Հայրերի օր
Հայրերի օր, ամենամյա տոն՝ նվիրված հայրերին։ Նշվում է մի շարք երկրներում։
Հայրերի օր | |
---|---|
Տեսակ | տոն, միջազգային օր, Ֆինլանդիայի դրոշի օր և պետական տոն |
Ամսաթիվ | second Sunday in May?, Մարտի 19, Easter + 39 days?, second Sunday in November?, Օգոստոսի 8, Օգոստոսի 8, second Sunday in June?, first Sunday in September?, Հունիսի 19 և second Monday in August? |
Անվանված է | հայր |
Ի հիշատակ | հայր |
Պատմություն
խմբագրելԱՄՆ-ում առաջին անգամ այս տոնը նշվել է 1910 թվականի հունիսի 19-ին։ Տոնը ստեղծելու նախաձեռնողը եղել է Վաշինգտոն նահանգի Սպոքեն քաղաքի բնակչուհի տիկին Դոդդը (1882-1978)։ Նա ցանկացել է իր երախտագիտությունը հայտնել հորը՝ հանձինս Ամերիկայի մյուս հոգատար հայրերի, որոնք մասնակցություն ունեն երեխաների դաստիարակության մեջ։ Տիկին Դոդդի հայրն Ուիլիամ Սմարթն էր, որի կինը մահացել էր 6-րդ երեխային ծննդաբերելու ժամանակ։ Միայնակ հայրը դաստիարակում էր ինչպես նորածնին, այնպես էլ մյուս հինգ երեխաներին։ Բարեգործ Ուիլիամը քաղաքացիական պատերազմի վետերան էր և երեխաների հետ բնակվում էր ագարակում։
Ամերիկայում այդ օրը դարձավ ազգային տոն 1966 թվականին, երբ նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնը հունիսի երրորդ կիրակին հայտարարեց ազգային տոն[1]։ Ավանդույթի համաձայն՝ ամենամյա հանդիսության ժամանակ սովորական քաղաքացիները շտապում են իրենց օգնությունը ցուցաբերել ցածր եկամուտ ունեցող հայրերին, որոնք միայնակ են դաստիարակում իրենց երեխաներին։ Ժամանակի ընթացքում մյուս երկրները, որտեղ հարգվում են ընտանեկան արժեքները, հետևեցին Միացյալ Նահանգների օրինակին և այդ օրը սկսեցին նշել իբրև հայրերի մեծարման օր։
Հայրերի օրը, 2012 թվականի հունիսի երրորդ կիրակի օրվանից սկսած, ինչպես ԱՄՆ-ում, նշվում է նաև հետևյալ երկրներում՝
Հայրերի օրվա տոնակատարության այլ ամսաթվեր
խմբագրել- Հունիսի երրորդ կիրակի
- Մարտի 19
- Իտալիա
- Իսպանիա (Մարտի 19, Հովսեփի օր)
- Պորտուգալիա
- Մայիսի 8
- Հարավայի�� Կորեա (Ծնողների օր)
- Քրիստոսի տոն․ Տիրոջ համ��արձումը
- Հունիսի առաջին կիրակի
- Հունիսի երկրորդ կիրակի
- Հունիսի 21
- Հունիսի 23
- Օգոստոսի 8
- Օգոստոսի երկրորդ կիրակի
- Սեպտեմբերի առաջին կիրակի
- Սեպտեմբերի երկրորդ կիրակի
- Հոկտեմբերի 3
- Նոյեմբեր երկրորդ կիրակի
- Դեկտեմբերի 5
- Թաիլանդ (Ադուլյադեդ Պումիպոն թագավորի տարեդարձը, որը ծնվել է 1927 թվականին)
- Դեկտեմբերի 26
- Բուլղարիա (Սուրբ Աստվածածին եկեղեցի, Սուրբ Հովսեփ քահանա, Դավիթ (թագավոր), Սուրբ Հակոբոս առաքյալ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «День отца. История и особенности праздника в проекте Календарь Праздников». Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին. Վերցված է 2019-04-20-ին.
- ↑ Сегодня в Финляндии отмечают День отца // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 10 ноября 2013.(Ստուգված է 10 Նոյեմբերի 2013)
- ↑ Мужская неделя борется за здоровье мужчин // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 5 ноября 2012.(Ստուգված է 5 Նոյեմբերի 2012)