Հելենա Ռուբինշտեյն
Հելենա Ռուբինշտեյն (անգլ.՝ Helena Rubinstein, ծնյալ Հայա Ռուբինշտեյն, գերմ.՝ Chaja Rubinstein, դեկտեմբերի 25, 1872[1], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - ապրիլի 1, 1965[2][1][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ձեռնարկատեր, կոսմետիկական գծի ստեղծող և ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում խանութների ցանցի հիմնադիր։
Հելենա Ռուբինշտեյն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1872[1] |
Ծննդավայր | Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | ապրիլի 1, 1965[2][1][3] (92 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն |
Մասնագիտություն | բիզնես մագնատ և դիմահարդար |
Helena Rubinstein Վիքիպահեստում |
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Սալվադոր Դալին Հելենին անմահացրել է Պրոմեթևսի կնոջ կերպարում, որն իր կանաչ զգեստով շղթայված է եղել ժայռի վրա։
- Ռուբինշտեյնը առաջինն էր, որը դասակարգել է մարդու մաշկն ըստ տեսակների՝ չոր, նորմալ, յուղոտ։
- Նա կանանց համար ստեղծել է ավտոմատ ինքնալիցքավորվող և ջրակայուն ստվերաներկը, աշխարհում մաշկի խորը մաքրման առաջին միջոցը, վիտամինային քսուքը և խոնավեցնող հեղուկը։
- Ութսուն տարեկանում վատացել է Ռուբինշտեյնի առողջական վիճակը։ Նրա մոտ ��իաբետ է զարգացել։ Երբեմն այնքան վատ է զգացել, որ ցավի ժամանակ պառկել է հատակին։ Դա կարող էր անել ցանկացած վայրում։ Այդպիսի դեպքերից մեկի մասին գրել է գրող և լրագրող Իգոր Օբոլենսկին իր «Սիրո հանելուկներ :Ռասպուտին։ Շանել։ Հոլիվուդ» գրքում։
Մի անգամ նոպան սկսվել է հենց Քրիստիան Դիորի սրահում։ Դիզայները տեսել է Ռուբինշտեյնին գետնին պառկած, ձևացրել է, թե ոչ մի արտասովոր բան տեղի չի ունեցել։ Մոտեցել է, խոնարհվել, համբուրել ձեռքը և ասել՝ «Բարև իշխանուհի»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2012.
Գրականություն
խմբագրել- Оболенский, Игорь Викторович, Загадки любви. Распутин, Шанель, Голливуд. — Москва, Домира, 2012, ISBN 978-9941-0-4284-3
Արտաքին հղումներ
խմբագրել- Helena Rubinstein cosmetics
- Helena Rubinstein Foundation
- Jewish Virtual Library | Helena Rubinstein biography
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելենա Ռուբինշտեյն» հոդվածին։ |