Հակոբ-Գրիգոր
Հակոբ-Գրիգոր (իսկական անունը՝ Հակոբ Գրիգորի Ճրճրյան, ապրիլի 13, 1905[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] - օգոստոսի 23, 1985[2], Փարիզ[2]), թարգմանիչ, հրապարակագիր։ Ուսանել է Կոստանդնուպոլսի Պերպերյան և Կեդրոնական վարժարաններում։ Ավարտել է Լայպցիգի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը (1927)։ Հաստատվել է Փարիզում։ Սփյուռքահայ մամուլում հանդես է եկել հրապարակախոսական, հայագիտական և այլ գործերով։ Հայերեն է թարգմանել Էդգար Պոյի և Գյոթեի ստեղծագործություններից, Ալբերտ Էյնշտեյնի երկու աշխատություններ, գերմաներեն՝ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբարը», «Մեծապատիվ մուրացկանները» (1971)։ Հակոբ-Գրիգորի ինքնուրույն գործերից են «Եթովպիո հայ եկեղեցին և հայերը» (1927), «Համազգային ուղղագրություն և հայերենի մաքրագործման հարցերը։, Պարույր Սևակի լեզվական կտակը» (1977) գրքույկները, «Ծանոթ և անծանոթ հայեր Նոյից մինչև մեր օրերը» (1974, ֆրանս., Ա. Հարենցի գրական մրցանակ 1974) գիրքը։
Հակոբ-Գրիգոր | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1905[1][2] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | օգոստոսի 23, 1985[2] (80 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[2] |
Կրթություն | Պերպերյան վարժարան[1], Կեդրոնական վարժարան[1] և Լայպցիգի համալսարան (1927)[1] |
Մասնագիտություն | թարգմանիչ և հրապարակախոս |
Երկեր
խմբագրել- Երկերու հաւաքածոյ, Փարիզ, 1981։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 67)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |