Հեյդեն Քրիստենսեն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հեյդեն Քրիստենսեն (անգլ.՝ Hayden Christensen, ապրիլի 19, 1981[2], Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[1]), կանադացի դերասան։ Հանդիսատեսին հայտնի է «Տելեպորտ», «Աստղային պատերազմներ. Էպիզոդ II. Կլոնների հարձակումը» և «Աստղային պատերազմներ. Էպիզոդ III. Սիթհերի վրեժը» ֆիլմերից։
Հեյդեն Քրիստենսեն անգլ.՝ Hayden Christensen | |||||
---|---|---|---|---|---|
Հասակը | 187 սմ | ||||
Ծնվել է | ապրիլի 19, 1981 (43 տարեկան) | ||||
Ծննդավայր | Վանկուվեր, Կանադա | ||||
Կրթություն | Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Thornhill Secondary School?, Unionville High School? և Baythorn Public School?[1] | ||||
Քաղաքացիություն | Կանադա | ||||
Ազգություն | Կանադա | ||||
Մասնագիտություն | Դերասան | ||||
Ակտիվ շրջան | 1989–այժմ | ||||
Ժանրեր | Դրամա, Մարտական, Արկածային | ||||
Ընտրանի | "Տելեպորտ", "Աստղային պատերազմներ. Էպիզոդ II. Կլոնների հարձակումը", "Աստղային պատերազմներ. Էպիզոդ III. Սիթհերի վրեժը" | ||||
Համատեղ ապրող(ներ) | Ռեյչել Բիլսոն | ||||
Պարգևներ և մրցանակներ | |||||
|
Կենսագրություն
խմբագրելՀեյդեն Քրիստենսենը ծնվել է 1981 թվականի ապրիլի 19-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում՝ կանադացի ծրագրավորող Դեյվիդ Քրիստենսենի և ամերիկացի զեկուցող, իտալա-շվեդական ծագման Էլի Նելսոնի ընտանիքում։ Նրա մանկությունն անցել է Տորոնտոյում, որտեղի դպրոցներից մեկում էլ սովորել է։ Հեյդենի հայրը դեմ էր նրա դերասանական կարիերային, բայց, չլսելով հոր համառ հորդորները, նա որոշում է իր ապագան կապել այդ մասնագիտության հետ։ Առաջին փորձը Քրիստենսենը ձեռք է բերել ութ տարեկանում՝ մասնակցելով հարբուխի դեմ օշարակի գովազդային հոլովակում, իսկ տասներկու տարեկանում առաջին անգամ դեր է ստացել սերիալում։ Սկսնակ դերասանի հեռուստատեսային կարիերան հաջող է ընթանում, 1993 թվականից մինչև 2000 թվականները Քրիստենսենը նկարահանվում է մի շարք հայտնի հեռուստաֆիլմերում և սերիալներում։ Բացի հեռուստատեսությունում աշխատելուց՝ Քրիստենսենը սկսում է հայտնվել մեծ էկրանին։ Մի քանի կադրերում էպիզոդային դերեր ստանձնելուց հետո, որոնցից ամենահայտնին Սոֆի Կոպոլի «Կույսեր-ինքնասպաններ» ֆիլմն էր, նա հրավեր է ստանում նկարահանվելու «Կյանքն ինչպես տուն» ընտանեկան դրամայում։ Քրիստենսենն այդ ֆիլմում ներկայանում է դժվար բնավորություն ունեցող դեռահասի կերպարով, ով փորձում է հարաբերությունները կարգավորել հոր հետ։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել«Կյանքն ինչպես տուն» ֆիլմի դերը Քրիստենսենին բերեց ԱՄՆ Ազգային կինոգետների խորհրդի պարգև և «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ որպես հետին պլանի լավագույն դերասան։ Եվ այս ամենը այն ժամանակ, երբ «Աստղային պատերազմներ»-ի համար բազմիցս ստացել էր «Ոսկե ազնվամորի» հակամրցանակը՝ հետին պլանի ամենավատ դերի համար։ Նույն մրցանակը կիսել է նաև Ջեսիկա Ալբայի հետ՝ «Անզգայացում» ֆիլմում էկրանային վատագույն զույգ անվանակարգում։ 2001 թվականին ստացել է Young Hollywood Awards / Երիտասարդ Հոլիվուդ մրցանակը։ «Աստղային պատերազմներ. Էպիզոդ III. Սիթհերի վրեժը» ֆիլմում, չնայած արդեն ստացած հակամրցանակի, ստանում է Սատուրն մրցանակը՝ լավագույն կինոդերասան անվանակարգում, իսկ «Աստղային պատերազմներ. Կլոնների հարձակում» ֆիլմի համար նորից ստացել է նույն մրցանակը՝ որպես 2003 թվականի լավագույն դերասան։ 2002 թվականին «Շոպար» ընկերության կողմից ստացել է լավագույն երիտասարդ դերասանի մրցանակ։ «Shattered Glass» ֆիլմը ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինոգետների կողմից շատ լավ ընդունվեց, բայց անհայտ պատճառներով չմասնակցեց «Օսկար»-ի որևէ անվանակարգի մրցանակաբաշխության։
Անձնական կյանք
խմբագրել2007 թվականին՝ «Տելեպորտ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, ծանոթանում է դերասանուհի Ռեյչել Բիլսոնի հետ, հետագայում օրինականացնելով հարաբերությունները։ 2014 թվականի մայիսի 21-ին պարզ դարձավ, որ զույգը սպասում է իրենց առաջնեկին։ 2014 թվականի նոյեմբերի 7-ին ծնվեց Հեյդենի և Ռեյչելի աղջիկը, ում նրանք անվանեցին Բրայեր Ռոուզ Քրիստենսեն։
Ֆիլմագրություն
խմբագրելԴերակատարումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Հեյդեն Քրիստենսեն (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեյդեն Քրիստենսեն» հոդվածին։ |