Հարնշիկային թարախակույտ
Հարնշիկային թարախակույտ (PTA), կամ հարնշիկային աբսցես, ինֆեկցիայի հետևանքով առաջացած թարախակույտը տեղակայվում է քմային նշիկների հետևում[1]։ Ախտանիշներից են՝ տենդը, կոկորդի ցավը, բերանը բացելու դժվարությունը և ձայնի փոփոխությունը[2]։ Ցավը սովորաբար ուժեղացած է մի կողմում[2]։ Բարդություններից կարող են լինել շնչուղիների խցանումը և ասպիրացիոն թոքաբորբը[2]։
Հարնշիկային թարախակույտ | |
---|---|
Բժշկական մասնագիտություն | ականջաքթակոկորդաբանություն |
ՀՄԴ-9 | 475 |
ՀՄԴ-10 | J36 |
Peritonsillar abscess Վիքիպահեստում |
Դրանք, որպես կանոն, պայմանավորված են մի շարք մանրէների տեսակներով[2]։Հաճախ հանդիպում են ստրեպտոկոկային ֆարինգիտի ժամանակ[2]։ Սովորաբար դրանք չեն հանդիպում այն մարդկանց մոտ, ովքեր տարել են տոնզիլէկտոմիա[2]։ Ախտորոշումը սովորաբար հիմնվում է ախտանիշների վրա[2]։ Բարդությունները բացառելու համար կարող է իրականացվել վիզուալիզացնող հետազոտություն[2]։
Բուժման համար կիրառվում են հակաբիոտիկներ, ցավազրկող դեղամիջոցներ և բավարար քանակի հեղուկներ։ Բուժման հետևանքով լիովին վերանում է թարախակույտը[2]։ Օգտակար կարող են լինել նաև ստերոիդները[2]։ Չբարդացած վիճակում ստացիոնար բուժման կարիք չկա[2]։ Միացյալ Նահանգներում տուժում են տարեկան 10 000 մարդկանցից 3-ը[2]։ Ավելի հաճախ հիվանդանում են երիտասարդները[2]։
Նշաններ և ախտանիշներ
խմբագրելԻ տարբերություն նշիկաբորբի, որն ավելի տարածված է երեխաների մոտ, հարնշիկային թարախակույտը ավելի լայն տարիքային տարածում ունի՝ սկսած երեխաներից մինչև մեծահասակներ։ Ախտանիշները սկսում են հայտնվել աբսցեսի ձևավորումից 2-8 օր առաջ։ Սովորաբար ամենավաղ ախտանիշներից են՝ մի կողմից աստիճանաբար ուժեղացող կոկորդի ցավը և ցավը՝ կլման ժամանակ (օդինոֆագիա)։ Երբ թարախակույտը զարգանում է, հարնշիկային տարածքում կարող են ի հայտ գալ մշտական ցավեր, տենդ, գլխացավ և ձայնավոր հնչյունների արտաբերման աղավաղում, որը ոչ պաշտոնապես հայտնի է որպես «տաք կարտոֆիլի ձայն»։ Պարանոցի ցավը կապված է զգայուն և այտուցված ավշային հանգույցների հետ։ Ականջի ցավը և բերանի տհաճ հոտը նույնպես տարածված են։ Չնայած այս նշանները կարող են հանդիպել նշիկաբորբի ժամանակ, պետք է ուշադրություն դարձնել հարնշիկային թարախակույտի ժամանակ հանդիպող բերանը բացելու սահմանափակմանը։
Հարնշիկա��ին թարախակույտի ֆիզիկական նշանները ներառում են կարմրություն և այտուցվածություն ախտահարված կողմի նշիկային տարածքում, և ենթածնոտային ավշային հանգույցներում։ Լեզվակը կարող է տեղափոխվել դեպի առողջ կողմ։
Բարդություններ
խմբագրել- Հետըմպանային թարախակույտ
- Թարախակույտի տարածում պարանոցի այլ շրջաններ, որը կբերի շնչուղիների ախտահարման (Լյուդվիգի անգինա)
- Սեպսիս
- Գլոմերուլոնեֆրիտ և ռևմատիկ տենդ
- Պերօրալ ընդունման նվազեցում և ջրազրկում
Պատճառները
խմբագրելՀարնշիկային թարախակույտը սովորաբար առաջանում է որպես սուր տոնզիլիտի չբուժված կամ մասնակիորեն բուժված դրվագի բարդություն։ Վարակն այս դեպքում տարածվում է հարնշիկային տարածքում (հարնշիկաբորբ)։ Այս շրջանը պարունակում է փուխր շարակցական հյուսվածք և, հետևաբար ենթակա է թարախակույտի ձևավորմանը։ Ինչպես աերոբ այնպես էլ անաերոբ բակտերիաները կարող են պատճառ լինել։ Սովորաբար ներգրավված աերոբ միկրոօրգանիզմներից են՝ Streptococcus, Staphylococcus և Haemophilus։ Ամենատարածված անաերոբ տեսակները ներառում են Fusobacterium necrophorum, Peptostreptococcus, Prevotella տեսակները և Bacteroides[3][4][5][6][7][8]։
Ախտորոշում
խմբագրելԱխտորոշումը սովորաբար հիմնվում է ախտանիշների վրա[2]։ Բարդությունները բացառելու համար կարող է իրականացվել վիզուալիզացնող հետազոտություն[2]։ Վիզուալիզացնող հետազոտություներից են՝ ՀՇ, ՄՌՇ կամ ավելի հաճախ օգտագործվող ՈւՁՀ-ը[2]։
Բուժում
խմբագրելԲուժման համար կիրառվում են հակաբիոտիկներ, ցավազրկող դեղամիջոցներ և բավարար քանակի հեղուկներ։ Բուժումը վերացնում է թարախը[2]։ Օգտակար կարող են լինել նաև ստերոիդները[2]։ Աբսցեսի ձևավորման դեպքում ցուցված է դրա բացազատում վիրահատական պայմաններում[2]։
Դեղորայք
խմբագրելՀաճախ ինֆեկցիան կայուն է պենիցիլինի հանդեպ[2]։ Կան հակաբիոտիկների մի շարք տարբերակներ՝ ներառյալ ամոքսիցիլին/կլավուլոնատ, կլինդամիցին կամ մետրոնիդազոլի համակցումը բենզիլպենիցիլինի (պենիցիլին G) կամ պենիցիլին V-ի հետ[2][2][9]։ Կարող է օգտագործվել նաև պիպերացիլին/տազոբակտամ.[2]
Վիրաբուժություն
խմբագրելԹարախակույտը կարող է հեռացվել մի շարք մեթոդներով, օրինակ՝ հատում և դրենավորում, ասեղային ասպիրացիա և տոնզիլէկտոմիա[2]։
Բուժումը կարելի է սկսել այն ժամանակ, երբ հիվանդը գտնվում է անզգայացման տակ, և սովորաբար կիրառվում է երեխաների կամ անհանգիստ հիվանդների համար։ Տոնզիլէկտոմիա կարելի կիրառել այն ժամանակ, երբ հիվանդը ունեցել է հարնշիկային թարախակույտի կրկնվող դեպքեր կամ նշիկաբորբի պատմություն։ Առաջին հարնշիկային թարախակույտով հիվանդների համար ԼՕՌ վիրաբույժներից շատերը նախընտրում են «սպասել և դիտարկել» նախքան տոնզիլեկտոմիա առաջարկելը[10]։
Համաճարակաբանություն
խմբագրելԱյն հաճախ հանդիպող ԼՕՌ անհտաձգելի դեպքերից է[10]։
Մեկ տարվա կտրվածքով Միացյալ Նահանգներում հարնշիկային թարախակույտի նոր դեպքեր է գրանցվել մոտավորապես 30 դեպք 100000 մարդու համար հաշվարկով[11]։ Հյուսիսային Իռլանդիայում անցկացրած ուսումնասիրության արդյունքում նոր դեպքերի թիվը 10 էր տարեկան 100000 մարդու հաշվով[12]։ Դանիայում նոր դեպքերի թիվն ավելի մեծ է և հասնում է 41 դեպքի տարեկան 100000 մարդու հաշվով[13]։ Կրտսեր երեխաները, ովքեր հիվանդանում են հարնշիկային թարախակույտով, հաճախ պատվաստվում են, և նրանց մոտ վարակը կարող է առաջացնել շնչուղիների խցանում[14]։
Ստուգաբանություն
խմբագրելԱյն հաճախ կոչվում է quincy կամ quinsey[15] ֆրանսիական esquinancie բառի անգլերեն տարբերակները, որոնք սկզբնապես թարգմանվել են որպես squinsey և հետագայում quinsy[16]։
Հատկանշական դեպքեր
խմբագրել- Խվերսեմի Սուլթան Թեքեշը[17]
- Օցեոլա[18]
- Միշել դե Մոնտաժին[19]
- Հռոմի Պապ Ադրիան IV
- Ենթադրվում էր, որ Ջորջ Վաշինգտոնը մահացել է հարնշիկային թարախակույտի առաջացրած բարդություններից, բայց այժմ ենթադրվում է, որ մահացել է էպիգլոտիտից[20]։
- Սովորական տղաները խմբի Ջեյմս Գրեգորին գրեթե մահանում էր, քանի որ նրան երկար ժամանակ չէին բուժում, մինչև չսկսեցին անհետաձգելի բուժօգնությունը[21]։
- Էյիչիրո Օդան բարդությունների պատճառով հոսպիտալացվել է[22]։
- Յան Մակլարենը մահացավ բարդությունների պատճառով, երբ ԱՄՆ-ում դասախոսական շրջագայության էր[23]։
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ «Tonsillar Cellulitis and Tonsillar Abscess - Ear, Nose, and Throat Disorders - Merck Manuals Consumer Version». Merck Manuals Consumer Version. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 Galioto, NJ (2017 թ․ ապրիլի 15). «Peritonsillar Abscess». American Family Physician. 95 (8): 501–506. PMID 28409615.
- ↑ Brook I, Frazier EH, Thompson DH (March 1991). «Aerobic and anaerobic microbiology of peritonsillar abscess». Laryngoscope. 101 (3): 289–92. doi:10.1288/00005537-199103000-00012. PMID 2000017.
- ↑ Sakae FA, Imamura R, Sennes LU, Araújo Filho BC, Tsuji DH (2006). «Microbiology of peritonsillar abscesses». Braz J Otorhinolaryngol. 72 (2): 247–51. doi:10.1016/S1808-8694(15)30063-X. PMID 16951860. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Gavriel H, Lazarovitch T, Pomortsev A, Eviatar E (January 2009). «Variations in the microbiology of peritonsillar abscess». Eur. J. Clin. Microbiol. Infect. Dis. 28 (1): 27–31. doi:10.1007/s10096-008-0583-6. PMID 18612664.
- ↑ Sunnergren O, Swanberg J, Mölstad S (2008). «Incidence, microbiology and clinical history of peritonsillar abscesses». Scand. J. Infect. Dis. 40 (9): 752–5. doi:10.1080/00365540802040562. PMID 19086341.
- ↑ Klug TE, Henriksen JJ, Fuursted K, Ovesen T (May 2011). «Significant pathogens in peritonsillar abscesses». Eur. J. Clin. Microbiol. Infect. Dis. 30 (5): 619–27. doi:10.1007/s10096-010-1130-9. PMID 21181222.
- ↑ Powell EL, Powell J, Samuel JR, Wilson JA (September 2013). «A review of the pathogenesis of adult peritonsillar abscess: time for a re-evaluation». J. Antimicrob. Chemother. 68 (9): 1941–50. CiteSeerX 10.1.1.1001.2391. doi:10.1093/jac/dkt128. PMID 23612569.
- ↑ Visvanathan V, Nix P (April 2010). «National UK survey of antibiotics prescribed for acute tonsillitis and peritonsillar abscess». J Laryngol Otol. 124 (4): 420–3. doi:10.1017/S0022215109991939. PMID 19930783.
- ↑ 10,0 10,1 Raut, VV (2000). «Management of peritonsillitis/peritonsillar». Revue de Laryngologie - Otologie - Rhinologie. 121 (2): 107–10. PMID 10997070.
- ↑ Johnson RF, Stewart MG (June 2005). «The contemporary approach to diagnosis and management of peritonsillar abscess». Curr Opin Otolaryngol Head Neck Surg. 13 (3): 157–60. doi:10.1097/01.moo.0000162259.42115.38. PMID 15908813.
- ↑ Hanna BC, McMullan R, Gallagher G, Hedderwick S (April 2006). «The epidemiology of peritonsillar abscess disease in Northern Ireland». J. Infect. 52 (4): 247–53. doi:10.1016/j.jinf.2005.07.002. PMID 16125782.
- ↑ Ehlers Klug T, Rusan M, Fuursted K, Ovesen T (November 2009). «Fusobacterium necrophorum: most prevalent pathogen in peritonsillar abscess in Denmark». Clin. Infect. Dis. 49 (10): 1467–72. doi:10.1086/644616. PMID 19842975.
- ↑ Hardingham M (May 1987). «Peritonsillar infections». Otolaryngol. Clin. North Am. 20 (2): 273–8. PMID 3474580.
- ↑ «PERITONSILLITIS (PERITONSILLAR CELLULITIS AND PERITONSILLAR ABSCESS)». Marx: Rosen's Emergency Medicine (7th ed.). Mosby, An Imprint of Elsevier. 2009. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Richard Gleason Greene (1890). The International cyclopedia: a compendium of human knowledge, Volume 12. Dodd, Mead. էջեր 355–6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Juvaini, Ala-ad-Din Ata-Malik (1997). History of the World Conqueror. Manchester U.K.: Manchester University Press. էջ 314.
- ↑ Wickman, Patricia Riles (2006). Osceola's Legacy. University of Alabama Press. էջ 144.
- ↑ Montaigne, Michel de, Essays of Michel de Montaigne, tr. Charles Cotton, ed. William Carew Hazlitt, 1877, "The Life of Montaigne" in v. 1. n.p., Kindle edition.
- ↑ Mount Vernon Plantation (2006). «Part 4. President and Back Home». Meet George Washington. Mount Vernon Ladies Association. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2006-ին.
- ↑ «Ordinary Boys reveal illness that caused V cancellation». 2006 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «NEWS: One Piece on Break». Viz Media. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Nicoll, W. Robertson (1908). 'Ian Maclaren': Life of the Rev. John Watson, D.D. London: Hodder and Stoughton. էջ 379.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |