Հարավային Կորեայի տնտեսություն

Հարավային Կորեայի տնտեսությունը
Комплекс Самсунг тауэр пэлас в Сеуле, Южная Корея
Արժույթ 1 հարավկորեական վոն (₩) = 100 չոն (տեսականորեն)
Ֆիսկալ տարի օրացուցային տարի
Առևտրային կազմակերպություններ ԱԽՏԽ, ԱՀԿ և ՏՀԵԿ
Ընդհանուր վիճակագրություն [1] Արխիվացված 2015-07-03 Wayback Machine(անգլ.)
ՀՆԱ Աշխարհի 11-րդն է գնողունակության համարժեքությունով (2018), 14-րդը՝ անվանական ՀՆԱ-ով (2018)։
ՀՆԱ (անվանական) $1,655 միլիարդ (2018)[1]
ՀՆԱ (ըստ գնողունակության համարժեքության) $2,139 միլիարդ (2018)[1]
ՀՆԱ-ի աճը 2,8 % (2015), 2,9 % (2016), 3,1 % (2017), 2,7 % (2018f)[2][3]
Բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն (գնողունակության համարժեքության) $41 416
(2018)[1]
ՀՆԱ (անվանական) մեկ շնչի հաշվով $32 046
(2018)[1] 
ՀՆԱ-ն ըստ տնտեսական ոլորտի (3 %) գյուղատնտեսություն (39.4 %) արդյունաբերություն (57.6 %) ծառայություններ (2008, գնահատում)
Գնաճ 1,9 % (2017, գնահատում)
Բնակչությունը աղքատության մակարդակից ցածր 15 % (2006, գնահատում)
Աշխատուժ 25,09 միլիոն մարդ (2011, գնահատում)
Տնտեսության ճյուղերում աշժխատողներ գյուղատնտեսություն (7%), արդյունաբերություն (23,6 %), ծառայությունների ոլորտ (69,4%) (2011, գնահատում)
Գործազրկություն 3,9 % (2017, գնահատում)
Արդյունաբերության հիմնական ճյուղերը Էլեկտրոնիկա, ավտոմոբիլային, քիմիական արդյունաբերություն, նավաշինություն, պողպատ, տեքստիլ և սննդի արդյունաբերություն
Առևտրային գործընկերներ [2] Արխիվացված 2015-07-03 Wayback Machine(անգլ.)
Արտահանում $558,8 միլիարդ (2011)
Արտահանման գործընկերներ Չինաստան 27,9 %, ԱՄՆ 10,2 %,Ճապոնիա 5,8 %(2010)
Ներմուծում $525,2 միլիարդ (2011)
Ներմուծման գործընկերներ Չինաստան 17,9 %, Ճապոնիա 16,2 %, ԱՄՆ 10,1 %, Սաուդյան Արաբիա 5,2 %, Ավստրալիա 4,9 % (2010)
Բյուջե [3] Արխիվացված 2015-07-03 Wayback Machine(անգլ.)
Ներքին պարտք 28 % ՀՆԱ(2009)
Արտաքին պարտք $397,3 միլիարդ(2011)
Օտարերկրյա ներդրումներ $86 միլիարդ(2009)
Ոսկու պաշարներ $320,1 միլիարդ( 2011 թվականի վերջ)
Եկամուտներ $267,9 միլիարդ(2011)
Ծախսեր $242 միլիարդ(2011)
править

2011 թվականի դրությամբ Հարավային Կորեայի տնտեսությունը աշխարհում 12-րդն է համախառն ներքին արդյունքի (գնողունակության պարիտետով) և աշխարհում 15-րդը՝ անվանական ՀՆԱ-ով։ Մեկ շնչի հաշվով համախառն ազգային արտադրանքը 1963 թվականին հասել է 100 ԱՄՆ դոլարի, իսկ 2014 թվականին՝ 35,000 ԱՄՆ դոլարի։

Հարավային Կորեայի տնտեսության առանցքային ուղղությունները պետության գոյության 60-ամյա պատմության ընթացքում խիստ փոխվել են։ 1940-ական թվականներին երկրի տնտեսությունը հենվում էր առավելապես գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության վրա։ Հաջորդ մի քանի տասնամյակների ընթացքում շեշտը դրվել է թեթև արդյունաբերության և սպառողական ապրանքների արտադրության, իսկ 20-րդ դարի 70 և 80-ական թվականներին՝ ծանր արդյունաբերության վրա։ 30 տարի հետո, երբ երկրի նախագահ Պակ Չոն Հին 1962 թվականին հայտարարեց առաջին հնգամյա ծրագրի սկիզբը, երկրի տնտեսությունը աճեց շատ բարձր տեմպերով, և դրա կառուցվածքը շատ փոխվեց։

1980-ական թվականների տնտեսական բուռն աճը դանդաղեց մինչև տասնամյակի վերջ։ Այդ ժամանակ աճը տարեկան 6,5% էր, և բնակչության աշխատավարձերի բարձրացման հետ մեկտեղ աճում էր նաև գնաճը։

Ինչպես և շատ զարգացած երկրներում, 90-ական թվականների սկզբին ծառայությունների ոլորտը գերակշռում էր երկրի տնտեսության մեջ, և 21-րդ դարի սկզբին այն կազմում էր ամբողջ ՀՆԱ-ի երկու երրորդը[4]։

Վիճակագրություն

խմբագրել

Հետևյալ աղյուսակում ներկայացված են 1980-2017 թվականների հիմնական տնտեսական ցուցանիշները։ 2% -ից ցածր գնաճը նշվում է կանաչ սլաքով[5]։

Տարի ՀՆԱ (Գնողունակության համարժեքություն)
(միլիարդ ԱՄՆ դոլար)
Բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ (Գնողունակության համարժեքություն)

(ԱՄՆ դոլար)

ՀՆԱ-ի աճը

(իրական)

Գնաճի մակարդակը

(տոկոսներով)

Գործազրկություն

(տոկոսներով)

Պետական պարտքը

(ՀՆԱ տոկոս)

1980 83,3 2 184 Decrease−1,7 % negative increase28,7 % 5,2 % ԱԵ
1981 97,6 2 520 7,2 % negative increase21,4 % positive decrease4,5 % ԱԵ
1982 112,2 2 853 8,3 % negative increase7,2 % negative increase4,1 % ԱԵ
1983 132,1 3 309 13,2 % negative increase3,4 % 4,1 % ԱԵ
1984 151,0 3 738 10,4 % negative increase2,3 % positive decrease3 9 % ԱԵ
1985 167,9 4 116 7,8 % negative increase2,5 % negative increase4,0 % ԱԵ
1986 190,6 4 624 11,2 % negative increase2,8 % positive decrease3,8 % ԱԵ
1987 219,8 5 281 12,5 % negative increase3,0 % positive decrease3,1 % ԱԵ
1988 254,6 6 056 11,9 % negative increase7,1 % positive decrease2,5 % ԱԵ
1989 283,0 6 668 7,0 % negative increase5,7 % negative increase2,6 % ԱԵ
1990 322,3 7 518 9,8 % negative increase8,6 % positive decrease2,5 % 13,4 %
1991 367,5 8 489 10,3 % negative increase9,3 % 2,5 % positive decrease12,5 %
1992 399,1 9 123 6,2 % negative increase6,2 % 2,5 % positive decrease12,2 %
1993 436,5 9 879 6,8 % negative increase4,8 % negative increase2,9 % positive decrease11,4 %
1994 486,9 10 907 9,2 % negative increase6,3 % positive decrease2,5 % positive decrease10,1 %
1995 544,7 12 079 9,6 % negative increase4,5 % positive decrease2,1 % positive decrease8,9 %
1996 596,7 13 108 7,6 % negative increase4,9 % 2,1 % positive decrease8,2 %
1997 642,9 13 990 5,9 % negative increase4,4 % negative increase2,6 % negative increase10,2 %
1998 Decrease614,3 Decrease13 272 Decrease−5,5 % negative increase7,5 % negative increase7,0 % negative increase14,7 %
1999 694,2 14 892 11,3 % 0,8 % positive decrease6,6 % negative increase16,7 %
2000 773,4 16 452 8,9 % negative increase2,3 % positive decrease4,4 % negative increase17,1 %
2001 826,8 17 454 4,5 % negative increase4,1 % positive decrease4,0 % negative increase17,7 %
2002 901,9 18 930 7,4 % negative increase2,8 % positive decrease3,3 % positive decrease17,6 %
2003 946,9 19 771 2,9 % negative increase3,5 % negative increase3,6 % negative increase20,4 %
2004 1 020,6 21 226 4,9 % negative increase3,6 % positive decrease3,7 % negative increase23,3 %
2005 1 094,8 22 720 3,9 % negative increase2,8 % negative increase3,8 % negative increase27,0 %
2006 1 186,8 24 501 5,2 % negative increase2,3 % positive decrease3,5 % positive decrease29,3 %
2007 1 284,9 26 394 5,5 % negative increase2,5 % positive decrease3,3 % positive decrease28,7 %
2008 1 347,2 27 464 2,8 % negative increase4,7 % positive decrease3,2 % positive decrease28,2 %
2009 1 367,0 27 725 0,7 % negative increase2,8 % negative increase3,6 % negative increase31,4 %
2010 1 473,7 29 738 6,5 % negative increase2,9 % negative increase3,7 % positive decrease30,8 %
2011 1 559,4 31 229 3,7 % negative increase4,0 % positive decrease3,4 % negative increase31,5 %
2012 1 624,6 32 362 2,3 % negative increase2,2 % positive decrease3,2 % negative increase32,2 %
2013 1 698,6 33 684 2,9 % 1,3 % positive decrease3,1 % negative increase35,4 %
2014 1 786,9 35 212 3,3 % 1,3 % negative increase3,5 % negative increase37,3 %
2015 1 856,7 36 395 2,8 % 0,7 % negative increase3,6 % negative increase39,5 %
2016 1 933,5 37 730 2,8 % 1,0 % negative increase3,7 % negative increase40,0 %
2017 2 029,0 39 434 3,1 % 1,9 % 3,7 % positive decrease39,8 %

Պատմական ակնարկ

խմբագրել

Հետպատերազմյան վիճակ (1945—1961)

խմբագրել

Կորեան մասնակցեց Երկրորդ աշխարհամարտին՝ որպես աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը՝ գերազանցապես գյուղատնտեսությամբ[6]։ Հետպատերազմյան ավերածությունները և Կորեական պատերազմը խաթարել են երկրի տնտեսության կայուն զարգացումը։ Երկրի ազգային տնտեսությունը անկում էր ապրում, բնակչության եկամուտները շատ ցածր էին։

Կորեայի երկու մասի՝ ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի բաժանումից հետո, ոչնչացվեցին  գյուղատնտեսությամբ աչքի ընկնող հարավի և արդյունաբերական հյուսիսի միջև եղած երկարաժամկետ կապերը։ Հարավային Կորեան կորցրեց այնպիսի արդյունաբերություններ, ինչպիսիք են մետալուրգիան, քիմիականը, ցեմենտի արտադրությունը։ Հարավում կենտրոնացած էին հիմնականում թեթև և սննդի արդյունաբերությունները[7]։

Կորեական պատերազմը վերջնականապես քայքայեց երկրի տնտեսությունը։ Պատերազմի ավարտից հետո հարավի դաշնակիցների կողմից կառավարության աջակցությամբ մշակվել է Հարավային Կորեայի տնտեսությանն աջակցելու ծրագիրը։ 1954-1959 թվականներին ԱՄՆ-ն տրամադրեց մոտ 1,5 միլիարդ դոլար՝ դրամաշնորհ և «զարգացման վարկեր» (վարկերը կազմել են 12,4 միլիոն դոլար)։ Այս գումարը հիմնականում ծախսվել է ամերիկյան սննդի և սպառողական ապրանքների գնման վրա, միայն մի փոքր մասն է գնացել արդյունաբերության և գյուղատնտեսության ենթակառուցվածքների վերականգնմանը։ Համախառն ազգային արտադրանքի աճի միջին տարեկան տեմպերը 1954-1958 թվականներին կազմել են 5,2 տոկոս, իսկ մշակող արդյունաբերությունն այս տարիների ընթացքում կրկնապատկել է իր արտադրությունը[8]։

1958 թվականի սկզբին գործազուրկների և կիսագործազուրկների թիվը կազմում էր մոտ 4,3 միլիոն մարդ (Հարավային Կորեայի աշխատունակ բնակչության 36,6 տոկոսը)[8]։

Բուռն աճի սկիզբը (1962-1970)

խմբագրել

20-րդ դարի 60-ական թվականների սկզբից կորեական տնտեսությունը բուռն զարգանում էր։ Երեք տասնամյակի ընթացքում (1962-ից մինչև 1989 թվականը) համախառն ազգային արտադրանքն տարեկան աճել է միջինը 8 տոկոսով, որը 1962 թվականին կազմում էր 2,3 միլիարդ դոլար, իսկ արդեն 1989 թվականին հասավ 204 միլիարդի։ Բնակչության միջին տարեկան եկամուտը 1962 թվականին մեկ անձի համար կազմում էր 87 դոլար, իսկ 1989 թվականին հասավ 4,830 դոլարի։ Արդյունաբերական հատվածի մասնաբաժինը 1962 թվականին կազմել է ՀՆԱ-ի 14.3% -ը, իսկ 1987 թվականին՝ 30.3%-ը։ Սպառողական ապրանքների առևտրի ծավալը նույնպես դրական փոփոխության է ենթարկվել՝ 1962 թվականի 480 միլիոն դոլարից 1990 թվականին հասել է 127,9 միլիարդ դոլարի։

Երկրի տնտեսության զարգացումը արագացնելու ամենակարևոր գործոնը նոր Նախագահ Պակ Չոն Հիի տնտեսական քաղաքականությունն էր, որն ուղղորդում էր կառավարության ջանքերը՝ արտաքին ներդրումներ ներգրավելու, արտահանումներն ավելացնելու և տնտեսությունը արդյունաբերացնելու ուղղությամբ։ Պետությունը սկսեց ավելի ակնառու դեր ունենալ հասարակության տնտեսական կյանքում։ Սկսվեցին ներդրված պլանավորված տնտեսության տարրերը` հնգամյա տնտեսական ծրագրեր։

Թեթև արդյունաբերության զարգացման՝ 1962 թվականից մինչև 1971 թվականն ընկած ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումները կազմել են 2,6 միլիարդ դոլար՝ հիմնականում վարկերի ձևով[8]։

Հենվելով տնտեսության արդյունաբերական հատվածի և երկրից արտահանմանն ուղղված զարգացման ռազմավարության վրա՝ երկրի կառավարությունը արհեստականորեն ընդլայնեց տնտեսության արդյունաբերական և գյուղատնտեսական ոլորտների միջև առկա անջրպետը, ինչը լուրջ խնդիր էր դարձել 1970-ական թվականների սկզբին։

Կայունացման ժամանակաշրջան (1970-1997)

խմբագրել
 
Կորեայի ՀՆԱ-ի աճի տեմպը 1911-ից 2008 թվականներին

Սակայն 1970-ական թվականների սկզբին երկրի արդյունաբերական ոլորտը կանգնած էր մարտահրավերների առաջ։ Մինչ այդ ազգային արդյունաբերությունը էժան ապրանքներ էր արտադրում՝ օգտագործելով էժան աշխատ��ւժ, ինչը մեծացնում էր հարավկորեական ապրանքների մրցունակությունը և խթանում էր այլ զարգացող երկրների կողմից հովանավորչության քաղաքականության իրականացումը։ Կառավարությունը պատասխանեց՝ ավելացնելով ծանր և քիմիական արդյունաբերությունների ֆինանսավորումը և ներդրումներ կատարելով տնտեսության կապիտալ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, ինչը գնաճի ալիք առաջացրեց[9]։

Կապիտալ արդյունաբերության ոլորտի կառուցվածքային անցումը դժվար է եղել։ Իրավիճակը բարդացնում էր այն, որ 1970-ական թվականների վերջին տեղի ունեցավ Համաշխարհային էներգետիկ ճգնաժամ, որը հանգեցրեց նավթի թանկացմանը և սահմանափակեց Հարավկորեական արտահանման ծավալները։ 1980 թվականին հարավկորեական տնտեսությունը ժամանակավոր ճգնաժամ է ապրել։ 1962 թվականից ի վեր առաջին անգամ ազգային տնտեսությունը ցույց տվեց բացասական աճ, նկատվեց գնաճ։

1980-ական թվականների սկզբին երկրի կառավարությունը սկսեց լայնածավալ տնտեսական բարեփոխումներ իրականացնել։ Գնաճը կասեցնելու համար պետական ծախսերը կրճատվեցին, և ձեռնարկվեցին կոշտ հարկաբյուջետային միջոցներ։ 1970-ական թվականների դրամի աճը սահմանափակվում էր 30%-ից մինչև 15%։ Բյուջեն կարճ ժամանակով սառեցվեց։ Իրականացվեց լայնածավալ ազատականացում, ծախսերը կրճատվեցին, տնտեսության մեջ կառավարության միջամտությունը մեծապես կրճատվեց։ Արտասահմանյան ներդրողների համար ստեղծվեցին ավելի շատ ազատ պայմաններ։ Որպեսզի կրճատի քաղաքային և գյուղական բնակավայրերի միջև եղած անջրպետը, կառավարությունը մեծացրեց ներդրումները այնպիսի նախագծերում, ինչպիսիք են ճանապարհաշինությունը, կապի ցանցերը և գյուղական աշխատուժի մեխանիզմացումը[10]։

Այս միջոցները, համաշխարհային տնտեսության ընդհանուր վերականգնմանը զուգահեռ, օգնեցին Հարավային Կորեայի տնտեսությանը վերադառնալ 1980-ականների երկրորդ կեսի աճի նախորդ մակարդակին։ 1982 թվականից մինչև 1987 թվականը ընկած ժամանակահատվածում տնտեսությունն աճել է միջին հաշվով տարեկան 9,2%, իսկ 1986 թվականից 1988 թվականներին ընկած ժամանակահատվածում` 12,5%-ով։ Գնաճը, որը 70-ական թվականներին տոկոսային արտահայտությամբ կազմում էր երկնիշ թիվ, նվազեցվել է կենտրոնական բանկի կողմից և արտաքին փոխառությունների սահմանափակման շնորհիվ։ Սպառողական ապրանքների գները տարեկան աճել են միջինը 4,7%-ով։ 1986 թվականին Սեուլը գրանցեց վճարների հաշվեկշռի էական աճ, իսկ 1987 և 1988 թվականներին վճարների մնացորդը համապատասխանաբար կազմում էր 7,7 միլիարդ դոլար և 11,4 միլիարդ դոլար։ Այս արագ զարգացումը օգնեց Հարավային Կորեային նվազեցնել իր արտաքին պարտքը։

1980-ական թվականների վերջին ներքին շուկան դարձավ տնտեսական աճի հենակետ։ Ավտոմեքենաների և այլ բարձրորակ ապրանքատեսակների պահանջարկ բարձրացավ՝ պայմանավորված բնակչության գնողունակության ընդհանուր աճով։ Դրա հետևանքով, նախկինում կորեական ապրանքների արտահանմանն ուղղված կառավարության տնտեսական քաղաքականությունը փոխվել է դեպի ինքնապահովում, ինչը հանգեցրել է այլ պետություններից կախվածության նվազման։ Հատկապես այդ տարիներին բուռն կերպով զարգացել է ծառայությունների ոլորտը։

1990-ական թվականները նշանավորվեցին համաշխարհային տնտեսությանը Հարավային Կորեայի սերտ ինտեգրմամբ (90-ականների կեսերին այն դարձավ մի քանի միջազգային տնտեսական կազմակերպությունների անդամ) և բնակչության եկամուտների բուռն աճով։ Սակայն 1990 թվականին պարզ դարձավ, որ 80-ականների աճի բարձր տեմպերը կդանդաղեն։ 1989 թվականին տնտեսական աճը կազմել է ընդամենը 6,5%։ 90-ականների առաջին կիսամյակում տեմպերը չեն նվազել, ընդհակառակը՝ նկատվել է մի փոքր վերականգնում՝ ներդրումների և արտահանման աճի քանակով, տնտեսական աճը 1992 թվականի 3%-ից 1994 թվականին դարձել է 8,6% և 1995 թվականին՝ 8,9%: Մեկ շնչի հաշվով համախառն ազգային արտադրանքը 1995 թվականին բարձրացավ մինչև 10,000 ԱՄՆ դոլար, իսկ 1996-ին գործազրկությունը հասավ աննախադեպ մակարդակի՝ 2%-ի։ Գնաճը մնացել է համեմատաբար կայուն` տարեկան 4%[11]։

Ասիական ֆինանսական ճգնաժամ (1997)

խմբագրել

Հարավային Կորեայի տնտեսության կայուն տնտեսական զարգացումն ընդհատվել է 1997 թվականին համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ միասին։ 1997 թվականի հոկտեմբերին սկսվեց դոլարի նկատմամբ վոնի փոխարժեքի կտրուկ անկումը։ Նոյեմբերի 21-ին երկրի ոսկու և արժույթի պաշարները գրեթե ամբողջությամբ սպառվել էին, և տնտեսության լիակատար փլուզումը կանխելու համար կառավարությունը ստիպված էր խոշոր փոխառություններ կատարել Արժույթի միջազգային հիմնադրամից[12]։

Կառավարության կողմից ձեռնարկված մի շարք միջոցառումներ, ներառյալ տնտեսական մի շարք բարեփոխումներ, թույլ են տվել Հարավային Կորեային շուտափույթ դուրս գալ ճգնաժամից։ Արդեն 1999 թվականին տնտեսական աճը կազմել է 10%, իսկ 2000-ին` 9%։

Ներկայիս վիճակը

խմբագրել

Համաշխարհային տնտեսական աճի դանդաղումը և արտահանման ծավալների անկումը 2001 թվականին ազդեցին հարավկորեական տնտեսության վրա. 2001 թվականին աճը կազմել է ընդամենը 3,3%։ Այնուամենայնիվ, արդեն հաջորդ տարվա ընթացքում՝ 2002 թվականին, տնտեսկան աճը հասել է 6%-ի։ Խոշոր ընկերությունների վերակազմավորումը (չեբոլ), բանկերի սեփականաշնորհումը և տնտեսության ընդհանուր ազատականացումը երկրի կառավարության գործունեության հիմնական ուղղություններն են։ 2004 թվականին տնտեսական զարգացման հեռանկարներն այնքան էլ լավ չէին թվում, ինչը չի կարելի ասել նախորդ տարիների մասին։ Այնուամենայնիվ, Չինաստանի հետ ակտիվ առևտուրը լավ գործոն է Հարավային Կորեայի զարգացման համար։

Այս պահին հարավկորեական տնտեսությունը հիմնված է հիմնականում սպառողական ապրանքների արտադրության վրա, ինչպիսիք են էլեկտրոնիկան, տեքստիլը, մեքենաները, ինչպես նաև ծանր արդյունաբերության ոլորտը՝ նավաշինարարություն, պողպատի արտադրություն։ Այս արդյունաբերության արտադրանքը արտահանման հիմնական ապրանքներն են։ Չնայած այն հանգամանքին, որ ներմուծման շուկան վերջին տարիներին դարձել է ավելի ազատ, գյուղատնտեսական ոլորտը դեռևս գտնվում է պաշտպանողական քաղաքականության ներքո` գյուղատնտեսական մթերքների, ինչպիսին է բրինձը, ներքին և ամբողջ աշխարհում գների մակարդակի լուրջ անհավասարությունների պատճառով։ 2005 թվականին Հարավային Կորեայում բրինձի գինը միջազգային շուկայից հինգ անգամ բարձր էր[13]։ 2004 թվականի վերջին, սակայն, Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց երկրում բրնձի շուկայում ներմուծման մասնաբաժնի աստիճանական բարձրացման մասին։ Մինչեւ 2014 թվականը ներմուծված բրնձը պետք է կազմի սպառվող ամբողջ քանակի 8 տոկոսը։ Բացի այդ, ներմուծված բրնձի մինչև 30 տոկոսը պետք է հասնի վերջնական սպառողներին (մինչ այդ ներմուծված բրնձը հիմնականում օգտագործվել է տարբեր սննդամթերքի և ըմպելիքների արտադրության համար, ինչպիսին է սոջան)։ Մինչև 2014 թվականը Հարավային Կորեայում բրինձի շուկան պետք է ամբողջությամբ բաց լինի։

2008-2010 թվականների տնտեսական ճգնաժամը խիստ ազդեց հարավկորեական տնտեսության վրա։ 2008 թվականին երկրում արդյունաբերական արտադրությունը նվազել է 26%-ով[14], աճել է գործազրկությունը, զգալիորեն նվազել է դոլարի նկատմամբ վոնի փոխարժեքը։ 2009 թվականի ընթացքում երկրի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվել է, ինչին նպաստել է ճգնաժամի դեմ պայքարի կառավարական ծրագիրը և 2008 թվականին վոնի փոխարժեքի նվազումը, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծել կորեացի արտահանողների համար։ 2010 թվականին աճը արագացել է՝ հարավկորեական ապրանքների սպառողներ հանդիսացող համաշխարհային շուկաների վերականգնման սկսվելուց հետո, մասնավորապես 2010 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի տարեկան աճի կանխատեսումը կազմել է 5,2%, իսկ գործազրկությունը՝ 4,4%-ից հասել է 3,8%-ի[15]։

Կառավարության դերը

խմբագրել

Պակ Չոն Հիի տնտեսական քաղաքականություն

խմբագրել

1961 թվականին գեներալ Պակ Չոն Հին տապալեց երկրի վարչապետ Չան Մյոնի վարչակարգը։ Տնտեսական ոլորտում նրա գործողությունների հիմնական ուղղությունը եղել է գյուղատնտեսական արտադրանքից անցումը ժամանակակից արդյունաբերական ոլորտի։ Նրա կառավարման օրվանից Հարավային Կորեայի տնտեսությունը բուռն աճ է ապրել։

Պակ Չոն Հիի վարչակազմը որոշեց, որ կենտրոնացված կառավարումը պետք է առանցքային դեր խաղա տնտեսական զարգացման մեջ։ Կառավարության միջոցառումների արդյունքում առաջացած տնտեսության կառուցվածքը ներառում էր ինչպես միջամտության, այնպես էլ ազատ առևտրի տարրեր։ Հենց գեներալ Պակի օրոք երկրում հայտնվեցին չեբոլիներ՝ տարբեր գործունեությամբ զբաղվող խոշոր մասնավոր կոնգլոմերատները։ Այսպես, կառավարությունը պահպանել է երկաթուղիները, էլեկտրաէներգիայի աղբյուրները, ջրամատակարարումը, ավտոճանապարհներն ու նավահանգիստները[8]։

Ամբողջ բանկային համակարգն անցել է պետության վերահսկողության տակ։ Իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք կոչված են բարելավել իրավիճակը գյուղատնտեսության մեջ (1961 թվականին գյուղացիությունը կազմում էր բնակչության 58%-ը)։ Այսպիսով, իշխող խումբը գյուղացիներին ազատեց ահռելի տոկոսներով պարտքեր վճարելուց, ընդունեց գյուղատնտեսական մթերքների գների կայունացման ծրագիր, ավելացրեց բանկային ավանդների վճարումների տոկոսը, ինչը նաև խթանեց անվճար միջոցների հոսքը դեպի բանկեր և դյուրացրեց վարկերի ստացումը, ձեռնարկվեցին բազմաթիվ նման միջոցառումներ[8]։

Պակ Չոն Հիի կառավարության հիմնական տնտեսական նպատակներն էին ուժեղ արդյունաբերության ամրապնդումը, գործազրկության կրճատումը և կառավարման ավելի արդյունավետ պրակտիկայի զարգացումը։ Միջոցառումներն ուղղված էին արտահանման մակարդակի բարձրացմանը, ինչը նշանակում էր հարավկորեական ապրանքների մրցունակության և աշխատանքի արտադրողականության ուժեղացում։ Էլեկտրոնիկան, նավաշինությունը և ավտոմոբիլային արդյունաբերությունը ճանաչվել են որպես հիմնական արդյունաբերություն։ Կառավարությունը ամեն կերպ խրախուսեց այս ոլորտներում նոր ճյուղերի բացումը։

Այս միջոցառումների արդյունքում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է տարեկան 25%, իսկ 70-ականների կեսերին դրույքաչափն տարեկան աճել է մինչև 45%։

Արտադրության քաղաքականություն

խմբագրել

Գլխավոր խնդիրը, որին բախվեց Պակ Չոն Հիի կառավարությունը 1960-ական թվականների սկզբին, բնակչության համատարած աղքատությունն էր։ Անհրաժեշտ էր նաև ավելացնել պետական պահուստները՝ արդյունաբերական աճը խթանելու համար։ Պետության ներքին խնայողությունները չնչին էին։ Արդյունքում, կառավարությունը սկսեց ակտիվորեն վարկեր վերցնել այլ նահանգներից, ինչպես նաև ստեղծել հարկային համակարգ՝ արտաքին կապիտալը երկիր մտցնելու համար։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի արագ զարգացող բոլոր երկրներից` Թայվանից, Հոնկոնգից, Սինգապուրից և Հարավային Կորեայից, միայն վերջինն է ֆինանսավորել իր տնտեսությունը հիմնականում արտաքին փոխառության միջոցով։ 1985 թվականին երկրի արտաքին պարտքը կազմել է 46,8 միլիարդ դոլար, իսկ արտաքին ներդրումները հիմնականում եկել են Ճապոնիայից և ԱՄՆ-ից։

Կառավարությունը կարողացել է մոբիլիզացնել երկրի ներքին կապիտալը կապիտալի խրախուսման ճկուն համակարգի միջոցով, որն առանձնանում է արդյունաբերության տարբեր ճյուղերի և դրանց արտահանման ներուժի համար։ Կառավարությունը նաև կարողացել է վերակառուցել բազմաթիվ ոլորտներ, ինչպիսիք են ռազմաարդյունաբերական համալիրը և շինարարությունը, հաճախ խթանելով կամ թուլացնելով մրցակցային պայքարը[16]։

Ձեռնարկություններ և ընկերություններ

խմբագրել

Կորեական պատերազմի պաշտոնական ավարտից հետո արտասահմանյան օգնությունը դարձել է ռեսուրսների ամենակարևոր աղբյուրը՝ տնտեսության վերականգնման համար։ Ճապոնացիների կողմից 1950-ականների կեսերին՝ գաղութային տիրապետության ընթացքում կառուցված ճյուղերից մնացած գործարաններից շատերը ոչնչացվեցին պատերազմի հետևանքով։ Մնացածը անցավ մասնավոր սեփականատերերի ձեռքը։ Այս ժամանակահատվածում Հարավային Կորեայում սկսեցին ձևավորվել խոշոր արդյունաբերական կոնգլոմերատներ, որոնք հետագայում կոչվեցին չեբոլներ։ Ընկերությունների այս խմբերը, որոնք զբաղվում են առևտրով, արտադրությամբ և ծառայություններ մատուցելով, շարունակում են գերակշռել հարավկորեական տնտեսությունում։

Չեբոլիի առաջացումը բարենպաստ ազդեցություն է ունեցել երկրից արտահանման ծավալների ավելացման վրա։ 1987 թվականին[16] չորս խոշորագույն չեբոլների եկամուտները կազմել են 80,7 մլրդ դոլար, ինչը կազմում էր համախառն ազգային արտադրանքի երկու երրորդը։ Նույն թվականին Samsung ընկերությունների խումբը 24 մլրդ դոլար եկամուտ է ստացել, Hyundai-ն՝ 22,7 մլրդ դոլար, Daewoo-ն՝ 16 մլրդ դոլար, իսկ LG Group-ը՝ 18 մլրդ դոլար։ Հաջորդը մեծությամբ Sunkyong-ն է, որի  եկամուտը հասավ 7,3 միլիարդ դոլարի։ Այդ տարվա առաջին առաջին տասնյակը կազմել է բոլոր բանկային վարկերի 40% -ը, երկրի արդյունաբերական արժեքի 30% -ը և հարավկորեական արտահանման 66% -ը։ Հինգ խոշորագույն չեբոլիներ աշխատում էին երկրի աշխատանքային ռեսուրսների 8,5%-ով և ստեղծում էին ամբողջ արդյունաբերական արտադրանքի 22.3% -ը։

Տնտեսական ծրագրեր

խմբագրել

1960-ական թվականներից ի վեր երկրի տնտեսական ծրագիրը հիմնված էր հնգամյա տնտեսական պլանավորմա�� վրա։ Առաջին հնգամյա տնտեսական ծրագիրը (1962-1966) ներառում էր արդյունավետ արդյունաբերության կայացմանն ուղղված առաջին քայլերը։ Շեշտը դրվեց այնպիսի արդյունաբերությունների զարգացման վրա, ինչպիսիք են էլեկտրաէներգիա, հանքային պարարտանյութեր, նավթաքիմիական արդյունաբերություն և ցեմենտի արդյունաբերություն։ Երկրորդ հնգամյա ծրագիրը (1967-71) նախատեսում էր արդյունաբերության արդիականացում և առաջին հերթին արդյունաբերության զարգացում, որը հնարավորություն կտար ներկրող երկրից դառնալ արտադրող երկիր՝ պողպատի արտադրություն, մեքենաշինություն և քիմիական արդյունաբերություն։ Երրորդ հնգամյակը (1972-76) նշանավորվեց արտահանման ուղղվածություն ունեցող տնտեսության բուռն զարգացմամբ, առաջին հերթին ծանր և քիմիական արդյունաբերության, այդ թվում՝ մեքենաշինության, էլեկտրոնիկայի, նավաշինության և նավթավերամշակման ոլորտներում։ Չորրորդ հնգամյակում (1977-81) երկիրը սկսեց արտադրել այնպիսի արտադրանք, որը մրցունակ է համաշխարհային շուկայում։ Ռազմավարական ուղղությունները ներառում էին գիտատար բարձր տեխնոլոգիական ոլորտներ՝ մեքենաշինություն, էլեկտրոնիկա և նավաշինություն, քիմիական արդյունաբերություն։ Արդյունքում, 1981 թվականին ծանր և քիմիական արդյունաբերություններն աճել են 51,8%-ով, արտահանման մասնաբաժինը արտադրության մեջ աճել է մինչև 45.3%: Հինգերորդ և վեցերորդ հնգամյա ծրագրերը նվազեցրեցին շեշտը դնելով ծանր և քիմիական արդյունաբերության վրա և այն տեղափոխեցին բարձր տեխնոլոգիաների արտադրություն՝ էլեկտրոնիկա, կիսահաղորդչային արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Յոթերորդ հնգամյա ծրագիրը (1992-96) և դրան հաջորդած հնգամյա ծրագրերը շարունակեցին այս ուղղությունը, բայց հնգամյա պլանավորումից հետո դադարեցվեցին։

Երկրի բյուջե

խմբագրել

Երկրի բյուջեն մշակվում է պլանավորման և բյուջեի նախարարության կողմից և հաստատվում երկրի խորհրդարանի կողմից։ 2006 թվականին բյուջեն նախատեսում է անվանական ՀՆԱ-ի աճ 7,5 տոկոսով։ Ծախսերի մակարդակը 2005 թվականի բյուջեի համեմատությամբ ավելացել է 5,9 տոկոսով՝ մինչև 220 տրլն վոն (շուրջ 230 մլրդ դոլար)։ Արտաքին պարտքը ենթադրաբար պետք է պահվի ՀՆԱ-ի մոտ 30% մակարդակում, բայց 2007 թվականին նախատեսվում է այն նվազեցնել տոկոսային առումով։ Հարկային բեռը ենթադրվում է 20%։ Վերջերս այդ ցուցանիշն աճել է եկամտի անկման պատճառով։ 2005-2009 թվականների ժամանակահատվածում նախատեսվում է պահպանել այս ցուցանիշը նույն մակարդակի վրա։

Բյուջեի ծախսային կողմում շեշտը դրվում է տնտեսության այն ոլորտների վրա, որոնք  ունեն կառավարության աջակցության խիստ կարիք։ Նախատեսվում է ավելի շատ գումար ներդնել հետազոտության և զարգացման, կրթության ոլորտում։ Ավելացել են նաև պաշտպանական ծախսերը։

Ստորև բերված է բյուջեի ծախսային մասի մանրամասնությունն ըստ առանցքային ոլորտների 2005 թվականին, 2006 թվականին և 2009 թվականին։ Բոլոր տվյալները բերված են տրիլիոն վոնով[17]։

Արդյունաբերություն Հատկացումների ծավալը (2005) Հատկացումների ծավալը (2006) Հատկացումների ծավալը (2009), պլան
Հետազոտական և զարգացման աշխատանքներ 7,8 8,9 11,1
Կրթություն 27,6 28,7 36,3
Առողջապահություն, սոցիալական ծրագրեր 49,6 56 70,5
Գյուղատնտեսություն, ձկնորսություն 14,1 15,1 15,8
Արդյունաբերություն, փոքր և միջին բիզնես 11,9 12,4 13,4
Շրջակա միջավայրի պաշտպանությունը 3,6 3,8 4,9
Ազգային պաշտպանություն 46,6 65 ԱԵ
Արտաքին հարաբերություններ, համախմբման ծախսեր 2 2,6 2,7
Մշակույթ, զբոսաշրջություն 2,6 2,9 3,3
Ներքին անվտանգություն 9,4 10,2 11,7

Ֆինանսական համակարգ

խմբագրել

Ակնարկ

խմբագրել

Հարավային Կորեայի ֆինանսական հաստատությունները կարելի է բաժանել երեք հիմնական կատեգորիաների' կենտրոնական բանկ, մասնավոր բանկային կազմակերպություններ և ոչ բանկային կազմակերպություններ, ինչպիսիք են ապահովագրական ընկերությունները, վենչուրային հիմնադրամները և այլն։ Հարավային Կորեայի ժամանակակից ֆինանսական համակարգի հիմքերը դրվել են 1950-ական թվականների սկզբին, երբ ընդունվեցին բանկային համակարգի գործունեությունը կարգավորող մի շարք նորմատիվ փաստաթղթեր[18]։

Երկրի ֆինանսական համակարգի կառուցվածքի և դրանցում ձեռնարկությունների քանակի վերաբերյալ տվյալները[18] (ըստ 2002 թվականի նոյեմբերի տվյալների)՝

  Հաստատություններ Գումար
Բանկեր Մարզային բանկեր

Ազգային բանկեր

Օտարերկրյա բանկերի մասնաճյուղեր

Մասնագիտացված բանկեր

9
6
41
5
Ապահովագրական ընկերություններ Կյանքի ապահովագրություն

Ապահովագրության այլ տեսակներ

22
23
Արժեթղթերի ընկերություններ Ներդրումային ընկերություններ

Այլ

130
177
Այլ 176

Բանկային համակարգ

խմբագրել
 
Կորեայի բանկ

Ոչ բանկային ֆինանսական հաստատությունների մեծ մասն առաջացել է 1970-ական թվականների ընթացքում՝ նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել ֆինանսական ռեսուրսները և խթանել երկրում դրամական շրջանառությունը, ինչպես նաև հասնել ներդրումների։ 1980-ականներից ի վեր մի քանի առևտրային բանկեր և ոչ բանկային ֆինանսական կազմակերպություններ ներգրավված են տնտեսության ազատականացման և միջազգայնացման արագացման ծրագրում։

Առևտրային բանկերի մասնաճյուղերի ընդհանուր քանակը 2004 թվականի հունիսին կազմել է 4 448[19]։

Բանկերի արժեթղթերի միանձնյա տիրապետումը սահմանափակվել է 1982 թվականին։ Սահմանը 8% էր 1982 թվականին, իսկ 1994 թվականին խստացվեց մինչև 4%։ Սակայն 2002 թվականին այն կրկին բարձրացվել է մինչև 10 %։

Բանկերի ակտիվները (2004 թվականի հունիսին) բաշխվել են հետևյալ կերպ[19]՝

  • Ազգային բանկեր՝ 661.881.6 տրիլիոն վոն(80,3 %)։
  • Մասնագիտացված բանկեր ՝ 61,886,2 տրիլիոն վոն(7,5 %)։
  • Արտասահմանյան բանկի մասնաճյուղեր՝ 100,196,1 տրիլիոն վոն(12,2 %)։

Մասնագիտացված բանկերը սկսել են ստեղծվել 20-րդ դարի 60 -ական թվականներին։ Հիմնականում դրանք գոյացել են տնտեսության առանցքային հատվածներին աջակցելու համար (ըստ հնգամյա տնտեսական պլանների)։ Այժմ մասնագիտացված բանկերն աշխատում են հիմնականում գյուղատնտեսության (National Agricultural Cooperative Federation), ձկնորսության (National Federation of Fisheries Cooperatives), արտաքին առևտրի (Export-Import Bank of Korea), արդյունաբերության (Industrial Bank of Korea) և այլնի համար։

Հարավային Կորեայի կենտրոնական բանկը հիմնադրվել է 1950 թվականի հունիսի 12-ին։ Դրա հիմնական գործառույթն է ազգային արժույթի թողարկումը, դրամավարկային և վարկային քաղաքականության սահմանումը, արտարժույթի փոխարժեքի վերահսկողությունը, երկրի ֆինանսական համակարգի մասին վիճակագրության ուսումնասիրումը և հավաքագրումը, մասնավոր բանկերի գործունեության կարգավորումը։ Կորեայի բանկն իրականացնում է կառավարության վարկավորումը և հանդիսանում է կառավարության գործունեության իրականացնողը երկրի բանկերի նկատմամբ։ Հարավային Կորեայի բոլոր բանկերը աջակցում են Կենտրոնական բանկին։

Ներդրումներ

խմբագրել

Հարավային Կորեայում արտաքին առևտրի ծավալը 2005 թվականին կազմել է ՀՆԱ-ի 70 տոկոսը, իսկ արտասահմանյան ներդրվող ընկերությունների եկամուտները կազմել են ամբողջ արդյունաբերության վաճառքի ծավալի գրեթե 14 տոկոսը։ Հարավային Կորեայի կառավարությունը ջանքեր է գործադրում երկրում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։ Ամենաթարմ օրինակն է աշխարհի խոշորագույն LCD-համալիրի բացումը Փաջուում, ապառազմականացված գոտուց ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա[20]։

Հարավային Կորեայի տնտեսության խոշորագույն ներդրողներն են ԱՄՆ-ը, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան։ Ստորև բերված են օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալներն ըստ ներդրող երկրների (մլն ԱՄՆ դոլար)[20]

Տարի Բոլորը ԱՄՆ Ճապոնիա Հոնկոնգ Գերմանիա Մեծ Բրիտանիա Ֆրանսիա Այլ
1980 143,1 70,6 42,5 0,5 8,6 2,3 18,6
1985 532,2 364,3 59,9 13,4 11,3 12,3 5,1 65,9
1990 802,6 317,5 235,9 3 62,3 44,8 22,4 116,6
1995 1 947,2 644,9 418,3 58, 0 44,6 86,7 35,2 659,5
1997 6 970,9 3 189,6 265,7 84,6 398,1 258,6 410,7 2363,6
2000 15 216,7 2 922 2 448,0 123,0 1&599,0 84,0 607,0 7 433,6
2002 9 101,0 4 500,0 1 403,0 234,0 284,0 115,0 111,0 2 454,0
2003 6 468,0 1 240,0 541,0 55,0 370,0 871,0 150,0 3241
2004 12 787,6 4 717,6 2 258,1 90,1 487,0 642,0 180,0 4 899,8
2005 11 563,5 2 689,8 1 787,8 819,7 704,8 2 307,8 85,2 3 168,4

Երկրի տնտեսությունն օտարերկրյա ներդրումների համար ավելի գրավիչ դարձնելու համար կառավարությունն դիմել է մի շարք միջոցառումների, որոնց թվում հարկ է նշել նոր նորմատիվ փաստաթղթի՝ «արտարժույթով գործառնությունների մասին ակտի» ընդունումը (անգլ.՝ Foreign Exchange Transaction Act)։ Այդ միջոցները բաժանվել են երկու փուլի՝ երկու տարվա հաշվարկով։ Հիմնական նպատակներն են կապիտալի ազատականացումը և արտարժույթի փոխանակման շուկայի արդիականացումը։ 1998 թվականի մայիսին չեղարկվել է Հարավային Կորեայի բաժնետոմսերի օտարերկրյա ներդրումներ՝ առանց ֆիքսված շահաբաժնի։ Նույն թվականի մայիսի 25-ից օտարերկրացիները կարող են բաժնետոմսեր ձեռք բերել հարավկորեական ցանկացած ընկերությունից՝ առանց տնօրենների խորհրդի թույլտվության։ Օտարերկրացիները կարող են ձեռք բերել հասարակական միավորումների արժեքի մինչև 50%-ը։

2002 թվականի ապրիլին կառավարությունը ներկայացրեց արտարժույթի շուկայի զարգացման ծրագրերը՝ Հարավային Կորեայում ավելի նպատակային ներդրումային միջավայր ստեղծելու նպատակով։ Երկրի Կենտրոնական բանկի կողմից սերտիֆիկացման կարգը վերացվել է, իսկ ֆինանսական գործարքների համար փաստաթղթաշրջանառությունը պարզեցվել է։ Կապիտալի հոսքերը դարձել են ավելի ազատ։

Գյուղատնտեսություն և ձկնորսություն

խմբագրել
 
Բրինձի դաշտերը Կյունջուում

Հարավային Կորեան մուսոնային կլիմա ունի՝ տաք և խոնավ ամառներով և համեմատաբար ցուրտ ու չոր ձմեռներով։ Մինչև 20-րդ դար բրինձը երկրի հիմնական գյուղատնտեսական արտադրանքն էր, բայց այժմ ապրանքների տեսականին զգալիորեն ընդլայնվել է և ներառում է բազմաթիվ տեսակի մրգեր, բանջարեղեններ, անասնաբուծական և անտառային արտադրանքներ։

Գյուղատնտեսության և անտառտնտեսության մասնաբաժինը 2001 թվականին կազմել է երկրի համախառն եկամտի (անգլ.՝ Gross National Income) 4% -ը, գյուղացիական բնակչությունը՝ 4 միլիոն մարդ (ընդհանուր բնակչության 8,3%)։ Չնայած երկրի տնտեսության մեջ գյուղատնտեսության մասնաբաժինը փոքր է, սակայն հարակից արդյունաբերության մասնաբաժինը, ինչպիսիք են հանքային պարարտանյութերի արտադրությունը, սննդի վերամշակումը և այլն, կազմում է համախառն ազգային եկամտի 14% -ը[21]։ 1995 թվականի երկրի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը արագացրեց գյուղատնտեսական շուկայի վերափոխումն ու ազատականացումը, ինչը հանգեցրեց ապրանքների գների նվազմանը։ Կառավարությունը ստիպված էր վարել պաշտպանողականության քաղաքականություն՝ կապված ազգային արտադրողների հետ։

Հարավային Կորեայի հիմնական գյուղատնտեսական արտադրանքը բրինձն է։ Հարավկորեական ֆերմերային տնտեսությունների մոտ 80% -ը մշակում է այս հացահատիկը։ Բրինձը հիմնականում սպառվում է երկրի ներսում, քանի որ իր բարձր գնի պատճառով ի վիճակի չէ մրցակցել արտաքին շուկայում։ 2001 թվականին բրինձը աճեցվեց 1,08 միլիոն հեկտար հողի վրա։ Մեկ հեկտարի համար բերքը կազմել է 5,16 տոննա։ 2001թվականին այլ հացահատիկային տնտեսությունների (հիմնականում գարու և ցորենի) արտադրությունը կազմել է 271 հազար տոննա։ Նույն տարում սոյայի և կարտոֆիլի արտադրությունը կազմեց 140 հազար տոննա։ 2001 թվականին արտահանվել է 11,46 հազար տոննա դեղձ (հիմնականում ԱՄՆ, Կանադա, Թայվան և Ինդոնեզիա), 3,73 հազար տոննա խնձոր (հիմնականում Թայվան, Սինգապուր և Ճապոնիա) և 4,66 հազար տոննա մանդարին։

Գյուղատնտեսության բնագավառում եկամտաբերության առումով բրինձին հաջորդում է անասունը։ 2001 թվականին խոշոր եղջերավոր անասունների քանակը կազմում էր 1 954 հազար գլուխ, խոզերի թիվը հասնում էր 8,7 միլիոն գլուխ, հավերի թիվը՝ 102 միլիոն։ XX դարի վերջին - XXI դարի սկզբին անասունների արտադրանքի սպառումը անընդհատ աճո��մ էր։ 2001 թվականին տավարի սպառումը հասել է 384.06 հազար տոննայի, խոզի միսը` 807,42 հազար տոննայի, թռչնաբուծականինը` 350.3 հազար տոննայի[21]։

Փայտանյութի արդյունաբերությունը երկրում սկսեց զարգանալ 1960-ականներից։ Անտառները զբաղեցնում են երկրի տարածքըի 6,4 միլիոն հեկտարը։ Երկրում շուկայում ընդհանուր ծավալը 2001 թվականին կազմել է 428 միլիոն խորանարդ մետր, նույն տարում ներմուծվել է 7,1 միլիոն խորանարդ մետր ծավալով հատումներ, դրամական առումով բոլոր տեսակի անտառամթերքների ներմուծման ծավալը կազմել է 1,7 միլիարդ դոլար։ Որոշ ապրանքներ, այնուամենայնիվ, արտահանվում են, հիմնականում սունկը և շագանակը։ 2001 թվականին արտահանման ծավալը կազմել է 210 միլիոն դոլար։

Ձկնորսությունը հարավկորեական տնտեսության կարևոր մասն է։ Այս ուղղությամբ աշխատում է մոտ 140 հազար մարդ։ Երկրում կա մոտ 96 հազար ձկնորսական նավ։ 2000 թվականին արտադրությունը դրամական առումով կազմել է 3,6 միլիարդ դոլար։

Էներգետիկա

խմբագրել

Վառելիքաէներգետիկ համալիրում 2001 թվականին էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 5212 հազար տոննա՝ նավթային համարժեքով (ՏՆԷ), ինչը համապատասխանում է երկրում սպառվող էներգիայի միայն 2,7%-ին։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում երկրում էներգիայի սպառումը զգալիորեն աճել է՝ 1980-ի 43,9 միլիոն տոննայից հասնելով 2001-ի 198,4 միլիոն տոննա։ Երկրում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է։ 1980 թվականի 37 TWh-ից 2001 թվականին հասել է մինչև 285 TWh: Տարիների ընթացքում մեծապես փոխվել է էլեկտրաէներգիայի արտադրության համար վառելիքի որոշակի տեսակների մասնաբաժինը։ Ստորև ներկայացված է  էլեկտրական էներգիայի աղբյուրների ցուցակը տոկոսներով[22]՝

1980 1990 2001
Նավթ 78,7 17,6 9,8
Բնական գազ - 8,9 10,7
Քարածուխ 6,7 18,5 38,7
Հիդրոէլեկտրակայաններ 5,3 5,9 1,5
Ատոմային էներգիա 9,3 49,1 39,3

Զբոսաշրջություն

խմբագրել
 
Չանդոկունի պալատը գիշերը

Հարավային Կորեայում զբոսաշրջության զարգացման համար լավ հնարավորություններ կան։ Գեղեցիկ բնությունը, պատմական ժառանգությունը, լեռները և ծովը այն դարձրել են գրավիչ զբոսաշրջիկների համար։ Իրավամբ, երկրում ամենահանրաճանաչ զբոսաշրջության ձևը լեռնայինն է։ Երկրի մոտ 70 %-ը ծածկված է լեռներով, որտեղ գտնվում են բազմաթիվ լեռնադահուկային հանգստավայրեր։

Երկիր այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների ընդհանուր թիվը 1970 թվականի 173 հազարից ցուցանիշից 1999 թվականին հասել է 4 600 հազարի։ Զբոսաշրջության զարգացումը երկրի տնտեսական աճի բնական արդյունք է, սակայն կարևոր գործոն է նաև զբոսաշրջային օբյեկտների զարգացման ուղղությամբ նպատակային ներդրումների ճիշտ քաղաքականությունը։ Կառավարությունն ընդունել է զբոսաշրջության զարգացման մասին մի շարք օրենքներ, ինչի արդյունքում 20-րդ դարի վերջին տասը տարվա ընթացքում զբոսաշրջիկների թվի միջին տարեկան աճը կազմել է 5,57%[23]։

Զբոսաշրջային ինդուստրիան 20-րդ դարի վերջին ամերիկյան մայրցամաքից տեղափոխվել է ասիական տարածաշրջան։ 1970 թվականին զբոսաշրջիկների 32 տոկոսը կազմում էին ամերիկացիները, իսկ երկրորդ տեղը Կորեայի Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թվով պատկանում էր ճապոնացիներին։ Սակայն 1999 թվականին Ճապոնիայի քաղաքացիների թիվն արդեն կազմել է զբոսաշրջիկների ընդհանուր թվի 46,9 տոկոսը, իսկ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրներից զբոսաշրջիկների թիվը, հիմնականում ԱՄՆ-ից, կրճատվել է շուրջ 10 տոկոսով։ Հարավային Կորեայի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր չինացի զբոսաշրջիկների թիվը կայուն աճ է գրանցվել[23]։

2006 թվականի նոյեմբերի 6-7-ը Սեուլում տեղի ունեցավ զբոսաշրջության ոլորտում ներդրումների առաջին միջազգային համաժողովը, որտեղ քննարկվեցին զբոսաշրջության վիճակը և Արևելյան Ասիայում դրա զարգացման հեռանկարները։ Ըստ համաշխարհային տուրիստական կազմակերպության, մոտ ապագայում Արևելյան Ասիայի զբոսաշրջային շուկայի աճը կգերազանցի շուկայի աճը ցանկացած այլ տարածաշրջանի[24]։

Աշխատանքային ռեսուրսներ

խմբագրել

2004 թվականին Հարավային Կորեայի ձեռնարկություններում աշխատել է ավելի քան 15 մլն վարձու աշխատող, բացի այդ, հաշվվել է 7,8 մլն ինքնազբաղված բնակչություն, որից 60 տոկոսը՝ ծառայությունների ոլորտում, 30 տոկոսը՝ արդյունաբերությունում։ Գործազրկության մակարդակը երկրում բարձր չէ՝ 1963 թվականին տնտեսապես ակտիվ բնակչության 8,230 մլն մարդուց մինչև 2004 թվականին 23,370 մլն մարդ աճով, գործազրկության մակարդակը երկար տարիներ չի գերազանցել 2 տոկոսը[25]։

Սոցիալաշխատանքային հարաբերությունների ժամանակակից համակարգը վերջնականապես ձևավորվել է 2004 թվականին։ 2004 թվականի դեկտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել կենսաթոշակային ապահովության մասին օրենքը (անգլ.՝ Employee Retirement Benefit Security Act), որը ներդրել է աշխատողների կենսաթոշակային ապահովագրության կուտակային սխեման։ Նույն թվականին օրենսդրորեն սահմանվել է հնգօրյա 40-ժամյա աշխատանքային շաբաթը՝ մինչ այդ գոյություն ունեցող վեցօրյա 44-ժամյա աշխատանքային շաբաթվա փոխարեն։

20-րդ դարի վերջին տասնամյակներում աշխատուժի կառուցվածքն էապես փոխվել է՝ երկրում ծնելիության գումարային գործակիցը չափազանց ցածր է, հասարակությունը գնում է ծերացման։ Այդ պատճառով Հարավային Կորեան արդեն 90-ականներին բախվել է աշխատուժի պակասի հետ։ Սպասվում է, որ 21-րդ դարում բնակչության ծերացման և աշխատողների թվաքանակի հարաբերական նվազման պատճառով իրավիճակն ավելի կխորանա[26]։

1988 թվականի Օլիմպիական խաղերից առաջ երկրում քիչ էին օտարերկրացիները, իսկ արտասահմանյան աշխատուժի զբաղվածությունը նույնպես ցածր էր։ Հետագա տարիներին հարավկորեական տնտեսության մեջ օտարերկրացի աշխատողները սկսեցին ավելանալ։ Նրանք աշխատանքի անցան տարբեր ձեռնարկություններում՝ հիմնականում կատարելով կեղտոտ, դժվար և վտանգավոր աշխատանքներ։ Արդյունքում՝ 1993 թվականին օտարերկրացի բանվորները կազմում էին փոքր և միջին ձեռնարկություններում աշխատողների մոտ 25 տոկոսը։ 90-ական թվականների ընթացքում, կապված արդյունաբերության առանձին ճյուղերի աշխատուժի պակասի հետ, Հարավային Կորեան դարձավ աշխատանքային ռեսուրսներ ներկրող երկիր։

Որպես Հարավային Կորեայի միգրացիայի առա��ձնահատկություն, տնտեսագետները նաև առանձնացնում են որակյալ աշխատուժի ներգաղթը, քանի որ երկրում բարձր պահանջարկ կա[27]։

Բնակչության եկամուտ

խմբագրել

2017 թվականին նվազագույն աշխատավարձի հանձնաժողովը որոշեց 2018 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը ավելացնել 16.4 %-ով, 6470-ից ($5,75) 7530 ($6,70) ժամոմ.[28] Սա նվազագույն աշխատավարձի ամենամեծ աճն է (1060 վոնա) 2001 թվականից 16 տարի շարունակ, երբ այն աճել է 16.8 %-ով[29]։ 2018 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կազմում է 7530 ($6,70) ժամում[30]։ 2019 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կազմում է 8350 ($7,43) ժամում[31][32][33][34][35][36][37]։ 2018 թվականի սեպտեմբերի դրությամբ միջին աշխատավարձը կազմում է 3 737 254 ($3323,93)ամսական։ 2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կազմում է 8590 վոնա(7,47 դոլար) ժամում[38][39]։

Հարավային Կորեայի տնտեսական կապերը

խմբագրել

Արևմուտքի երկրներ

խմբագրել

Արևմուտքի երկրների հետ առևտրային հարաբերությունները ներառում են տնտեսական գործընկերությունը նախ և առաջ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։

ԱՄՆ-ը Հարավային Կորեայի գլխավոր տնտեսական գործընկերն է։ Բացի այդ, Հարավային Կորեան յոթերորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ի առևտրային գործընկերների ցուցակում՝ առաջ անցնելով Եվրոպայի շատ զարգացած երկրներից, ինչպիսիք են Իտալիան և Ֆրանսիան, և վեցերորդ տեղը՝ ԱՄՆ-ից ներմուծող երկրների ցուցակում[40]։ Բացի այդ, Հարավային Կորեան գրավիչ երկիր է ամերիկյան ընկերությունների ներդրումների համար։ 1996 թվականից մինչև 2003 թվականը ԱՄՆ-ը 20 միլիարդ դոլար ներդրեց Հարավային Կորեայի տնտեսության մեջ։ 2003 թվականին Միացյալ Նահանգները Հարավային Կորեայի ամենամեծ առևտրային գործընկերն էր և արտահանման յոթերորդ խոշոր շուկան։ Երկու երկրների միջև աճող տնտեսական կապերը, այնուամենայնիվ, ուղեկցվեցին բազմաթիվ տարաձայնություններով առևտրի քաղաքականության մեջ։ Այս վեճերի ինտենսիվությունը զգալիորեն նվազել է 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբից։ Դա կախված էր նրանից, որ Հարավային Կորեան շուկայում ձեռնարկեց մի շարք բարեփոխումներ՝ 1997 թվականի ճգնաժամից հետո Արժույթի միջազգային հիմնադրամից 58 միլիարդ դոլարի վարկը փոխհատուցելու համար։ 21-րդ դարի սկզբին երկու երկրներն էլ փորձում են ավելի մեղմորեն լուծել հակամարտությունները։ Դրանում մեծ դեր ունեցան 2001 թվականի սկզբին ձեռք բերված երկկողմ առևտրային համաձայնագրերը[40]։

Միևնույն ժամանակ, Հարավային Կորեայի և ԵՄ երկրների միջև ստորագրվել են մի շարք առևտրային համաձայնագրեր, որոնք խթանել են երկու տարածաշրջանների միջև առևտրի աճը։ Առևտրի ծավալը հասել է 46 միլիարդ եվրոյի՝ երկու տարվա ընթացքում կրկնապատկվելով[41]։ Սակայն մինչ օրս չլուծված են մնում փոխադարձ առևտրի որոշ հարցեր։ 21-րդ դարի սկզբին ամենամեծ առաջընթացը կատարվել է գիտության և գիտատար տեխնոլոգիաների ոլորտում փոխշահավետ փոխանակման գործընթացների արագացման հարցում (ինչպես հայտնի է, Հարավային Կորեան իր համախառն ներքին արդյունքի 3 տոկոսը ծախսում է գիտական հետազոտությունների վրա)։ 2005 թվականին տեղի են ունեցել երկկողմ բանակցություններ գիտական և տեխնիկական ոլորտում փոխանակումների վերաբերյալ։ Հարավային Կորեան նաև մասնակցում է Եվրամիության նախաձեռնած որոշ գլոբալ նախագծերին, մասնավորապես Galileo-ին և ITER-ին[41]։

Արևելքի երկրներ

խմբագրել

Արևելյան, հատկապես Արևելյան Ասիայի երկրները Հարավային Կորեայի հիմնական առևտրային գործընկերներն են։ Այս երկրների հետ ընդհանուր առևտրաշրջանառության մեջ առանձնանում են երեք երկրներ՝ Չինաստանը, Ճապոնիան և Սաուդյան Արաբիան, որը Հարավային Կորեայում նավթի հիմնական մատակարարն է։

Արևելյան Ասիայի տարածաշրջանում առևտուրն աշխուժացավ 21-րդ դարի առաջին տարիներին։ Շրջանի առաջատար երկրները (Հարավային Կորեա, Ճապոնիա և Չինաստան) ավելի բաց են դարձել, քան 20-րդ դարի վերջին էին։ Եթե 1991 թվականին այդ երեք երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմում էր 56 միլիարդ դոլար, ապա 2004 թվականին այն գերազանցեց 324 միլիարդ դոլար։ Չինաստանի և Ճապոնիայի հետ Հարավային Կորեայի ապրանքաշրջանառության աճը 2000-2004 թվականներին երկու անգամ գերազանցել է մյուս բոլոր երկրների հետ ապրանքաշրջանառության աճին[42]։ Ներկայումս տարածաշրջանում առևտրի կենտրոնացումը ավելի բարձր է, քան Եվրամիությունում, չնայած որ ի տարբերություն Եվրոպայի, տարածաշրջանի երկրները չունեն բարենպաստ իրավական հիմք փոխադարձ հարաբերությունների համար։

Ստորև ներկայացված են Հարավային Կորեայի և Չինաստանի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի միջև միլիարդավոր դոլարների արտահանման և ներմուծման ծավալները[42]։

Ուղղություն 1991 2001 2004
Հարավային Կորեա-Չինաստան 1,0 18,19 49,76
Չինաստան-Հարավային Կորեա 2,18 12,54 27,82
Հարավային Կորեա-Ճապոնիա 12,36 16,51 21,70
Ճապոնիա-Հարավային Կորեա 20,09 25,29 44,25

Չինաստանը և Ճապոնիան Հարավային Կորեայի առաջին և երրորդ առևտրային գործընկերն են։

Հարավային Կորեայի արտահանման հիմնական կետերը Արևելյան Ասիայի երկրներ են՝ ուր ներմուծվում են ճարտարագիտական արդյունաբերության արտադրանքները, ավտոմեքենաները, էլեկտրոնիկան, տեքստիլը, մետալուրգիական և նավթաքիմիական արդյունաբերության արտադրանքները։ Այդ ուղղությունները կազմում են Հարավային Կորեայի ընդհանուր արտահանման երեք քառորդը դեպի Արևելքի երկրներ։ Հատկապես ակտիվորեն զարգանում է առևտուրը Չինաստանի հետ, քանի որ այդ երկրում ինտենսիվ զարգանում է ծանր և քիմիական արդյունաբերությունը։

Ռուսաստան

խմբագրել

Առևտրատնտեսական կապերը ԽՍՀՄ-ի և Հարավային Կորեայի միջև սկսել են 1988 թվականի վերջից (մինչ այդ առևտուրը իրականացվում էր երրորդ երկրների միջնորդական ձեռնարկությունների միջոցով)։ Այժմ Ռուսաստանի մասնաբաժինը Հարավային Կորեայի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ չի գերազանցում 1,5% -ը։ Ռուսաստանից ներմուծվող հիմնական ապրանքներն են հանքանյութեր, ինչպիսիք են բնական գազը, հում նավթը և ածուխը, ինչպես նաև մետալուրգիական արդյունաբերության արտադրանքները։ Սպառողական էլեկտրոնիկա, տեքստիլ և մեքենաշինական արդյունաբերության ապրանքներ հիմնականում արտահանվում է Ռուսաստան։

Ստորև ներկայացված են երկու երկրների միջև 1996-2003 թվականների առևտրային հարաբերությունների ծավալի վերաբերյալ տվյալները (տվյալները միլիարդ ԱՄՆ դոլարով)[43][44][45]

Տարի Շրջանառություն Ռուսաստանից Հարավային Կորեա Հարավային Կորեայից Ռուսաստա Մնացորդ
1996 3,7 1,8 1,9 −0,1
1997 3,3 1,5 1,8 −0,3
1998 2,1 0,9 1,1 −0,2
1999 1,7 0,9 0,8 0,1
2000 2,2 1,2 0,9 0,3
2001 2,8 1,9 0,9 1
2002 3,3 2,2 1,1 1,1
2003 4,2 2,5 1,7 0,8

21-րդ դարի սկզբին երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերը արագորեն զարգացան։ Վառելիքի և էներգետիկ համալիրում փոխգործակցությունը կարծես համագործակցության հեռանկարային ոլորտ է։ Մշակվում է Իրկուտսկի գազի նախագիծը (ներդրումների գնահատված ծավալը մինչև 12 միլիարդ դոլար է)։ Այս ոլորտում համագործակցությունը, կարծես ձեռնտու է երկու կողմերին (սա պետք է ներառի Սիբիրում և Հեռավոր Արևելքում էներգետիկ պահուստների հնարավոր զարգացումը՝ կորեական ընկերությունների հետ միասին, այդ թվում՝ Իրկուտսկի շրջանում՝ բացի գազից, ածխի զարգացումը Յակուտիայում և Բուրյաթիայում, Սախալին կղզու նավթային և գազային պաշարները)[45]։

Հյուսիսային Կորեա

խմբագրել

1988 թվականից ի վեր Կորեայի երկու պետությունների միջև երկկողմ առևտրի ծավալը մի քանի անգամ աճել է (1989 թվականին այն կազմել է 18,8 միլիոն դոլար, իսկ 2002 թվականին այն արդեն 647 միլիոն դոլար էր)։ 2006 թվականին այդ ցուցանիշը փոքր-ինչ նվազեց երկրների փոխհարաբերությունների վատթարացման պատճառով։ 2002 թվականին Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայից ներմուծեց 271,57 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ, հիմնականում գյուղատնտեսական և մետալուրգիական արտադրանքներ, իսկ արտահանեց 371,55 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ, հիմնականում՝ որպես մարդասիրական օգնություն, ներառյալ պարարտանյութեր և հագուստ։ Ներկայումս Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայի առևտրաշրջանառության ծավալով երրորդ առևտրային գործընկերն է՝ Չինաստանից և Ճապոնիայից հետո։ Հարավկորեական Hyundai Group ընկերությունը Հյուսիսային Կորեային վերաբերող մի քանի ներդրումային նախագծեր է գործարկել, որոնց թվում է Կիմգանսանում զբոսաշրջության զարգացումը։ Միայն 2001 թվականին այս նախագծի շրջանակներում Հյուսիսային Կորեա է տեղափոխվել 84 347 մարդ։ Հյուսիսային Կորեայից Հարավային Կորեա է ժամանել շուրջ հազար հյուսիսկորեացի՝ հիմնականում մարզական մրցումներին մասնակցելու համար։ Մեկ այլ հարավկորեական ընկերություն, որը ակտիվորեն ներդրումներ է կատարում Հյուսիսային Կորեայի տնտեսության մեջ, Hyundai Asan-ն է, որը ծրագրում է արդյունաբերական համալիր կառուցել Կեսոնում՝ 3.2 կմ² տարածք, Դեմիլիտարիզացված գոտու հարևանությամբ։ 2002 թվականը նշանավորվեց նաև Սեուլ-Սինիյջու երկաթուղու կառուցման գործում զգալի առաջընթացով (2004 թվականի սկզբին այս նախագիծը սառեցվեց)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «South Korea». World Economic Outlook Database, October 2018. International Monetary Fund.
  2. «CIA World Factbook». CIA.gov. Central Intelligence Agency. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  3. «Report for Selected Countries and Subjects». IMF.org. International Monetary Fund. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  4. «Country Studies: South Korea». The Economist (անգլերեն). 2003 թ․ ապրիլի 10. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. «Report for Selected Countries and Subjects». www.imf.org (անգլերեն). International Monetary Fund. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. The Economic History of Korea Արխիվացված 2011-05-30 Wayback Machine(անգլ.)
  7. Иргебаев В. Д., Осипов В. И. У политической карты мира. // Южная Корея. — М., 1990.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Син Хён Хвак. Южная Корея: нелегкий путь к процветанию // Проблемы Дальнего Востока. — 1990. — № 5.
  9. «About Korea: Heavy and Chemical Industry Promotion in the 1970s» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 11-ին.
  10. «About Korea: Rationalization and Liberalization in the 1980s» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 11-ին.
  11. «About Korea: Globalization in the 1990s» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 11-ին.
  12. Андрианов В. Финансово-экономический кризис в Республике Корея и меры правительства по его преодолению // Проблемы Дальнего Востока.
  13. «The Korea Times: Rice Farming Policies» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 15-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  14. Эванс, Эмброуз (2009 թ․ մարտի 8). «Thanks to the Bank it's a crisis; in the eurozone it's a total catastrophe» (անգլերեն). Лондон: Telegraph.co.uk. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
  15. Глазкова, Татьяна (2010 թ․ ապրիլի 15). «Азия не уступит лидерства». РБК daily. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  16. 16,0 16,1 David I. Steinberg. South Korea's Economy and Chaebol.
  17. «Министерство планирования и бюджета». 2006 Summary of Consolidated Budget (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2007 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 22-ին.
  18. 18,0 18,1 «About Korea: Finance» (անգլերեն). 2003 թ․ ապրիլի 10. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 23-ին.
  19. 19,0 19,1 «The Bank of Korea: Banking Institutions» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 28-ին.
  20. 20,0 20,1 «About Korea: Environment for Foreign Investment» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 1-ին.
  21. 21,0 21,1 «About Korea: Agriculture and Forestry» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 12-ին.
  22. «About Korea: Energy Industry» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 8-ին.
  23. 23,0 23,1 «О Корее: Туризм». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 15-ին.
  24. «Пресс-релиз: Первая конференция по инвестициям в туризм в Сеуле». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 15-ին.
  25. Байгереев Марат. «Южная Корея: модернизация трудовых отношений и социальное партнерство». Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 17-ին.
  26. Андрей Островский. Трудовые ресурсы Северо-Восточной Азии: какую выгоду может извлечь Россия // Человек и труд. — 2002. — № 1.
  27. «Южная Корея: Место страны в международной миграции рабочей силы». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 17-ին.
  28. 최저임금 6030원 확정, 하루 8시간 근무 시 4만8240원..한달 일하면?, 파이낸셜뉴스, 2015-08-05, 2015년 12월 14일 확인.
  29. Il-seon, Son (2018 թ․ մարտի 30). «다시 불붙는 최저임금 논쟁 속도조절vs1만원 공약 달성» [Reignite minimum wage debate: Speed adjustment and a 10,000 won commitment]. Maeil Business News Korea (կորեերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  30. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  31. (PDF) http://gwanbo.mois.go.kr/user/timeStamp.do?ebook_seq=00000000000000001533174202167000&type=&downName=%EC%A0%9C19311%ED%98%B8_%EA%B4%80%EB%B3%B4(%EC%A0%95%ED%98%B8)_20180803.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |기타= ignored (օգնություն); Unknown parameter |날짜= ignored (օգնություն); Unknown parameter |웹사이트= ignored (օգնություն); Unknown parameter |저자= ignored (օգնություն); Unknown parameter |제목= ignored (օգնություն); Unknown parameter |쪽= ignored (օգնություն); Unknown parameter |확인날짜= ignored (օգնություն)
  32. 내년 최저임금 1엔 놓고 '밤샘 진통' 일본… 820원 뚝딱 올린 한국 | 사회 | 한경닷컴
  33. World Briefs: S. Korea to raise minimum wage, World News & Top Stories - The Straits Times
  34. «Minimum Wage Council – Republic of Korea». Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  35. [최저임금쇼크]⑦ 노동청 단속에 편의점주 '공포'…무더기 형사고발 당할 우려 — Chosunbiz > 산업
  36. 직썰
  37. 최저임금 6030원 확정, 하루 8시간 근무 시 4만8240원..한달 일하면?
  38. 諸一(ジェ・イル) (2019 թ․ օգոստոսի 8). «ビジネス短信>2020年の最低賃金(時給)は2.87%増の8,590ウォンに(韓国)». 独立行政法人 日本貿易振興機構(ジェトロ). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  39. 独立行政法人 労働政策研究・研修機構 (2019 թ․ հոկտեմբերի 1). «調査研究成果 > 海外労働情報 > 国別労働トピック > 2019年 > 10月 > 韓国 > 2020年の最低賃金引き上げ率を2.87%(前年比マイナス8%pt)に抑制». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  40. 40,0 40,1 Mark E. Manyin. South Korea-U.S. Economic Relations: Cooperation, Friction, and Future Prospects // CRS Report for Congress. — 2004. Архивировано из первоисточника 20 Դեկտեմբերի 2006.
  41. 41,0 41,1 «The EU relations with Republic of Korea» (անգլերեն). Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 20-ին.
  42. 42,0 42,1 «Regional Trade in Northeast Asia: Why Do Trade Costs Matter?» (անգլերեն). 2006 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 22-ին.
  43. Андрусенко, Кравченко. Аналитический справочник Полпред. — М.: Пик Винити, 1999. — С. 515.
  44. Андрей Ланьков. «Внешняя торговля как двигатель «экономического чуда»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 19-ին.
  45. 45,0 45,1 Левченко Г. «Торгово-экономическое сотрудничество между Россией и Республикой Корея» (doc). Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 19-ին.

Գրականություն

խմբագրել
  • John Feffer. North Korea / South Korea: U. S. Policy at a Time of Crisis. — Seven Stories Press, 2003. — С. 176. — ISBN 1-58322-603-6
  • Tong-wŏn Kim, Dong-One Kim, Johngseok Bae. Employment Relations and Hrm in South Korea. — Ashgate Publishing, Ltd, 2004. — С. 256. — ISBN 0-7546-1356-9
  • Kong Tat Yan. The Politics of Economic Reform in South Korea: A Fragile Miracle. — Routledge (UK), 2001. — С. 280. — ISBN 0-415-14503-1
  • Seuing-Ho Kwon, Michael O'Donnell. The Chaebol and Labour in Korea: The Development of Management Strategy in Hyundai. — Routledge (UK), 2001. — С. 215. — ISBN 0-415-22169-2
  • Brian Bridges. Korea After the Crash: The Politics of Economic Recovery. — Routledge (UK), 2001. — С. 224. — ISBN 0-415-22326-1
  • Страны мира. Краткий политико-экономический справочник. — M., 1996. — ISBN 3-932173-55-4
  • Родионова И. Н. Экономическая география отдельных зарубежных стран. — M.: Московский лицей, 1997.
  • Максаковский В. П. 1. // Географическая карта мира. Общая характеристика мира. — Ярославль: Верхневолжское книжное издательство, 1996.
  • Хруцкий В. Е. Южнокорейский парадокс. — М: Финансы и статистика, 1993. — ISBN 5-279-00918-0

Արտաքին հղումներ

խմբագրել
Հոդվածներ անգլերենով
Официальные сайты
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային Կորեայի տնտեսություն» հոդվածին։