Կորսիկացիներ
Կորսիկացիներ (ինքնանվանում՝ Corsi), ժողովուրդ, Կորսիկա կղզու բնակիչները (300 հազար, 2011)։ Խոսում են ֆրանսերենով, ինչպես նաև կորսիկերենով։ Դպրոցի և վարչական լեզուն ֆրանսերենն է։
Կորսիկացիներ Corsi | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||||||||
300 հազար | |||||||||
Բնակեցում | |||||||||
| |||||||||
Լեզու(ներ) | |||||||||
կորսիկերեն, ֆրանսերեն | |||||||||
Հավատք(ներ) | |||||||||
կաթոլիկություն |
Հավատացյալ Կորսիկացիները կաթոլիկներ են։
Զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, ձկնորսությամբ և արհեստագործությամբ։ Կորսիկացիների նյութական մշակույթը և ազգային ավանդույթները մոտ են իտալականին, հատկապես սարդինականին։ Մինչև 20-րդ դարի սկիզբը կորսիկացիների մեջ պահպանվում էին տոհմային հարաբերությունների որոշ վերապրուկներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 663)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորսիկացիներ» հոդվածին։ |