Համախառն ազգային եկամուտ

Համախառն ազգային եկամուտը(ՀԱԵ), որը նախկինում հայտնի էր որպես Համախառն ազգային արդյունք, երկրի արտաքին և ներքին արտադրանքի ընդհանուր պահանջարկն է, որը հաշվարկվում է՝ Համախառն ներքին արդյունքի(ՀՆԱ) գումարած ռեզիդենտների կեղմից արտերկրում ստացած գործոնային եկամուտները հանած ներքին տնտեսությունում ոչ ռեզիդենտների կողմից վաստակած եկամուտները[2]։ ՀՆԵ-ի և ՀՆԱ-ի համեմատությունը ցույց է տալիս, թե որքանով է տվյալ ազգի ՀՆԱ ներկայացնում ներքին կամ միջազգային գործունեություն։ Միջազգային վիճակագրության մեջ Համախառն ազգային եկամուտը (ՀԱԵ) աստիճանաբար փոխվեց Համախառն ազգային արդյունքի(ՀԱԱ)[3][4] ։ Հայեցակարգային առումով նույնական լինելով հանդերձ՝ այն այլ կերպ է հաշվարկվում[5] ։ Եվրոպական միության բյուջե կատարվող ամենամեծ ներդրումների հիմքում ընկած է Համախառն ազգային եկամուտը[6] ։ 2017 թվականի փետրվարին Իռլանդական ՀՆԱ-ն այնքան աղավաղվեց բազմազգ ընկերությունների բազային էրոզիայի և շահույթի փոփոխության ("BEPS") համար ԱՄՆ-ի կողմից հարկերի պլանավորման գործիքներից, որ Իռլանդիայի Կենտրոնական Բնակը Իռլանդական ՀՆԱ-ն փոխարինեց նոր գործիքով՝ Իռլանդական փոխարինված Համախառն Ազգային Եկամտով՝ ՀԱԵ։ 2017 թվականի Իռլանդական ՀՆԱ-ն Իռլանդական փոխարինված Համախառն Ազգային Եկամտի (ՀԱԵ) 162%-ն էր կազմում[7]։

2016 թվականին Համաշխարհային բանկի եկամուտները, ըստ երկրների[1]

Համախառն ազագային եկամտի և Համախառն ներքին արդյունքի համեմատությունը

խմբագրել

ՀԱԵ= ՀՆԱ + Ռեզիդենտների կողմից արտերկրում վաստակած գործոնային եկամուտները - Ներքին տնտեսությունում ոչ ռեզիդենտների վաստակած եկամուտները

ՀԱԵ-ի համեմատությունը (Ատլասի մեթոդ), ՀԱԵ և ՀՆԱ
Համաշխարհային բանկ 2018 թվական (միլիոն ԱՄՆ դոլար)
Համար Երկիր ՀԱԵ (Ատլասի մեթոդ)[8] ՀԱԵ[9] ՀՆԱ[10]
Արժեք (ա) ա - ՀՆԱ Արժեք (բ) բ - ՀՆԱ
1   ԱՄՆ 20,636,317 -267,153 20,837,347 344,239 20,544,343
2   Չինաստան 13,181,372 175,082 13,556,853 -44,951 13,608,151
3   Ճապոնիա 5,226,599 -123,267 5,155,423 156,212 4,971,323
4   Գերմանիա 3,905,321 146,841 4,058,030 58,783 3,947,620
5   Մեծ Բրիտանիա 2,777,405 130,590 2,816,805 -60,242 2,855,296
6   Ֆրանսիա 2,752,034 39,806 2,840,071 37,660 2,777,535
7   Հնդկաստան 2,727,893 124,576 2,691,040 39,230 2,718,732
8   Իտալիա 2,038,376 -51,486 2,106,525 -28,268 2,083,864
9   Բրազիլիա 1,902,286 64,182 1,832,170 4,172 1,885,482
10   Կանադա 1,665,565 54,417 1,694,054 -21,265 1,713,341

Անվանական ՀԱԵ (Ատլասի մեթոդ)

խմբագրել

Անվանական Ատլասի մեթոդ – միլիոն ԱՄՆ դոլար (լավագույն 15 երկրները)

Համար 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006
1   ԱՄՆ 17 611 491   ԱՄՆ 17 001 290   ԱՄՆ 16 501 016   ԱՄՆ 15 727 291   ԱՄՆ 15 143 137   ԱՄՆ 14 740 580   ԱՄՆ 15 002 428   ԱՄՆ 14 651 211   ԱՄՆ 14 345 565
2   Չինաստան 10 096 966   Չինաստան 9 110 333   Չինաստան 7 934 721   Չինաստան 6 726 270   Չինաստան 5 752 320   Չինաստան 4 856 999   Ճապոնիա 4 835 553   Ճապոնիա 4 812 119   Ճապոնիա 4 931 413
3   Ճապոնիա 5 339 076   Ճապոնիա 5 899 905   Ճապոնիա 6 101 579   Ճապոնիա 5 775 633   Ճապոնիա 5 376 601   Ճապոնիա 4 797 984   Չինաստան 4 070 860   Գերմանիա 3 348 291   Գերմանիա 3 160 529
4   Գերմանիա 3 853 623   Գերմանիա 3 809 927   Գերմանիա 3 754 154   Գերմանիա 3 801 607   Գերմանիա 3 662 524   Գերմանիա 3 588 452   Գերմանիա 3 601 765   Չինաստան 3 283 519   Չինաստան 2 685 206
5   Ֆրանսիա 2 844 284   Ֆրանսիա 2 869 883   Ֆրանսիա 2 824 713   Ֆրանսիա 2 889 304   Ֆրանսիա 2 847 703   Ֆրանսիա 2 831 553   Ֆրանսիա 2 904 224   Մեծ Բրիտանիա 2 835 805   Մեծ Բրիտանիա 2 645 489
6   Մեծ Բրիտանիա 2 801 499   Մեծ Բրիտանիա 2 695 974   Մեծ Բրիտանիա 2 612 525   Մեծ Բրիտանիա 2 542 593   Մեծ Բրիտանիա 2 540 957   Մեծ Բրիտանիա 2 666 939   Ֆրանսիա 2 800 864   Ֆրանսիա 2 576 642   Ֆրանսիա 2 414 820
7   Բրազիլիա 2 429 720   Բրազիլիա 2 486 874   Բրազիլիա 2 432 061   Իտալիա 2 237 958   Իտալիա 2 234 508   Իտալիա 2 227 358   Իտալիա 2 222 143   Իտալիա 2 093 640   Իտալիա 1 989 288
8   Իտալիա 2 147 247   Իտալիա 2 130 760   Իտալիա 2 143 583   Բրազիլիա 2 207 921   Բրազիլիա 1 916 260   Բրազիլիա 1 572 431   Իսպանիա 1 490 975   Կանադա 1 356 017   Իսպանիա 1 241 641
9   Հնդկաստան 2 027 964   Ռուսաստան 1 981 791   Հնդկաստան 1 892 548   Հնդկաստան 1 755 712   Հնդկաստան 1 555 615   Իսպանիա 1 519 339   Կանադա 1 484 345   Իսպանիա 1 353 031   Կանադա 1 224 994
10   Ռուսաստան 1 930 634   Հնդկաստան 1 952 847   Ռուսաստան 1 823 299   Կանադա 1 617 083   Կանադա 1 511 465   Կանադա 1 447 937   Բրազիլիա 1 427 429   Բրազիլիա 1 152 772   Հարավային Կորեա 966 585
11   Կանադա 1 785 099   Կանադա 1 848 274   Կանադա 1 773 264   Ռուսաստան 1 547 010   Իսպանիա 1 496 363   Հնդկաստան 1 392 779   Ռուսաստան 1 368 593   Հնդկաստան 1 117 463   Հնդկաստան 941 326
12   Ավստրալիա 1 444 201   Ավստրալիա 1 514 269   Իսպանիա 1 396 221   Իսպանիա 1 455 758   Ռուսաստան 1 425 123   Ռուսաստան 1 318 495   Հնդկաստան 1 229 139   Հարավային Կորեա 1 091 726   Մեքսիկա 921 879
13   Իսպանիա 1 366 027   Իսպանիա 1 376 929   Ավստրալիա 1 359 417   Հարավային Կորեա 1 125 787   Հարավային Կորեա 1 053 302   Հարավային Կորեա 1 037 381   Հարավային Կորեա 1 118 647   Ռուսաստան 1 079 991   Բրազիլիա 898 063
14   Հարավային Կորեա 1 365 797   Հարավային Կորեա 1 298 958   Հարավային Կորեա 1 232 164   Ավստրալիա 1 119 902   Մեքսիկա 1 026 316   Մեքսիկա 988 663   Մեքսիկա 1 074 555   Մեքսիկա 1 000 700   Ռուսաստան 830 146
15   Մեքսիկա 1 237 533   Մեքսիկա 1 202 800   Մեքսիկա 1 167 292   Մեքսիկա 1 068 140   Ավստրալիա 1 025 186   Ավստրալիա 954 754   Ավստրալիա 900 062   Նիդերլանդներ 809 106   Նիդերլանդներ 753 205

ՀԱԵ(Ատլասի մեթոդ) Գնողունակության համարժեքություն(PPP)

խմբագրել

Գնողունակության համարժեքություն (PPP) – միլիոն ԱՄՆ դոլար (լավագույն 15 երկրները)

Համար 2016 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006
1   Չինաստան 21 366 057   Չինաստան 17 966 893   ԱՄՆ 17 091 162   ԱՄՆ 16 596 084   ԱՄՆ 15 802 898   ԱՄՆ 15 121 133   ԱՄՆ 14 494 460   ԱՄՆ 14 791 194   ԱՄՆ 14 585 723   ԱՄՆ 14 140 770
2   ԱՄՆ 18 749 688   ԱՄՆ 17 823 200   Չինաստան 16 418 959   Չինաստան 15 112 256   Չինաստան 13 680 536   Չինաստան 12 305 378   Չինաստան 11 017 654   Չինաստան 10 090 052   Չինաստան 8 991 462   Չինաստան 7 637 790
3   Հնդկաստան 8 594 226   Հնդկաստան 7 292 778   Հնդկաստան 6 699 996   Հնդկաստան 6 179 567   Հնդկաստան 5 794 517   Հնդկաստան 5 314 158   Հնդկաստան 4 783 856   Ճապոնիա 4 433 212   Ճապոնիա 4 408 333   Ճապոնիա 4 180 595
4   Ճապոնիա 5 443 842   Ճապոնիա 4 846 688   Ճապոնիա 4 844 841   Ճապոնիա 4 700 740   Ճապոնիա 4 522 723   Ճապոնիա 4 437 371   Ճապոնիա 4 192 471   Հնդկաստան 4 376 743   Հնդկաստան 4 138 987   Հնդկաստան 3 658 435
5   Գերմանիա 4 394 786   Գերմանիա 4 243 163   Գերմանիա 4 097 775   Գերմանիա 3 890 009   Գերմանիա 3 634 151   Գերմանիա 3 505 460   Գերմանիա 3 407 922   Գերմանիա 3 286 644   Գերմանիա 3 170 077   Գերմանիա 3 006 891
6   Բրազիլիա 4 175 469   Բրազիլիա 3 809 390   Բրազիլիա 3 651 266   Բրազիլիա 3 474 015   Բրազիլիա 3 293 559   Բրազիլիա 3 157 522   Բրազիլիա 2 953 733   Բրազիլիա 2 836 486   Բրազիլիա 2 724 769   Բրազիլիա 2 603 694
7   Ռուսաստան 3 305 725   Ռուսաստան 3 237 388   Ռուսաստան 3 108 506   Ռուսաստան 3 254 184   Ռուսաստան 3 124 400   Ռուսաստան 2 837 672   Ռուսաստան 2 678 150   Ռուսաստան 2 597 648   Մեծ Բրիտանիա } 2 325 258   Մեծ Բրիտանիա 2 270 766
8   Հնդկաստան 2 929 424   Ֆրանսիա 2 655 517   Ֆրանսիա 2 625 346   Ֆրանսիա 2 494 655   Ֆրանսիա 2 495 100   Ֆրանսիա 2 381 563   Ֆրանսիա 2 291 855   Մեծ Բրիտանիա 2 343 012   Ֆրանսիա 2 288 657   Ֆրանսիա 2 094 160
9   Ֆրանսիա 2 835 242   Հնդկաստան 2 592 315   Մեծ Բրիտանիա 2 483 802   Մեծ Բրիտանիա 2 394 758   Մեծ Բրիտանիա 2 343 934   Մեծ Բրիտանիա 2 281 280   Մեծ Բրիտանիա 2 272 667   Ֆրանսիա 2 310 555   Ֆրանսիա 2 224 097   Ռուսաստան 2 071 669
10   Մեծ Բրիտանիա 2 763 382   Մեծ Բրիտանիա 2 550 078   Հնդկաստան 2 436 810   Հնդկաստան 2 275 802   Իտալիա 2 124 755   Իտալիա 2 054 019   Իտալիա 2 016 501   Իտալիա 2 050 607   Իտալիա 1 971 909   Իտալիա 1 865 144
11   Իտալիա 2 316 529   Իտալիա 2 155 153   Իտալիա 2 148 502   Իտալիա 2 134 839   Հնդկաստան 2 106 961   Հնդկաստան 1 949 021   Հնդկաստան 1 798 541   Հնդկաստան 1 705 066   Հնդկաստան 1 568 263   Հնդկաստան 1 434 248
12   Մեքսիկա 2 262 919   Մեքսիկա 2 111 206   Մեքսիկա 1 939 753   Մեքսիկա 1 941 682   Մեքսիկա 1 859 264   Մեքսիկա 1 710 132   Մեքսիկա 1 597 656   Մեքսիկա 1 611 372   Մեքսիկա 1 516 236   Մեքսիկա 1 432 295
13   Թուրքիա 1 907 486   Հարավային Կորեա 1 696 955   Հարավային Կորեա 1 652 081   Հարավային Կորեա 1 627 812   Հարավային Կորեա 1 568 631   Հարավային Կորեա 1 506 812   Իսպանիա 1 492 658   Իսպանիա 1 508 412   Իսպանիա 1 447 718   Իսպանիա 1 346 277
14   Հարավային Կորեա 1 833 914   Կանադա 1 576 495   Սաուդյան Արաբիա 1 549 822   Իսպանիա 1 497 167   Իսպանիա 1 494 181   Իսպանիա 1 486 687   Հարավային Կորեա 1 393 108   Հարավային Կորեա 1 405 612   Հարավային Կորեա 1 350 407   Հարավային Կորեա 1 246 382
15   Սաուդյան Արաբիա 1 799 740   Իսպանիա 1 556 600   Կանադա 1 535 440   Սաուդյան Արաբիա 1 488 100   Կանադա 1 401 447   Կանադա 1 336 646   Կանադա 1 279 702   Կանադա 1 313 134   Կանադա 1 271 027   Կանադա 1 212 200

Համախառն Ազգային Արդյունք

խմբագրել

Համախառն Ազգային Արդյունքը(ՀԱԱ)՝ մեկ տարվա ընթացքում տվյալ երկրի աշխատուժի և ունեցվածքի միջոցով արտադրված ապրանքների և մատուցված ծառայությունների շուկայական արժեքն է։ Ի տարբերություն Համախառն Ներքին Արժեքի, որը սահմանում է արտադրությունը՝ հիմնվելով արտադրության աշխարհագրական դիրքի վրա, ՀԱԱ-ն հիմք է ընդունում ստացված արդյունքը՝ ելնելով սեփականության տեղակայությունից։ Փաստորեն վերջինս եկամուտը հաշվար��ում է ըստ սեփականության և բնակության վայրի, ուստի դրա անունը պակաս երկիմաստ համախառն ազգային եկամուտ է։ ՀԱԱ-ն տնտեսական վիճակագրական ցուցանիշ է, որը հավասար է ՀՆԱ-ին գումարած օտարերկրյա ներդրումներից ռեզիդենտների ստացած ցանկացած եկամուտ հանած օտարերկրյա ռեզիդենտների կեղմից տվյալ երկրի ներքին տնտեսության մեջ վաստակած եկամուտը։

ՀԱԱ-ն տարբերակվածություն չի դնում քանակական (օրինակ՝ արտադրված համակարգիչների քանակ) և որակական (օրինակ՝ համակարգչային ալգորիթմների մեծացումը ) բարելավումների միջև և դրանք երկուսն էլ համարում է «տնտեսական աճի» ձևեր[11] ։

Երբ երկրի կապիտալը կամ աշխատանքային ռեսուրսները աշխատում են վերջինիս սահմաններից դուրս կամ, երբ օտարերկրյա ընկերություն է գործում վերջինիս տարածքում ՀՆԱ-ն և ՀԱԱ-ն կարող են արտահայտել ընդհանուր արտադրանքի տարբեր չափեր։ Օրինակ 2009 թվականին ԱՄՆ-ն իր ՀՆԱ-ն գնահատեց 14,119 տրիլիոն դոլար, իսկ ՀԱԱ-ն՝ 14,265 տրիլիոն դոլար[12] ։ Միջազգային վիճակագրության մեջ Համախառն ազգային եկամուտ (ՀԱԵ) տերմինը աստիճանաբար փոխվեց Համախառն ազգային արդյունքի(ՀԱԱ)[3][4] ։ Հայեցակարգային առումով նույնական լինելով հանդերձ՝ ճշգրիտ հաշվարկման մեթոդը զարգացել է հենց անվանափոխութան հետ միաժամանակ[5]։ ։

Համախառն ազգային արդյունքի կիրառությունը

խմբագրել

ԱՄՆ-նհամախառն ազգային արդյուքնը օգտագործում էր, որպես իր ընդհանուր տնտեսական գործունեության հիմնական չափանիշ մինչև 1991 թվականը, երբ նա սկսեց օգտագործել ՀՆԱ-ն[13] ։ Անցում կատարելիս՝ Տնտեսական վերլուծության բյուրոն (BEA) նշել է, որ ՀՆԱ-ն ավելի հեշտ է հաշվարկել՝ համեմատած ԱՄՆ-ի տնտեսական գործունեությունը գնահատող (չափող) մյուս ցուցանիշների հետ, և որ «գրեթե բոլոր երկրները ընդունել են ՀՆԱ-ն, որպես իրենց արտադրության հիմնական չափիչ»[14] ։

Շատ տնտեսագետներ հարցականի տակ են դրել Համախառն ազգային եկամտի կամ Համախառն ազգային արդյունքի, որպես երկրի տնտեսական բարեկեցության չափիչ լինելը, քանի որ վերջինս չի հաշվարկում ամենաշատ չվճարված աշխատանքը և հաշվում է շատ տնտեսական գործողություններ, որոնք անարդյունավետ են կամ նույնիսկ կործանարար[15] ։

Համախառն ազգային եկամուտ (ՀԱԵ) և Համախառն ազգային արդյունք (ՀԱԱ)

խմբագրել

Մինչ ՀՆԱ-ն չափում է տվյալ երկրում արտադրված բոլոր ապրանքների և ծառայությունների վերջնական արժեքը, Համախառն ազգային եկամուտը չափում է երկրի քաղաքացիների ստացած եկամուտը՝ անկախ աշխարհագրական դիրքից։ Շատ երկրներում այս երկու ցուցանիշները մոտ են, քանի որ երկրի ստացած եկամտի տարբերությունն ամբողջ աշխարհի մաս կազմող վճարների համեմատ զգալի չէ։ Համաշխարհային Բանկի համաձայն 2016 թվականին ԱՄՆ-ի ՀԱԱ-ն 1,5%-ով բարձր էր, քան ԱՄՆ-ի ՀՆԱ-ն[16]։ Մյուս կողմից զարգացող երկրներում տարբերությունը կարող է նշանակալից լինել՝ արտաքին մեծ օգնությունների և կապիտալի ներհոսքի պատճառով։ 2016 թվականին Հայաստանի ՀԱԱ-ն[17] 4,45%-ով բարձր էր ՀՆԱ-ից[18]։ Համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ՏՀԶԿ զեկույցի միայն 2015 թվականին Հայաստանը, ընդհանուր առմամբ, ստացել է 409 միլիոն դոլարի զարգացման աջակցություն։ Անցած 25 տարիների ընթացքում USAID-ին տրամադրել է մեկ միլիարդ դոլար՝ Հայաստանում մարդկանց կենսամակարդակը բարելավելու համար։ Համախառն ազգային եկամուտը համասար է ՀՆԱ-ին գումարած արտերկրում տվյալ երկրի ռեզիդենտների աշխատավարձերը և գույքային եկամուտները, վերջինս Համախառն ազգային եկամտի մեջ ավելի մեծ մաս է կազմում։ Համաձայն 2015-2017 թվականների Հայաստանից միգրացիայի մասին ՄԱԿ-ի զեկույցի, ամեն տարի շուրջ 15-20 հազար մարդ մշտապես լքում է Հայաստանը[19] և նրանց 47%-ը աշխատանքային միգրանտներ են, որոնք լքում են երկիրը եկամուտ ստանալու և Հայաստանում մնացած ընտանիքի պահանջմունքները բավարարելու համար։ 2016 թվականին հայաստանի բնակիչները ստացել են, ընդհանուր առմամբ, 150 միլիոն դոլարի դրամական փոխանցումներ[20]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «World Bank's Income Groups». Our World in Data. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  2. Todaro, M. P., & Smith, S. C. (2011). Economic Development 11. Addison-Wesley, Pearson, ISBN, 10, 0-13.
  3. 3,0 3,1 World Bank. «GNI, Atlas method». data.worldbank.org. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  4. 4,0 4,1 World Bank. «GNI, PPP (international $)». data.worldbank.org. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  5. 5,0 5,1 «Glossary:Gross national income (GNI)». Eurostat Statistic Explained. Eurostat. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  6. «Monitoring GNI for own resource purposes». Eurostat Statistic Explained. Eurostat. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  7. Heike Joebges (January 2017). «CRISIS RECOVERY IN A COUNTRY WITH A HIGH PRESENCE OF FOREIGN-OWNED COMPANIES: The Case of Ireland» (PDF). IMK Macroeconomic Policy Institute, Hans-Böckler-Stiftung.
  8. «GNI, Atlas method (current US$)». World Bank.
  9. «GNI (current US$)». World Bank.
  10. «GDP (current US$)». World Bank.
  11. Daly, Herman E. (1996), Beyond Growth. Beacon Press
  12. «Flow of Funds Accounts of the United States» (PDF). Board of Governors of the Federal Reserve System. 2010 թ․ սեպտեմբերի 17. էջ 9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  13. «BEA: Glossary "G"». Bureau of Economic Analysis. 2007 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  14. «Gross Domestic Product as a Measure of U.S. Production» (PDF). August 1991. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  15. «Beyond GDP». The Economist. ISSN 0013-0613. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  16. «BEA: The World Bank - US figures��. the World Bank. 2017.
  17. «BEA: Armenia GNP». Macrotrends. 2019.
  18. «BEA: Armenia GDP». Macrotrends. 2019.
  19. «Discussion: Migration Rate and Associated Issues in Armenia in 2016-2017». UN Armenia. 2017.
  20. «BEA: Inflow of Remittances by Balance of Payments». Central Bank of Armenia. 2019.