Կուդամա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուդամա (այլ կիրառումներ)
Կուդամա (ծննդյան թվականը անհայտ-մոտ 930-940-ական թվականներ), արաբ բանասեր, աշխարհագրագետ։ Մոտ 928 կամ 929 թվականին գրել է «Քիթաբ ալխարաջ ուասինաատ ալքիթաբա» («Գիրք խարաջի և գրագրության արվեստի») աշխատությունը, որի 2-րդ հատորն է պահպանվել։ Կարևոր տեղեկություններ է հաղորդում Հայաստանի և դրացի երկրների ճանապարհների (հիշատակում է քաղաքների միջև եղած հեռավորությունը՝ փարսախներով), հարկերի և այլնի վերաբերյալ։
Կուդամա | |
---|---|
Ծնվել է | մոտ 873 |
Ծննդավայր | Բաղդադ |
Մահացել է | միգուցե 948 |
Քաղաքացիություն | Աբբասյան խալիֆայություն |
Կրոն | իսլամ |
Երկեր | al-Kharāj wa-ṣināʻat al-kitābah? և Naqd al-shi'r? |
Մասնագիտություն | գրականագետ և encyclopedist |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 712)։ |