Հակոբ Դավթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Քրիստափորի Դավթյան (հոկտեմբերի 10, 1888, Վերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 28, 1938, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային դիվանագետ։
Հակոբ Դավթյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1888 |
Ծննդավայր | Վերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 28, 1938 (49 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կոմունարկայի կրակահրապարակ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Թիֆլիսի գիմնազիա |
Մասնագիտություն | դիվանագետ, քաղաքական գործիչ և հետախույզ |
Աշխատավայր | People's Commissariat for Foreign Affairs of the Russian SFSR?[1] և Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան |
Ամուսին | Մարիա Մակսակովա |
Կուսակցություն | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն |
Անդամություն | ԽՄԿԿ[1] և All-Union Society of Old Bolsheviks? |
Կենսագրություն
խմբագրելՀակոբ Դավթյանը ծնվել է Վերին Ագուլիս գյուղում։ 1907 թվականին ավարտել է Թիֆլիսի 1-ին գիմնազիան։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում։ Ավարտել է Բրյուսելի ճարտարագիտական ինստիտուտը։ 1908-1918 թվականներին Բելգիայում եղել է վտարանդի։ Տիրապետել է մի շարք լեզուների։ Բազմաթիվ երկրներում համատեղելէ դիվանագիտական և հետախուզական աշխատանքը։ Արտերկրում ստեղծել է գործակալական լայն ցանց, հավաքագրել լրտեսներ։ 1920 թվականից աշխատել է ԱԳԺԿ մարմիններում։ Ֆելիքս Ձերժինսկու խնդրանքով աշխատանքի է անցել ԱՀ-ում[2]։
Գործունեություն
խմբագրելԴիվանագիտական աշխատանքի է անցել 1919 թվականին։ 1921-1922 թվականներին եղել է ՌԽՖՍՀ արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ, Մերձբալթյան երկրների բաժնի վարիչ, այնուհետև՝ ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Լիտվայում։ 1922-1924 թվականներին եղել է ԽՍՀՄ ներկայացուցչության խորհրդական Չինաստանում, որտեղ լիազոր ներկայացուցիչներ Կարախանի և Իոֆֆեի հետ մեծ աշխատանք է տարել Խորհրդաչինական հարաբերությունների բարելավման համար։ 1925-1927 թվականներին ԽՍՀՄ ներկայացուցչության խորհրդականը, ապա ժամանակավոր հավատարմատարն էր Ֆրանսիայում, իսկ 1927-1939 թվականներին՝ խորհրդային լիազորներ–կայացուցիչը Իրանում։ 1930-1932 թվականներին եղել է Լենինգրադի ճարտարագիտական ինստիտուտի տնօրեն, միաժամանակ՝ Լենինգրադի մեքենաշինական ինստիտուտի տնօրեն։ 1932-1938 թվականներին եղել է ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ նախ Հունաստանում, ապա՝ Լեհաստանում։ 1935 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ[3][4]։ Աշխատել է Հունգարիայում, Տուվայում, Փարիզում, Թեհրանում։ ԽՄԿԿ անդամ 1905 թվականից։
Մահ
խմբագրելԱնհիմն մեղադրանքով գնդակահարվել է 1938 թվականին։ Արդարացվել է 1956 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայություն - Հետախուզություն և հակահետախուզություն. հայկական հետքը». www.sns.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Александр, Дегтярев Клим + Колпакиди. «Давтян Яков Христофорович - Внешняя разведка СССР». www.e-reading.club. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ Administrator. «Давыдов Яков Христофорович - Энциклопедия - spbarm.ru». spbarm.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 298)։ |