Համլետ Դավթյան

հայ հրապարակախոս, պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Համլետ Կարապետի Դավթյան (1955[1], Երևան), հայ պատմաբան, հրապարակախոս։

Համլետ Դավթյան
Ծնվել է1955[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունպատմաբան և հրապարակախոս

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1955 թվականին Երևանում[2]։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը։

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Վրացագիտության հայկական կենտրոնի գիտաշխատող է։

Եղել է մի շարք թերթերի (մասնավորապես՝ առաջին «Երկիր» օրաթերթի) գլխավոր խմբագիր։

Գրել է հրապարակախոսական-քննական ուսումնասիրություններ ու հոդվածներ, որոնք տպագրվել են Հայաստանի և Սփյուռքի մամուլում։

Առավելևս ճանաչվածություն է ձեռք բերել «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գրքի հրատարակությունից հետո[2]։

Աշխատություններ

խմբագրել
  • Համլետ Դավթյան, Հայոց պատմական հնարավորությունները VI-VIII դարերում, Երևան, «Նոյյան Տապան», 2010 — 316 էջ։
  • Համլետ Դավթյան, Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը (խմբ. Անահիտ Հակոբյան), Երևան, «Գասպրինտ», 2012 — 440 էջ. — 1000 հատ։
  • Համլետ Դավթյան, Գևորգ Դավթյան, Նո՞ւյնն են արդյոք իբերները, քարթվելները և վրացիները. զուտ վրացական հավակնություններ, Երևան, «ԴԱԼԼ», 2014 — 140 էջ, ISBN 978-9939-821-12-2։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.