Հակասրճարան (նաև՝ ժամանակի սրճարան, ժամանակի ակումբ), հասարակական ուղղվածության հաստատությունների նոր ձևաչափ, որտեղ մարդիկ հավաքվում են շփվելու, սուրճ ու թեյ խմելու, հանգստանալու կամ գործ անելու համար։ Հակասրճարանների գաղափարը ստեղծել և իրականացրել է Իվան Միտինը՝ բացելով 2011 թվականի սեպտեմբերին «Ցիֆերբլատ» հակասրճարանը։ Ի սկզբանե Միտինը որոշել է անվանել հաստատությունը «ազատ տարածություն», բայց լրագրողները այն անվանել են «հակասրճարան», ընդ որում, Միտինն ամբողջապես դեմ է նման եզրի կիրառմանը իր «Ցիֆերբլատի»-ի վերաբերյալ։ Սկզբում հակասրճարաններ հիմնվել էին Ռուսաստանում և ԱՊՀ֊ի որոշ երկրներում։ Ներկայումս հակասրճարանի մասշտաբները ընդլայնվել են։ Ի տարբերություն սովորական սրճարանների՝ հակասրճարաններում մարդիկ չեն վճարում իրենց խմածի կամ կերածի համար, փոխարենը նրանք վճարում են այնտեղ գտնվելու ժամանակի համար։

Հակասրճարան Կալինինգրադում

Ժամանակի համար վճարելը հաճախորդներին հնարավորություն է տալիս անսահամափակ թվով թեյ և սուրճ խմել, թեթև նախաճաշել և քաղցրեղեն ուտել, սեղանի խաղեր, գրքեր, անլար ինտերնետ կապի հասանելիություն, ֆիլմերի դիտում, վիդեոխաղեր և այլն[1]։

Հակասրճարանների գաղափարը լայն տարածում ունի ձեռնարկատերերի, թվային քոչվորների, ուսանողների և ստեղծագործ մարդկանց շրջանում, ովքեր գերժամանակակից, էժան և հարմարավետ տեղի կարիք ունեն իրենց աշխատանքը կատարելու և այլ մասնագետների հետ հանդիպելու համար[2]։ Այս գաղափարը նաև կոչ է անում բազմաթիվ կազմակերպությունների ցածր գնով ներկայացումներ (պրեզենտացիաներ) և մամուլի ասուլիսներ կազմակերպել հենց այստեղ։ Հակասրճարաններ կան Բուխարեստում (Ռումինիա), Դոնեգալում (Իռլանդիա), Թունիսում, Բրազիլիայում և այլն։

Հայաստանում

խմբագրել

2014 թվականի հունվարին Երևանում բացվել է Հայաստանի առաջին հակասրաճարանը՝ «Էօն» անվանումով[3]։ Հակասրճարանների գաղափարը տարածվել է ամբողջ Հայաստանում։ Հայաստանում հակասրճարաններից են Ֆրենդս Հաուսը, Լոֆթը, Թեյնիկը, Թիմ֊Թայմը, ՕՄԷ֊ն (Աշտարակ), ԵրազԷ-ն (Նոր Երզնկա)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Poll, Bart van (2014 թ․ հոկտեմբերի 24). «A Trend in European Cities: The Anti-Cafe». Huffington Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  2. «We Tried Out The New Bangalore Cafe Where You Pay Only For The Time - OfficeChai». officechai.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  3. «Էօն» հակասրճարանի պաշտոնական էջը Ֆեյսբուքում

Արտաքին հղումներ

խմբագրել