Կրիվա Պալանկա
Կրիվա Պալանկա, քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի արևելքում։ Կրիվա Պալանկա համայնքի վարչական կենտրոնը։ Բուլղարական սահմանից ունի 5 կմ հեռավորություն։
Կրիվա Պալանկա | |
---|---|
Տեսակ | քաղաք |
Երկիր | Հյուսիսային Մակեդոնիա |
Վարչատարածք | Kriva Palanka Municipality? |
ԲԾՄ | 620 մետր |
Մակերես | 480,81 կմ² |
Քաղաքը գտնվում է հանրապետության հյուսիս-արևելքում՝ Օսոգովո լեռնաշղթայից ոչ հեռու՝ Կրիվա Ռեկա գետի երկու ափերին։ Կումանովոյից ունի 60 կմ, իսկ երկրի մայրաքաղաք Սկոպիեից 100 կմ հեռավորություն։ Գետի երկայնքով քաղաքի անվանումը՝ Օսմանյան կայսրության օրոք թուրքերեն եղել է Էգրի-Դերե (ծուռ գետ), այնուհետև անվանվել է Էգրի-Պալանկա (թուրքերեն՝ Egri Palanka)։
Պատմություն
խմբագրելԿրիվա Պալանկան երկրի «ամենաերիտասարդ» քաղաքներից մեկն է։ Այն հիմնվել է 1633 թվականին թուրքերի կողմից՝ Բայրամ փաշայի ցուցումով։ 20-րդ դարի սկզբին քաղաքն ունեցել է բազմաէթնիկ բնակչություն։ Վասիլ Իվանով Կինչևի 1900 թվականի «Մակեդոնիա. Ազգագրություն և վիճակագրություն» աշխատության մեջ նշվում է, որ քաղաքում բնակվել է 1,5 հազար բուլղար-քրիստոնյա, 2,5 հազար թուրք, 20 վլահ և 320 գնչու[1]։ 1905 թվականին քաղաքի 1364 բնակիչներ Բուլղարիայի Էկզարխիայի եկեղեցու ծխականներն էին[2]։ 1912 թվականի Առաջին Բալկանյան պատերազմի սկզբում քաղաքից 27 հոգի դարձել էին մակեդոնա-օդրինյան աշխարհազորի անդամներ[3]։
Բնակչություն
խմբագրելԸստ 2002 թվականի մարդահամարի տվյալների՝ Կրիվա Պալանկայի բնակչությունը կազմել է 14 558 մարդ[4]
Ազգություն | Ընդհանուր |
մակեդոնացիներ | 13 758 |
ալբանացիներ | 0 |
թուրքեր | 2 |
գնչուներ | 668 |
վլահներ | 2 |
սերբեր | 88 |
բոսնիացիներ | 1 |
ուրիշներ | 39 |
Տեսարժան վայրեր
խմբագրելՔաղաքի մոտ (կենտրոնից 2 կմ հեռավորության վրա) գտնվում է Օսոգովսկի ուղղափառ վանքը՝ ճարտարապետության և պատմության միջնադարյան հուշարձանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Васил Кънчов. «Македония. Етнография и статистика». София, 1900.(բուլղ.)
- ↑ D.M.Brancoff. «La Macédoine et sa Population Chrétienne[bg]». Paris, 1905, р.142-143.(ֆր.)
- ↑ «Македоно-одринското опълчение 1912—1913 г. Личен състав», Главно управление на архивите, 2006, стр. 854—855.(բուլղ.)
- ↑ Министерство за Локална Самоуправа. База на општински урбанистички планови Արխիվացված 2008-09-15 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիվա Պալանկա» հոդվածին։ |