Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օր
Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օր (անգլ.՝ World Hepatitis Day), ամենամյա տոն, որը նշվում է հուլիսի 28-ին Հեպատիտի դեմ պայքարի միջազգային դաշնության հովանավորությամբ։ Տոնակատարության հիմնական նպատակը հեպատիտի տարբեր տեսակների սպառնալիքի վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումն է[5]։ Սա Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հիվանդությանը նվիրված չորս պաշտոնական օրերից մեկն է (Տուբերկուլոզի (մարտի 24), Մալարիայի (ապրիլի 22) և ՄԻԱՎի (դեկտեմբերի 1) դեմ պայքարի միջազգային օրերի հետ)։
Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օր | |
---|---|
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Հուլիսի 28[1] |
սկսած | 2011[2] |
Հաստատված | մայիս 2010[3] |
Ի հիշատակ | հեպատիտ[4] |
Կայք | who.int/es/campaigns/world-hepatitis-day(իսպ.) |
Պատմություն
խմբագրելՍկբնապես Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրը նշվում էր մայիսի 19-ին, սակայն 2011 թվականին տոնը տեղափոխվել է հուլիսի 28՝ Բարուխ Բլամբերգի ծննդյան օրը։ Նա 1965 թվականին հեպատիտի վիրուսի հայտնագործման համար արժանացել է Նոբելյան մրցանակի։ Մահացել 2011 թվականին։
Տոնի մասին
խմբագրելՀեպատիտի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնց հիմնական նպատակը միշտ նույնն է. իրազեկել հանրությանը հեպատիտի և նրա տարբեր ձևերի մասին։ Չեն շրջանցվում նաև ախտորոշման, բուժման և կանխարգելման (պրոֆիլակտիկա) հարցերը։
Տոնի նշանաբաններ
խմբագրելԱռաջին նշանաբանը 2008 թվականին դարձել է «Ես 12-րդ համա՞րն եմ» («Am I number 12?») նախադասությունը, որն ընդգծում էր հիվանդության մեծ տարածվածությունը. դրանով վարակված է Երկրի յուրաքանչյուր 12-րդ բնակիչ։ Բացի այդ, այս նշանաբանի ներքո ձևակերպվել են այն երկրների կառավարություններին ներկայացված «12 պահանջները» («12 asks»), որոնք հեպատիտի դեմ պայքարում կիսում էին իրենց ջանքերը[6]։
2010 և 2011 թվականներին օգտագործվում էր «Սա հեպատիտ է» («This is hepatitis») արտահայտությունը։ 2012 թվականին «Սա հեպատիտ է...Այն ավելի մոտ է, քան դուք եք պատկերացնում» («This is hepatitis… it’s closer than you think»), որը հորդորում էր մարդկանց մտածել, որ հեպատիտով կարող է վարակվել յուրաքանչյուրը, կասկածել իրենց, այլ ոչ թե քննադատել ուրիշներին[6]։
2013 թվականին օգտագործվել է «Սա հեպատիտ է... Իմացե՛ք դրա մասին։ Պաշտպանվեք դրանից» («This is hepatitis… Know it. Confront it.») նշանաբանը, որը կոչ էր անում մարդկանց աչք չփակել խնդրի վրա, ավելին իմանալ վիրուսային հեպատիտի մասին, անցնել թեստավորում և անհապաղ սկսել բուժումը[6]։
Երեք իմաստուն կապիկներ
խմբագրել2010 թվականից Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ընկերությունում օգտագործվում են «Երեք կապիկները» և «Ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում, ոչինչ չեմ ասի» նշանաբանը, որը խորհրդանշում է աշխարհում վիրուսային հեպատիտի խնդրի արհամարհումը[7][8]։
Վիճակագրություն
խմբագրելԱմբողջ աշխարհում հեպատիտով տառապող ավելի քան 500 միլիոն մարդ կա՝ մոլորակի յուրաքանչյուր 12-րդ բնակիչը։ Դա 12 անգամ ավելի շատ է, քան ՄԻԱՎ-ով և ուռուցքաբանական հիվանդություններով տառապողների թիվը միասին վերցրած[9].
- 350 միլիոն մարդ վարակված է Հեպատիտ B-ով
- 170 միլիոն մարդ վարակված է Հեպատիտ C-ով
- 1,4 միլիոն մարդ վարակված է Հեպատիտ A-ով
Ամեն տարի հեպատիտից մահանում է ավելի քան 1 միլիոն մարդ, որը նույնպես գերազանցում է ՄԻԱՎ-ի և ուռուցքաբանական հիվանդությունների ցուցանիշները։ Ոչինչ չձեռնարկելու հետևանքով խրոնիկական հեպատիտը 15-30 տարվա ընթացքում կարող է հանգեցնել լյարդի ցիռոզի և լյարդի ուռուցքի առաջացման[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.paho.org/es/campanas/dia-mundial-contra-hepatitis-2023
- ↑ https://web.archive.org/web/20131027184628/https://www.who.int/csr/disease/hepatitis/world_hepatitis_day/previous/2011/es/index.html
- ↑ https://apps.who.int/gb/ebwha/pdf_files/WHA63-REC1/A63_REC1-sp.pdf
- ↑ https://www.cndh.org.mx/noticia/dia-mundial-contra-la-hepatitis-oms
- ↑ «Роспотребнадзор». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «World Hepatitis Day Archive - World Hepatitis Alliance». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «World Hepatitis Day 2013 - World Hepatitis Alliance». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «World Hepatitis Day 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «About viral hepatitis - World Hepatitis Alliance». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Данные ВОЗ