են տվել, որ հիդրոստատիկ ճնշումը կախված է հեղուկի սյան բարձրությունից և հատակի մակերեսից։ Իսկապես, առաջին հայացքից դա թյուրիմացության է նման, բայց բազմիցս ստուգվել է փորձերով։ Այս հասկացությունը հայտնի «Հիդրոստատիկ պարադոքս» անունով և բացատրվել է Պասկալի կողմից։
Անշարժ հեղուկի (գազի) վրա գործադրված ճնշումը, փոխանցվում է հեղուկի (գազի) բոլոր կետերին առանց փոփոխության։
Ծանրության ուժի համասեռ դաշտում հաստատուն խտության հեղուկի (չսեղմվող հեղուկ) հիդրոստատիկ ճնշումը ենթարկվում է Պասկալի օրենքին։
որտեղ.
- — խտություն [քաղցրահամ ջրի։ ρ ≈ 1000 կգ/մ³]
- — ազատ անկման արագացում [Եվրոպայի համար g ≈ 9,81 մ/վ²]
- — սյան բարձրություն (հեղուկի) [մ]
- — ճնշում [Պա]
⇒ հիդրոստատիկ ճնշումը կախված է հեղուկի սյան (h) բարձրությունից և (ρ) խտությունից[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Лермантов, 1893, էջ 655
- ↑ «Давление столба жидкости». Формулы и расчеты онлайн — Интерактивный справочник формул. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
- ↑ Лев Давыдович Ландау, Евгений Михайлович Лифшиц: Статистическая физика. Часть I. с. 70.
Գրականություն
խմբագրել- В. В. Лермантов (1890–1907). «Гидростатическое давление». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)