Հայերը Տաջիկստանում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայերը Տաջիկստանում հաստատվել են 1930-ական թվականներից՝ հիմնականում Խորհրդային Հայաստանից ու Խորհրդային Ադրբեջանից։ Հետագայում թիվը աճել է այնպիսի պատկառելի թվերի, որ անգամ Տաջիկական ԳԱ նախկին ղեկավարն էր Հարությունովը։ 1989 թվականի մարդահամարով Տաջիկական ԽՍՀ-ում բնակվում էր 5630 հայ։
Տաջիկստան |
Հայաստան |
ԽՍՀՄ փլուզման հետևանքով առաջացած ճգնաժամի և Տաջիկստանում քաղաքացիական պատերազմի պատճառով հայերը սկսեցին արտագաղթել։ Արտագաղթի պատճառ էր նաև հակահայկական տրամադրությունը, որը ստեղծվեց 1990 թվականին Դուշանբեում կայացած փողոցային անկարգությունների հետևանքով. դրանց պատճառը հայերին տրվող անվճար բնակարաններն էին և նրանց վերաբնակեցումը։
2000 թվականի մարդահամարին միայն 995 մարդ իրեն հայ ճանաչեց. նրանք հիմնականում ապրում են Դուշանբեում, Խոջենտում, Չկալովսկում և Կուգան-Տյուբեում։ Նրանց 57.6%-ը խոսում է հայերեն, 100%-ը՝ ռուսերեն, 14.8%-ը՝ տաջիկերեն։