Հաջորդականություն (էկոլոգիա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաջորդականություն (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հաջորդականություն (լատին․՝ succesio -իրավահաջորդություն, ժառանգություն), մի էկոլոգիական բիոցենոզի (ֆիտոցենոզ, կենսաերկրացենոզ և այլն ) հաջորդական, անշրջելի և օրինաչափ փոփոխությունը մեկ ուրիշով միջավայրի որոշակի տեղամասում։ Սուկցեսսիոն տեսությունը նախապես մշակել են երկրաբուսաբանները, սակայն հետո լայնորեն օգտագ ործվել է այլ բնապահպանների կողմից։ Սուկցեսսիոն տեսության առաջին մշակողներից է Ֆ. Կլեմենտսը իսկ զարգացրել են Վ. Ն. Սուկաչովը., ապա՝ Ս. Մ. Ռազումովսկին։ Տերմինը Ֆ. Կլեմենտսի կողմից ներմուծվել է շրջանառության մեջ ժամանակի ընթացքում մի համակեցության մյուսով փոխարինելը ցույց տալու համար, որոնք ձևավորում են սուկցեսսիոնալ շարք (սերիա), որտեղ յուրաքանչյուր նախորդ փուլը պայմաններ է ստեղծում հաջորդի զարգացման համար։ Եթե այդ ընթացքում տեղի չեն ունենում իրադարձություններ, որոնք հանգեցնեին ամեն նոր սուկցեսսիայի, ապա շարքն ավարտվում է համեմատաբար ավելի կայուն համակեցությամբ, որը տվյալ գործոնների պայմաններում ունենում է հավասարակշռված փոխանակություն։ Նման համակեցությունը Ֆ. Կլեմենտսը անվանում է կլիմաքս։ Ըստ Կլեմենտս-Ռազումովսկու դրա միակ հատկանիշն է փոփոխությունների ներքին պատճառների բացակայությունը։ Համեկեցության գոյության ժամանակահատվածը ոչ մի կերպ չի կարող լինել հատկանիշներից մեկը։ Չնայած Կլեմենտսի կողմից ներմուծված տերմինները լայնորեն օգտագործվում են, գոյություն ունեն երկու արմատապես տարբեր տեսություններ, որտեղ այդ տերմինների իմաստը տարբեր է՝ քոնթինիուալիզմ և ստրուկտուրիզմ։ . Ստրուկտուրիզմի կողմնակիցները զարգացնում են Կլեմենտսի տեսությունը, քոնթինիուալիզմի կողմնակիցները, ըստ էության, մերժում են համակեցությունների և սուկցեսսիաների իսկությունը և, այդ թվում՝ դրաք համարելով ստոխաստիկ երևույթներ և գործընթացներ։ Տվյալ դեպքում էկոհամակարգում տեղի ունեցող գործընթացները պարզեցնում են մինչև պատահականորեն հանդիպած տեսակների փոխգործակցության, և աբիոտիկ միջավայրի։ Քոնթինիուալիզմն առաջին անգամ ձևակերպվել է խորհրդային երկրաբուսաբան Լ. Գ. Ռամենսկի (1884 - 1953 թթ.) և անկախ նրանից ամերիկացի երկրաբուսաբան Գ. Գլազինի (1882 - 1975 թթ.) կողմից։
Դասակարգում
խմբագրելԳոյություն ունեն սուկցեսսիայի բազմաթիվ դասակարգումներ՝ ըստ ցուցանիշների, որոնք կարող են փոփոխվել սուկցեսսիայի ընթացքում կամ ելնելով տեղաշարժերից.
- ըստ ժամանակի մասշտաբի (արագ, միջին, դանդաղ, շատ դանդաղ),
- ըստ դարձելիության (դարձելի և անբեկանելի),
- ըստ գործընթացի մշտականության աստիճանի (մշտական և ոչ մշտական),
- ըստ ծագման (առաջնայի և երկրորդային),
- ըստ արտադրողականության փոփոխության միտումների (պրոգրեսիվ և ռեգրեսիվ),
- ըստ տեսակային հարստության փոփոխության միտումների (պրոգրեսիվ և ռեգրեսիվ),
- ըստ անթրոպոգենության (մարդածին և բնական),
- ըստ սուկցեսսիայի ժամանակ տեղի ունեցող փոփոխությունների (ավտոտրոֆ և հետերոտրոֆ).
Ոսումնասիրողի նպատակներից կախված՝ այս դասակարգումները կարելի է կառուցել ցանկացած տրամաբանական հիմքի վրա, և դրանց թիվը կարող է ավելանալ մինչև անսահմանություն։ Օրինակ Պ. Դ. Յարոշենկոն (1950 թ.) գտնում էր, որ անհրաժեշտ է մարդածին փոփոխություններն առանձնացնել սոցիալիստական երկրներում և կապիտալիստական երկրներում։ Եթե սուկցեսսիան դասակարգվում է ընթացող գործընթացների հիման վրա, ապա կարելի է առանձնացնել երկու հիմնական խումբ՝ էնդոգեն, որոնք տեղի են ունենում համակեցությունների գործունեության արդյունքում, և էկզոգեն՝ արտաքին ազդեցության հետևանքով։ Էնդոգեն սուկցեսսիաների շարժիչ ուժն է համակեցությունների անհավասարակշիռ փոխանակումը։
Առաջնային
խմբագրելԱռաջնային հաջորդականության լայնորեն տարածված օրինակ է հրաբխային ժայթքումից հետո լավայի, կամ հեղեղից, որը ոչնչացրել է հողի ողջ պրոֆիլը, հետո, լանջի հաստատումը։ Հիմա նման երևույթները հազվադեպ են, բայց ցամաքի ցանկացած հողատարածք երբևէ անցնում է առաջնային սուկցեսսիայի միջով։ Առաջնային սուկցեսսիան զարգանում է հողագոյացմանը զուգահեռ դրսից սերմացուի ընկնելու, ծայրահեղ պայմանների նկատմամբ անկայուն տնկին��րի վերացման ազդեցության տակ, և միայն որոշակի ժամանակից սկսած՝ միջտեսակային մրցակցության ազդեցության տակ։ Այս կամ այն զարգացումը հիմնականում պայմանավորված է հողում ազոտի պարունակությամբ և նրա հանքային մասի խաթարման աստիճանով։ Օրինակ, Ալյասկայի լեռնային շրջաններում առանձնացվում են առաջնային սուկցեսսիայի հետևյալ բնորաշ մակարդակները համապատասխան դոմինատ բույսերով.
- Քարաքոսները քայքայում են ապարը և հարստացնում այն ազատով։
- Մամուռներ և որոշ բույսեր։
- Թփուտային համակեցություններ ուռենու գերակշռությամբ
- Թփուտային համակեցություններ լաստենու գերակլշռությամբ։
- Եղևնուտ, ապա մոլախինի դոմինանտություն։
Երկրորդային
խմբագրելՈրպես երկրորդային սուկցեսսիայի օրինակ սովորաբար բերում են եղևնուտը, որը ոչնչացել է հրդեհից հետո։ Նրանց կողմից զբաղեցրած տարածքում պահպանվում են հող և սերմեր։ Բուսական համակեցություններ ձևավորվում են արդեն հաջորդ տարի։ Հետագայում հնարավոր տարբերակներն են. խոնավ կլիմայում գերակշռում է կնյունը, ապա այն փոխարինվում է ազնվամորիով, այն էլ՝ կաղամախով, չոր կլիմայում գերակշռում է եղեգնախոտը, այն փոխարինվում է մասրենով, այն էլ կեչիով։ Կաղամախիի և կեչու անտառներում զարգանում են եղևնու բույսեր՝ ի վերջո դուրս մղելով տերևային տեսակներին։ Մուգ փշատերև անտառի վերականգնումը տեղի է ունենում մոտ 100 տարվա ընթացքում։
Սուկցեսսիա մանրէաբանության մեջ
խմբագրելԲնական (օր. հողային), միկրոբային համակեցություններում սուկցեսսիա սովորաբար առաջանում է այս կամ այն ձևի օրգանական նյութի որոշ քանակի ներմուծմամբ։ Քանի որ տարբեր միկրոօրգանիզմները հարմարված են կամ բարդ պոլիմերների քայքայմանը, կամ մոնոմերների կլանմանը նրանց բարձր կոնցենտրացիայի պայմաններում, կամ քաղցի պայմաններում գոյատևմանը։ Ըստ օրգանիկայի ոչնչացման և օգտագործման չափի փոփոխություններ են տեղի ունենում համակեցության կառուցվածքում։ Բացի այդ, սուկցեսսիան կարող է առաջանալ ջերմաստիճանի, խոնավության, գազի կամ հատուկ նյութերի բովանդակության փոփոխությունները, և այլն։ Հողի ձևավորման գործընթացը ուղեկցվում է ինչպես բուսական, այնպես էլ մանրէական երկարատև սուկցեսսիայով։