Հերման Օբերտ
Հերման Յուլիուս Օբերտ (գերմ.՝ Hermann Julius Oberth, հունիսի 25, 1894[1][2][3][…], Սիբիու, Ռումինիա - դեկտեմբերի 28, 1989[1][2], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի ֆիզիկոս և ինժեներ, հրթիռային տեխնիկայի և տիեզերագնացության հիմնադիրներից։
Հերման Օբերտ գերմ.՝ Hermann Julius Oberth | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1894[1][2][3][…] Սիբիու, Ռումինիա |
Մահացել է | դեկտեմբերի 28, 1989[1][2] (95 տարեկան) Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
Գերեզման | Նյուրնբերգ |
Բնակության վայր(եր) | Մյունխեն |
Քաղաքացիություն | Ռումինիա և Գերմանիա |
Դավանանք | լյութերականություն |
Մասնագիտություն | ֆիզիկոս, գյուտարար, ակնարկագիր, սցենարիստ, ճարտարագետ և military flight engineer |
Գործունեության ոլորտ | Տիեզերագնացություն և ֆիզիկա |
Անդամակցություն | Ռումինական ակադեմիա[5] |
Ալմա մատեր | Բաբեշ-Բոլյաի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Գիտական ղեկավար | Augustin Maior? |
Հայտնի աշակերտներ | Վերներ ֆոն Բրաուն[6] |
Ազդվել է | Ժյուլ Վեռն |
Պարգևներ | |
Կուսակցություն | Die Heimat? |
Hermann Oberth Վիքիպահեստում |
Սովորել է Մյունխենի (1913-1914, 1919-1920), Կլուժի (1919), Գյոթինգենի (1920-1921), Հայդելբերգի (1921-1923) համալսարաններում։
Աշխատել է Ռումինիայում, Ավստրիայում, Գերմանիայում (1940-1945, մասնավորապես Պենեմյունդեում), Իտալիայում, ԱՄՆ-ում (մասնակցել է ամերիկացի ԵԱԱ-ների և մի շարք հրթիռների ստեղծման աշխատանքներին), 1958-ից՝ ԳՖՀ–ում։
Օբերտը մշակել է հրթիռների թռիչքի տեսության և մթնոլորտի հետազոտման համար դրանց օգտագործման մի շարք հարցեր։ Հրթիռային տեխնիկայի և տիեզերական թռիչքների գերմանական ընկերության (1963 թվականից կոչվում է Օբերտի անվամբ) հիմնադիրներից է։ 1951 թվականին ընկերությունը սահմանել է Օբերտի անվամբ մեդալ, որը շնորհվում է հրթիռային տեխնիկայի և տիեզերագնացության բնագավառի հիմնարար հետազոտությունների և ակնառու նվաճումների համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118589229 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.acad.ro/membri_ar/armembri_pm.htm
- ↑ https://www.nasa.gov/audience/foreducators/rocketry/imagegallery/rp_OberthAward.jpg.html
- ↑ https://www.wilhelmexner.org/en/medalists/
- ↑ https://www.nmspacemuseum.org/inductee/hermann-j-oberth/
- ↑ Space Pioneers Enshrined — Las Vegas: 1976. — P. 6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 507)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Օբերտ» հոդվածին։ |