Հելեն Տաֆտ
Հելեն Տաֆտ (անգլ.՝ Helen Louise Herron Taft, հունիսի 2, 1861[1][2][3][…], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ - մայիսի 22, 1943[1][2][3][…], Վաշինգտոն, ԱՄՆ), նախագահ Ուիլյամ Հովարդ Տաֆտի կինը և ԱՄՆ առաջին տիկինը 1909 թվականից մինչև 1913 թվականը։
Հելեն Տաֆտ | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ցինցինատիի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
Ծննդյան օր | հունիսի 2, 1861[1][2][3][…] |
Ծննդավայր | Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ |
Վախճանի օր | մայիսի 22, 1943[1][2][3][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Թաղված | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | John Williamson Herron?[2] |
Մայր | Harriet Anne Collins?[2] |
Ամուսին | Վիլյամ Հովարդ Տաֆտ[2] |
Զավակներ | Robert A. Taft?, Helen Taft Manning? և Charles Phelps Taft II? |
Ինքնագիր | ![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում, դատավոր Ջոն Հերրոնի ընտանիքում (1827-1912)[4]։ Ավարտել է Ցինցինատի երաժշտական դպրոցը, որտեղ դասավանդել է կարճ ժամանակ։ Նա իր ծնողների հետ՝ 1877 թվականին, ներկա է գտնվել նախագահ Ռեզերֆորդ Հեյզի հարսանիքի 25-ամյակի տոնակատարությանը[5]։ Նրա պապը՝ Էլ Քոլինզը, և հորեղբայրը՝ Ուիլյամ Քոլինզը, Կոնգրեսի անդամներ էին։
Երկու տարի անց, նա հանդիպել է Ուիլյամ Հովարդ Տաֆտին։ Այս ժամանակ Տաֆտը 22 տարեկան էր, Հելենը՝ 18:
Ամուսնություն
խմբագրելՏաֆտի և Հելենի հարսանիքը տեղի է ունեցել 1886 թվականի հունիսի 19-ին Ցինցինատիի հարսնացուի ծնողների տանը։ Նախքան երեք ամիս Եվրոպայում շրջագայության մեկնելը, մեկ օր մեղրամիսը զույգը անցկացրեց Նյու Յորքում և չորս օր Նյու Ջերսիում[6]։
Վերադառնալով՝ նրանք բնակություն հաստատեցին Ցինցինատիում։ Տիկին Տաֆտը խրախուսեց ամուսնու քաղաքական կարիերան։ 1904 թվականին ԱՄՆ-ի ռազմական նախարար դարձած ամուսնու հետ ճանապարհորդությունները նրան լայն հետաքրքրություն են բերել համաշխարհային քաղաքականության և ընկերների կոսմոպոլիտ շրջանակի նկատմամբ[7]։
Երեխաներ
խմբագրելՈւիլյամը և Հելենն ունեին երեք երեխա[8].
- Ռոբերտ Տաֆտ (1889—1953), քաղաքական առաջնորդ
- Հելեն Տաֆտ (1891—1987), մանկավարժ
- Չարլզ Տաֆտ (1897—1983), հասարակական գործիչ
ԱՄՆ առաջին տիկին
խմբագրելՏաֆտը առաջինն էր նախագահների կանանց մեջ, ովքեր ներկա էին ամուսնու երդման արարողությանը։ Սպիտակ տուն տեղափոխվելուց երկու ամիս անց տիկին Տաֆտը ինսուլտ Է տարել, որից այդպես էլ չի ապաքինվել։ Քրոջ օգնությամբ շաբաթական երեք անգամ հյուրերին ընդունել Է Սպիտակ տան Կարմիր դահլիճում։ 1911 թվականի հունիսի 19-ին հարսանիքի հոբելյանին հրավիրված էր 8000 հյուր։ Տիկին Տաֆտը Սպիտակ տան լողավազանը զարդարող 3000 ճապոնական բալի ծառ է տնկել։ Ճապոնիայի դեսպանի կնոջ օգնությամբ նա տնկել է առաջին երկու ծառը 1912 թվականի մարտի 27-ի հանդիսավոր արարողության ժամանակ[9][10]։ Տաֆտի ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր նշանակվելուց հետո՝ Հելենը միակն էր, ով ԱՄՆ-ի գլխավոր դատավորի առաջին տիկինն ու կինն էր։
Մահ
խմբագրելՀելեն Տաֆտը մահացել է 1943 թվականի մայի��ի 22-ին և թաղվել նախագահի կողքին՝ Արլինգթոնի ազգային գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Caroli B. B. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Helen «Nellie» Taft: Biography from Answers.com
- ↑ Helen Taft, First Lady
- ↑ «Helen Taft Biography :: National First Ladies' Library». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Helen Taft (American first lady)» (անգլերեն).
- ↑ Helen Herron Taft (1861—1943) — Find A Grave Memorial
- ↑ «American President: Helen Taft». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «PROHIBITION: Taft Conversion — TIME». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Տաֆտ» հոդվածին։ |