Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կվարտետ (այլ կիրառումներ)

Կվ��րտետ (իտալ.՝ quartetto, լատին․՝ quartos՝ չորրորդ), քառյակ, 1. չորս երաժիշտ-կատարողներից (նվազողներ կամ երգիչներ) բաղկացած անսամբլ։ Կամերային անսամբլներից առավել տարածված է լարային աղեղնավոր կվարտետը (2 ջութակ, ալտ, թավջութակ)։ 2. Երաժշտական ստեղծագործություն չորս գործիքի կամ ձայնի համար։ Գործիքային կվարտետը անսամբլային կամերային երաժշտության գերակշռող տեսակն է։ Որպես կանոն կվարտետը գրվում է սոնատային ձևով։ Վոկալ կվարտետը գոյություն ունի որպես կամերային երաժշտության ինքնուրույն ստեղծագործություն և որպես օպերայի, օրատորիայի առանձին հատված։

Ջութակահարների կվարտետ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 669
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կվարտետ» հոդվածին։