Հերման Գոլդշմիդտ
Հերման Գոլդշմիդտ (գերմ.՝ Hermann Mayer Salomon Goldschmidt, հունիսի 17, 1802[1], Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն - օգոստոսի 30, 1866[2], Ֆոնտենբլո), գերմանացի աստղագետ և նկարիչ, կյանքի մեծ մասը ապրել է Ֆրանսիայում։
Հերման Գոլդշմիդտ Hermann Goldschmidt | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1802[1] Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 30, 1866[2] (64 տարեկան) Ֆոնտենբլո |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Ֆրանկֆուրտ |
Մասնագիտություն | աստղագետ և նկարիչ |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն և ֆրանսերեն |
Պարգևներ | |
Hermann Mayer Salomon Goldschmidt Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Ֆրանկֆուրտում Մայնի վրա, հրեա վաճառականի ընտանիքում։ Մեկնել է Փարիզ գեղարվեստ ուսուցանելու համար, որտեղ նկարել է մի շարք կտավներ, որից հետո հետաքրքրվել է աստղագիտությամբ։
1861 թվականի ապրիլին հայտարարել է Սատուրնի իններորդ արբանյակի ��այտնաբերման մասին, որը պտտվում էր Տիտանի և Հիպերիոնի միջև, որը նա անվանեց Քիրոն։ Այնուամենայնիվ, նա սխալվում էր, արբանյակը գոյություն չուներ։ Այսօր Քիրոն անունը կրում է այլ մարմին՝ արտասովոր աստերոիդ/գիսաստղ (2060) Քիրոնը[3]։
Գոլդշմիդտին են վերագրում ստվերային ալիքների առաջին դիտարկումները (1820), որոնք հայտնվում են ամբողջական Արևի խավարումից մի քանի րոպե առաջ։
1861 ստացել է Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալ։ Նրա պատվին են անվանվել Գոլդշմիդտի խառնարանը Լուսնի վրա և (1614) Գոլդշմիդտ աստերոիդը։
Գոլդշմիդտը փոխել է կրոնը, դառնալով քրիստոնեա։
Հայտնաբերած աստերոիդները՝ 14 | |
---|---|
(21) Լուտեցիա | 15 նոյեմբեր 1852 |
(32) Պոմոնա | 26 հոկտեմբեր 1854 |
(36) Ատալանտե | 5 հոկտեմբեր 1855 |
(40) Հարմոնիա | 31 մարտ 1856 |
(41) Դաֆնե | 22 մայիս 1856 |
(44) Նիսա | 27 մայիս 1857 |
(45) Էուգենիա | 27 հունիս 1857 |
(48) Դորիս | 19 սեպտեմբեր 1857 |
(49) Պալես | 19 սեպտեմբեր 1857 |
(52) Եվրոպա | 4 փետրվար 1858 |
(54) Ալեքսանդրա | 10 սեպտեմբեր 1858 |
(56) Մելետե | 9 սեպտեմբեր 1859 |
(61) Դանաե | 9 սեպտեմբեր 1860 |
(70) Պանոպեա | 5 մայիս 1861 |
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Գոլդշմիդտ» հոդվածին։ |