Հայաստանի հեռագրական-լրատվական գործակալություններ

Հեռագրական-լրատվական գործակալություններ, Հայաստանում ԶԼՄ-ների և այլ սպառողների տեղեկատվական սպասարկումն իրականացնում իրականացնող պետական և մասնավոր մի շարք հեռագրալրատվական գործակալություններ։

Հեռագրական գործակալությունների գործառույթներ

խմբագրել

Հայաստանում հեռագրալրատվական գործակալությունները հավաքագրում, մշակում և թողարկում են պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, տարածաշրջանաին, միջազգային, մշակութային, մարզական և այլ տեղեկատվություններ, ինչպես նաև պատրաստում տեսապատկերներ, ռեպորտաժներ, հարցազրույցներ, վերլուծական հաղորդումներ և այլն։

Հայաստանում գործող լրատվական գործակալություններ

խմբագրել

Ներկայումս Հայաստանում առավել հայտնի են «Արմենպրես», «Արմինֆո», «Նոյյան Տապան», «Առկա», «Այբ-Ֆե», «Մեդիամաքս», «Պանարմենիան Նեթվորք», «ԱՄԻ Նովոստի Արմենիա», «Արմեդիա», «Հենարան», «Նյուսումնականամ» և այլ լրատվական գործակալություններ։

Արմենպրես

խմբագրել

Արմենպրեսը ստեղծվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության Խորհրդի ընդունած օրենքով, որով բոլոր գերատեսչությունները պարտավորվել են տեղեկատվություն տալ լրատվական գործակալությանը, արգելվել է այն տրամադրել տարբեր կազմակերպությունների կամ մասնավոր անձանց՝ նախքան գործակալության լուր-հաղորդումների տարածումը։ Նախապես կոչվել է «Հայաստանի հեռագրական գործակալություն» (կայացմանը մեծապես աջակցել է Սիմոն Վրացյանը), 1920-1922 թվականներին՝ «Արմենկավռոստա», «Արմենռոստա», 1922-1972 թվականներին՝ «Արմենտա», ապա՝ «Հայկական հեռագրական գործակալություն», 1972 թվականից՝ «Արմենպրես»։ խորհրդային կարգերի օրոք նույնպես հանրապետության ղեկավարները, հատկապես Աղասի Խանջյանը, կարևորել են տեղեկատվական ծառայության նշանակությունը և աջակցել զարգացմանը։ Հայրեն, մեծ պատերազմի 1941-1945 տարիներին գործակալությունը պաշտոն, տեղեկություններ է տրամադրել ավելի քան 100 «Հայհեռագործի պատուհանների» (ագիտացիոն-քաղաքական ցուցապաստառներ) միջոցով։

1998 թվականից «Արմենպրեսը» ՓԲԸ է, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Կառավարությունը, իսկ գործակալության ղեկավար մարմինը կազմված է Հայաստանի նախագահի աշխատակազմի, Ազգային ժողովիի և Կառավարության լիազոր ներկայացուցիչներից։ Թողարկում է 10-ից ավելի եռալեզու (հայերեն, ռուսումնական, անգլերեն) հաղորդագրություններ՝ պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզային, ինչպես նաև հարցազրույցներ, լուսանկարչական նյութեր։ Գործակալության տեղեկատվական սպառողներն են ինչպես հայկական ԶԼՄ-ները, այնպես էլ միջազգային կազմակերպությունները, արտասահմանական գործընկերները, դեսպանատներն ու ֆինանս, կառույցները, վերլուծ-հետազոտական ինստիտուտները։

«Արմենպրեսը» ԱՊՀ Երկրների ազգային գործակալությունների, Սևծովյան տարածաշրջանի տեղեկատվական ընկերակցությունների ու Համաշխարհային գործակալությունների ֆորումի անդամ է, համագործակցում է նաև Սփյուռքի համապատասխան կառույցների հետ։

Արմինֆո

խմբագրել

«Արմինֆո» անկախ լրատվական գործակալությունն ստեղծվել է 1991 թվականին։ Նախապես կոչվել է «Սնարք», ապա՝ «Դեֆակտո»։ Համագործակցում է մի շարք միջազգային խոշոր մեդիակառույցների («Բոյթեր», BBC, Euromoney, RBC և այլն), Վրաստանի (BS Press), Ադրբեջանի («Թուրան») լրատվական գործակալությունների հետ, Հայաստանից և տարածաշրջանից հրատապ լուրեր է տրամադր��ւմ Չինաստանի, Իրանի, Միջին Արևելքի երկրների լրատվական շուկաներին։

Ներքին շուկայում համագործակցում է դիվանագիտական ներկայացուցչությունների, առևտրական բանկերի և խոշորագույն ընկերությունների, մի շարք թերթերի («Գոլոս Արմենիի», «Առավոտ», «Դելովոյ էքսպրես») և հեռուստաընկերությունների («Շանթ», «Ար») հետ։ Օրական թողարկում է շուրջ 100 միավոր տեքստային և ադյուսակային լրատվություն։

Նոյյան տապան

խմբագրել

«Նոյյան Տապան» անկախ լրատվավերլուծական կենտրոնը հիմնադրվել է 1991 թվականին։ Գործում է ավելի քան 30 երկրների լրատվական շուկաներում, տեղեկատվություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն և պարսկերեն) է պատրաստում և առաքում Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում կատարվող քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կարևորագույն իրադարձությունների, ինչպես նաև Սփյուռքի մասին։

1997 թվականից կենտրոնը պատրաստում է նաև լրատվական տեսաարտադրանք՝ ռեպորտաժներ, հաղորդումներ և այլն, անցկացնում մամուլի և հեռուստատեսության մշտադիտարկում, հրատարակում է «The Noyan Tapan Highlights» շաբաթաթերթը։ Համագործակցում է «Ազատություն» ռադիոկայանի, «Ռոյթեր», BBC, DPA, «Ֆրանսպրես» և այլ գործակալությունների, ինչպես նաև Հայաստանում գործող դեսպանատների, միջազգային խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների, ԶԼՄ-ների հետ։

2000 թվականին արժանացել է Որակի միջագգային ոսկե մրցանակի (BID)։

«Առկա» անկախ տեղեկատվական գործակալությունը տնտեսական շուկայում առաջատարն է, ստեղծվել է 1996 թվականին։ Թողարկում է շուրջ 10 տեղեկատվական արտադրանք, որոնք ունեն մի քանի մասնագիտացված համացանց-կայքեր (telecom, arka.am; armbanks.am; bonds.am; anticrisis.am և այլն)։ Հարավային Կովկասում և Հայաստանում առաջինն է նախաձեռնել և ստեղծել Mediagid.am նորությունների կայքէջը, պարբերաբար հանդես է գալիս միջազգային գիտաժողովների, ֆորումների և ցուցահանդեսների մասին տեղեկատվությամբ։ Արժանացել է Որակի համար միջազգային աստղի (International Star Award for Quality)։

«Այբ-Ֆե» անկախ լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1997 թվականին՝ «Ա1+» հեռուստաընկերության հիմքի վրա։ Հայկական հեռագրալրատվական դաշտում առանձնանում է նորաոճ, համառոտ, սպառիչ, անկողմնակալ տեղեկատվությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։