Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող, Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում։ Հիմնադրվել է 2008 թ. ապրիլի 10-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2008 թ. մայիսի 5-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2008 թ. մայիսի 24-ին ուժի մեջ մտած ««Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։
Կոչման կարգավիճակը և կոչում ստացողները
խմբագրել2008-2014 թթ. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումը կարող էր շնորհվել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի այն աշխատողներին, մարզիկներին, մարզիչներին, ովքեր մեծ հաջողություններ են ունեցել միջազգային մրցույթներում, օլիմպիադաներում, ունեն վաստակ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում, ընդ որում՝ կազմակերպական, մանկավարժական, մեթոդական, բուժական ֆիզկուլտուրայի, գիտահետազոտական աշխատանքներում, և իրենց ակտիվ գործունեությամբ նպաստում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։
Կոչման վերացումը
խմբագրել2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ է մտել «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը, որի ընդունմամբ 2008 թ. մայիսի 24-ից կիրառված ««Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը ճանաչվել է ուժը կորցրած։ Նոր օրենքով Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում չի սահմանվել։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։
Կոչման ներկայացնելը
խմբագրելՊատվավոր կոչման ներկայացնելն իրականացնում էր Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հաշվի առնելով նաև լիազորված պետական մարմինների, ստեղծագործական միությունների առաջարկությունները՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղղված գրավոր միջնորդագրերի միջոցով։
Անձնական նախաձեռնությամբ պատվավոր կոչումը կարող էր շնորհել Հայաստանի Հանրապետության Նախագահը։
Շնորհագիր և կրծքանշան
խմբագրելԿոչմանն արժանացած անձանց շնորհվում էին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պատվավոր կոչումը հավաստող համապատասխան ձևի շնորհագիր և կրծքանշան։ «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից։ Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով։
Շրջանի տրամագիծը 36 մմ է։ Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող 4 վազորդի ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով։ Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող» գրությամբ։
Կոչման շնորհման վիճակագրությունը
խմբագրելԻր գոյության ողջ ընթացքում (2008 թ. մայիսի 24-ից 2014 թ. օգոստոսի 9-ը) կոչումը ոչ ոքի չի շնորհվել։
Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողներ
խմբագրելՀիմնական հոդված՝ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողների ցանկը