Համերգ ձվի մեջ (նկար)
«Համերգ ձվի մեջ» (հոլ.՝ Zangers en musici in een ei), հոլանդացի նկարիչ, նիդերլանդական բնանկարների և կենցաղային ժանրի նախակարապետ Հիերոնիմոս Բոսխի[4] նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1516 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 108 × 126.5 սմ։ «Համերգ ձվի մեջ» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Գեղարվեստի պալատում[5] (Լիլ, Ֆրանսիա)։
Համերգ ձվի մեջ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | անհայտ և Հիերոնիմոս Բոսխ |
տարի | 1560 |
բարձրություն | 108,5 սանտիմետր |
լայնություն | 126,5 սանտիմետր |
ստեղծման վայր | Հյուսիսային Նիդերլանդներ[1] |
ուղղություն | Վերածննդի հոլանդական և ֆլամանդական նկարչություն |
ժանր | այլաբանություն[2] |
նյութ | յուղաներկ և կտավ[1] |
գտնվում է | Palais des Beaux-Arts de Lille?[1] |
հավաքածու | Palais des Beaux-Arts de Lille?[2] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Concert in the Egg Վիքիպահեստում |
Ստեղծման պատմություն
խմբագրել«Համերգ ձվի մեջ» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է կյանքի մայրամուտին՝ 1516 թվականին։ Նկարի ստեղծման շուրջ կարծիքները հակասական են։ Ոմանք գտնում են, որ այն Հիերոնիմոս Բոսխիի վրձնին չի պատկանում. գերմանացի արվեստի պատմաբան Մաքս Ֆրիդլենդերը (1867-1958) կարծում է, որ այս կտավը ավելի ուշ է ստեղծվել կամ էլ կրկնօրինակ է[6]։ Այս համոզմանն է վերջինս եկել այն բանից հետո, երբ նկարը դիտել է շրջված տեսքով։ Նոտաների գրքում կոմպոզիտոր Թոմաս Կրեկիոնի երգն է՝ «Toutes les nuits que sans vous je me couche pensant à vous» անվանումով[7], որը ստեղծվել է ավելի ուշ, այդ պատճառով էլ Մաքս Ֆրիդլենդերը ասում է, թե այդ դետալն ավելի ուշ կարող է ստեղծված լինել։ Ավելին, նա նշել է, որ կտավը կամ այդ դետալը ստեղծվել է 1549 թվականին՝ Հիերոնիմոս Բոսխի մահվանից 45 տարի ուշ[8]։
Սյուժե
խմբագրել«Համերգ ձվի մեջ» ստեղծագործությունում հեղինակը պատկերել է անիրական մեծ չափերի ձու, որի միջից աճել են երկու ծառ։ Ահյակ կողմի ծառից կախված է զամբյուղ, որի մեջ մրգեր ու թռչուններ են, իսկ աջ կողմի՝ անկյանք ծառին հեղինակը միայն մեկ օձ է պատկերել. այս ամենը խորհրդանշում են Եդեմական պարտեզն ու նրանից մարդկանց արտաքսումը։ Կոտրատված ձվի մեջ հեղինակը նկարել է բազմաթիվ ֆիգուրներ՝ կարդինալ, միանձնուհիներ, ազնվականներ, պարզ մարդիկ, չքավորներ և նույնիսկ կենդանիներ, այդ թվում երաժշտական գործիք նվագող կապիկ[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 BALaT
- ↑ 2,0 2,1 RKDimages (նիդերլ.)
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 3,35 3,36 3,37 3,38 3,39 3,40 3,41 JocondeLab — 2014.
- ↑ «Համերգ ձվի մեջ».(չաշխատող հղում)
- ↑ Helene E. Roberts Encyclopedia of Comparative Iconography: Themes Depicted in Works of Art. — Routledge, 2013-09-05. — 2955 с. — ISBN 9781136787928
- ↑ RKDimages, nr 60898 (Rijksbureau voor Kunsthistorische Documentatie)
- ↑ KIK-IRPA object nr. 40001726 (Koninklijk Instituut voor het Kunstpatrimonium)
- ↑ Roger Van Schoute, Monique Verboomen Jérôme Bosch. — Renaissance Du Livre, 2003. — 244 с. — ISBN 9782804607289
- ↑ Aarathi Prasad Like a Virgin: How Science Is Redesigning the Rules of Sex. — Oneworld Publications, 2012-08-01. — 290 с. — ISBN 9781780740676
Գրականություն
խմբագրել- Max Jakob Friedländer Early Netherlandisch Painting. Volume V. Geertgen tot Sint Jans and Jerome Bosch, 1969, Leiden, A.W. Slijthof; Brussels, La Connaissance.
- Koldeweij, A.M., P. Vandenbroeck en B. Vermet (2001) Jheronimus Bosch. Alle schilderijen en tekeningen, Rotterdam, Museum Boijmans Van Beuningen, Rotterdam: NAi Uitgevers, ISBN 90-5662-219-6
Արտաքին հղումներ
խմբագրել«Համերգ ձվի մեջ» կտավը Լիլի Գեղեցիկ արվեստների պալատում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համերգ ձվի մեջ (նկար)» հոդվածին։ |