Կորուսյալները (հեռուստասերիալ)
«Կորուսյալները» (անգլ.՝ Lost), ռոբինզոադա ժանրի ամերիկյան կրոնական[6] հեռուստասերիալ, «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունների դափնեկիր։ Ֆիլմում պատմվում է Oceanic Airlines (հայերեն՝ Օշեանիկ Էյրլայնս) ավիաընկերության 815 չվերթի՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաք ուղևորվող ինքնաթիռի վթարից հետո Օվկիանիայում հանելուկներով և գաղտնիքներով լի կղզում հայտնված և ողջ մնացած ուղևորների պատմությունը։ Յուրաքանչյուր սերիա ներառում է երկու սյուժե՝ հիմնական և երկրորդկան։ Հիմնական սյուժեն կղզու վրա տեղի ունեցող դեպքերի մասին է։ Երկրորդական սյուժեում պատմվում է տվյալ սերիայի հերոսի՝ կյանքի այլ հատվածում տեղի ունեցած դեպքերը (առաջին երեք եթերաշրջաններում՝ միայն անցյալում, չորրորդ եթերաշրջանում՝ անցյալում և ապագայում տեղի ունեցած դեպքերը)։ Հինգերորդ եթերաշրջանի սերիաները նույնպես երկու սյուժեով են զարգանում, որոնցից մեկը ուղղակի չորրորդ եթերաշրջանի դեպքերի շարունակությունն է, իսկ մյուսի դեպքերը տեղի են ունենում 3 տարի անց ԱՄՆ-ում։ Սերիալը ստեղծվել է Ջ. Ջ. Աբրամսի, Դեյմոն Լինդելոֆի և Ջեֆի Լիբերի կողմից և հիմնականում նկարահանվել է Հավայների Օահու կղզում[7]։ Փորձնական սերիան ցուցադրվել է ABC հեռուստաընկերության եթերում 2004 թ. սեպտեմբերի 22-ին[8] և իր էկրանների առաջ է հավաքել շուրջ 19 միլիոն մարդ[9]։ Այն բաղկացած է 6 եթերաշրջանից, որոնք ամբողջովին արդեն ցուցադրվել են։ Սերիալի գլխավոր պրոդյուսերներն են Աբրամսը, Լինդելոֆը, Քարլթոն Քյուզը, Բրայան Բարքը, Ջեք Բենդերը և ուրիշներ։ Մեծ դերասանական կազմի և Հավայներում նկարահանման բարձր գնի հետ կապված «Կորուսյալները» հեռուսասերիալն այսօր համարվում է համաշխարհային հեռուստատեսության պատմության մեջ ամենաթանկ սերիալներից մեկը։ Հեռուստադիտողների, ինչպես նաև քննադատների շրջանում հաջողություն ունեցող այս սերիալը միայն առաջին եթերաշրջանի ցուցադրման ժամանակ ԱՄՆ-ում իր շուրջը հավաքեց մոտ 16 միլիոն մարդ[10]։ Այն բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։
2007 թվականի մայիսին հայտարարվեց, որ նախատեսվում է ևս երեք եթերաշրջանների նկարահանում, յուրաքանչյուր եթերաշրջանում՝ 16 սերիա, սակայն հետագայում մտադրությունը վերանայվեց։ Արդյունքում սերիալի վերջին սերիան ցուցադրվեց 2010 թ. մայիսի 23-ին[11]։ Այդ ամբողջ ընթացքում ցուցադրվել է ընդամենը 121 սերիա[12]։ Այս պահին ԱՄՆ-ում և Հայաստանում արդեն ցուցադրվել են բոլոր 6 եթերաշրջանները։
«Կորուսյալները» սերիալը մշակութային ֆենոմեն է դարձել։ Սերիալի սյուժեով ստեղծվել են գրական աշխատանքներ, կոմիքսներ։ 2006-ի ամռանը թողարկվել է The Lost Experience համակարգչային խաղը։ Չորրորդ եթերաշրջանի նախօրյակին համացանցում տեղի ունեցավ «Find 815» խաղը։ 2008 թ. փետրվարի 26-ին թողարկվեց Lost: Via Domus խաղը։
Ստեղծման պատմությունը
խմբագրել«Կորուսյալները» հեռուստասերիալի ստեղծումը սկսվել է 2004 թ. հունվարից, երբ ABC ընկերության նախագահ Լոյդ Բրաունը ռեժիսոր Ջ. Ջ. Աբրամսին առաջարկեց սերիալ նկարահանել հեռու և անմարդաբնակ կղզում ինքնաթիռի վթարի մասին։ Չնայած իր անվստահությանը, շուտով Աբրամսին սկսեց դուր գալ սերիալի միտքը, և արդյունքում նա սկսեց Դեյմոն Լորենսի հետ համատեղ աշխատել մի ունիկալ ոճի սերիալի և դրա հերոսների վրա։ Սերիալի ստեղծումը ժամանակի առումով խիստ սահմանափակված էր։ Սակայն ստեղծողների խումբը բավականին ճկուն էր ու փորձառու։ Նրանք առանց տատանվելու փոխում կամ ստեղծում էին սերիալի նոր հերոսներ, որպեսզի դրանք հարմար լինեին այն դերասանների համար, որոնց նրանք ցանկանում էին տեսնել իրենց սերիալում[13]։
Չնայած «Կորուսյալների» փորձնական սերիան քննադատվեց ամբողջ հեռուստատեսային պատմության մեջ ամենաթանկ փորձնական սերիան դառնալու համար, այնուամենայնիվ հետագայում սերիալը դարձավ 2004-ի հեռուստատեսային սեզոնի ամենամեծ առևտրային հաջողություն ունեցող նախագծերից մեկը[14]։ Թերևս սերիալի ամենամեծ հաջողությունը «Լավագույն դրամա» անվանակարգում 2005-ի սեպտեմբերին նվաճված «Էմմին» էր։ Այդ ժամանակ «Էմմի» ստացավ նաև Աբրամսը՝ որպես փորձնական սերիայի լավագույն ռեժիսոր։
Սերիալի կառուցվածքը
խմբագրելՍերիալը կազմված է վեց եթերաշրջաններից։ Առաջին եթերաշրջանն ունի ընդամենը 24 սերիա, երկրորդը՝ 23, երրորդը՝ 22 (յուրաքանչյուր եթերաշրջանի վերջին սերիաները կրկնապատկված են, իսկ առաջին եթերաշրջանում կրկնապատկված է նաև փորձնական սերիան)։ Մնացած եթերաշրջանները պետք է ավելի կարճ լինեին՝ յուրաքանչյուրում 16-ական սերիա։ Սակայն, 2007 թ. նոյեմբերին սկսված սցենարիստների գործադուլի պատճառով, չորրորդ եթերաշրջանն ունեցավ ոչ թե 16, այլ 14 սերիա։ Փոխարենը հինգերորդ և վեցերորդ եթերաշրջանները պետք է ունենային 17 սերիա, սակայն վերջին եթերաշրջանն ունեցավ ընդամենը 18 մեկժամյա սերիաներ (առաջին և վերջին սերիաներն կրկնապատկված են)։ Արտոնագրված DVD-ներում կրկնապատկված սերիաներն առաձնացնում են։ Այդպիսով, առաջին եթերաշրջանն ունենում է 25, իսկ երկրորդը՝ 24 սերիա։
Սերիաների ձևաչափը
խմբագրելՍերիաներն որոշակի կառուցվածք ունեն։ Յուրաքանչյուր սերիա սկսվում է տվյալ սերիայի հետ կապ ունեցող իրադարձությունների ներկայացմամբ, որոնք արդեն ցուցադրված են եղել նախորդ սերիաներում։ Շատ սերիաներ սկսվում են ֆիլմի հերոսներից մեկի՝ խոշոր պլանով նկարահանված աչքի տեսարանով։ Հենց այդ հերոսն էլ տվյալ սերիայում գլխավոր դերն է խաղում։ Սերիալը սկսվում և վերջանում է Ջեք Շեփարդի աչքի տեսարանով։ Լարված րոպեներին պատկերը սևանում է, որից հետո էկրանին է հայտնվում սերիալի փոքր-ինչ լղոզված տարռերով գրված անվանումը (Lost), որը շարժվում է դեպի հեռուստադիտողը։ Սերիալի սկզբում վերնագրերը սովորաբար գրվում են այբբենական կարգով, երբ ցուցադրվում են սերիայի առաջին տեսարանները։ Որոշ սերիաներում վերնագրերը գրվում են մինչև սերիալի անվանման հոլովակի ցուցադրությունը։ Այդ սերիաներում cold open (սկզբի տեսարանները) սովորականից ավելի երկար են։ Յուրաքանչյուր սերիա (բացառությամբ մի քանիսի) սկսվում է մեկ-երկու օրվա իրադարձությունների կրկնությամբ, և շարունակվում է ժամանակ առ ժամանակ տվյալ սերիայում կենտրոնական գործող անձ հանդիսացող հերոսի հիշողությունների (ֆլեշբեքերի) ցուցադրությամբ։ Հաճախ ֆլեշբեքերում հերոսներից մեկի հիշողության վերադարձն է ցուցադրվում («Մայրական ուրախությունը»), հերոսի՝ իր հետ կատարված իրադարձությունների պատմությունը («Ծանոթացեք՝ Քեվին Ջոնսոն») կամ ժամանակի միջով ենթագիտակցության անոմալ տեղափոխությունը («Հաստատունը»)։ երրորդ եթերաշրջանի վերջին սերիայում («Հայելու մեջ նայելով») և չորրորդ եթերաշրջանում մեկ այլ հնարք է օգտագործվել՝ սյուժետային հայացք դեպի ապագա (ֆլեշֆորվարդ)։ Հինգերորդ եթերաշրջանում հեղինակները սյուժեի փոխանցման նոր միջոց են ներմուծում՝ զուգահեռաբառ ներկայացվում են երկու ժամանակաշրջաններում (20-րդ դարի 70-ական թվականների և 21-րդ դարի սկզբի) տեղի ունեցած իրադարձությունները, քանի որ հերոսների մի մասը հայտնվել են անցյալում։ Սակայն վեցերորդ եթերաշրջանի առաջին սերիայում այդ երկու ժամանակաշրջանների պատմությունները հատվում են։ Հեղինակները սկսում են օգտագործել նոր հնարք՝ այլընտրանքային իրականությունում տեղի ունեցող իրադարձությունների ցուցադրություն, որոնք առաջացել են հինգերորդ եթերաշրջանի վերջին սերիայի իրադարձություններից հետո։ Սերիաների մեծ մասն ավարտվում է իրադարձությունների անսպասելի շրջադարձով և կտրվում է ամենահետաքրքիր պահերին (այդ հնարքն կոչվում է Քլիֆհենգեր), որից հետո բարձր ձայնի ներքո ցուցադրվում է սերիալի անվանումը, սակայն այն չի շարժվում։ Սերիաների մի մասում էլ խճճված սյուժեից հետո ցուցադրվում է հարցերին մասնակի պատասխան տվող տեսարան, որից հետո էկրանը ուղղակի մթանում է։ Առանձնակի ողբերգական և հուզիչ տեսարաններով ավարտվող սերիաներում սերիալի անվանմանն ուղեկցող բարձր ձայնը բացակայում է, որն ընդգծում է միջադեպի նշանակությունը։
Եթերաշրջաններ
խմբագրելԱռաջին եթերաշրջան
խմբագրելԱռաջին եթերաշրջանը ներառում է 25 սերիա, որոնք, սկսած 2004 թ. սեպտեմբերի 22-ից, ԱՄՆ-ում եթեր էին դուրս գալիս ամեն չորեքշաբթի, ժամը՝ 20։00-ին։ Oceanic 815 չվերթի ինքնաթիռի վթարից հետո ողջ մնացածներն ընկնում են թվացյալ անմարդաբնակ կղզի՝ ստիպելով անծանոթներին համագործակցել՝ ողջ մնալու համար։ Նրանց կյանքը վտանգի է ենթարկվում հանելուկային էակների՝ բևեռային արջի, ջունգլիներում ձայներ արձակող անհայտ էակի և ոչ բարյացակամ կղզու բնակիչների՝ Ուրիշների կողմից։ Նրանք ծանոթանում են Դանիել Ռուսսո անունով մի ֆրանսուհու հետ, ով ավելի քան 16 տարի առաջ նավաբեկության պատճառով այդ կղզի էր ընկել, և հողի մեջ փորված ու մետաղական դուռ ունեցող հանելուկային բունկեր են գտնում։ Ողջ մնացածների մի մասը որոշում են լքել կղզին լաստով։
Երկրորդ եթերաշրջան
խմբագրելԵրկրորդ եթերաշրջանը ներառում է 24 սերիա, որոնք, սկսած 2005 թ. սեպտեմբերի 25-ից, ԱՄՆ-ում և Կանադայում եթեր էին դուրս գալիս ամեն չորեքշաբթի, ժամը՝ 21։00-ին։ Հիմնական իրադարձությունները, որոնք տեղի են ունենում աղետից 45 օր անց, ողջ մնացածների և Ուրիշների միջև աճող հակամարտության մասին են։ Շարունակվում է հավատի և գիտության հակադրությունը, որը դառնում է մի քանի սերիաների թեման։ Որոշ հանելուկներ բացահայտվում են, բայց դրանց փոխարեն ի հայտ են գալիս նորերը։ Սերիալում նոր հերոսներ են հայտնվում, որոնց թվում են պոչամասից ողջ մնացածներն ու կղզու մյուս բնակիչները։ Ավելի շատ բան է հայտնի դառնում կղզու անսովոր բնության և ողջ մնացածների անցյալի մասին։ Ողջ մնացածները հետազոտում են բունկերը և իմանում են DHARMA Initiative-ի և նախագծի հովանավոր Հանսո հիմնադրամի մասին։ Երբ հանելուկային Ուրիշների մասին ճշմարտությունը սկսվում է բացահայտվել, ողջ մնացածների մեկը դավաճանում է իր ընկերներին։ Պարզվում է նաև աղետի պատճառը։
Երրորդ եթերաշրջան
խմբագրելԵրրորդ եթերաշրջանը ներառում է 23 սերիա, որոնք, սկսած 2006 թ. հոկտեմբերի 4-ից, ԱՄՆ-ում և Կանադայում եթեր էին դուրս գալիս ամեն չորեքշաբթի, ժամը՝ 21։00-ին։ Որոշակի ընդմիջումից հետո սերիալը կրկին եթեր է դուրս գալիս 2007 թ. փետրվարի 7-ին, ժամը՝ 22։00-ին։ Իրադարձությունները զարգանում են վթարից 69 օր անց։ Ողջ մնացածներն ավելի շատ տեղեկություններ են իմանում կղզու խորհրդավոր պատմության և Ուրիշների մասին։ Ուրիշներից մեկը միանում է ողջ մնացածներին, երբ վերջիններս Ուրիշներից փրկվելու համար լքում են ճամբարը։ Ուրիշների և ողջ մնացածների միջև պատերազմն ու լարվածությունը հասնում են իրենց կիզակետին, և ողջ մնացածները կարողանում են կապ հաստատել փրկարարների խմբի հետ։
Չորրորդ եթերաշրջան
խմբագրելՉորրորդ եթերաշրջանում նախատեսված էր (նախքան սցենարիստների գործադուլը) ներառել 16 սերիա, որոնք ԱՄՆ-ում և Կանադայում սկսեցին ցուցադրվել 2008 թ. հունվարի 31-ին։ Սակայն սցենարիստների գործադուլի պատճառով եթերաշրջանում ներառվեց ընդամենը 14 սերիա, որոնցից 8-ը նկարահանվել էին նախքան գործադուլը, իսկ մնացած 6-ը՝ դրանից հետո։ Այս եթերաշրջանի կենտրոնում կղզի ժամանած Kahana նավի ուղևորների և փրկվածների հարաբերություններն են, ինչպես նաև «Օշեանիկի վեցնյակի» փրկության պատմությունը (կղզուց հետո նրանց կյանքի շարունակությունը ցույց է տրվում ֆլեշֆորվարդների միջոցով)։
Հինգերորդ եթերաշրջան
խմբագրելՀինգերորդ եթերաշրջանը մեկնարկեց 2009թ. հունվարի 21-ից երեքժամանոց պրեմիերայով, որը ներառում էր կլիպ-շոու և երկու նոր սերիա։ Մյուս սերիաները Հյուսիսային Ամերիկայում եթեր էին դուրս գալիս ամեն չորեքշաբթի, ժամը՝ 21։00-ին։ 2009թ. մայիսի 13-ին եթերաշրջանն ավարտվեց երկժամյա վերջաբանով։ Այստեղ զուգահեռաբար ներկայացվում էին երկու ժամանակաշրջաններում (20-րդ դարի 70-ական թվականների և 21-րդ դարի սկզբի) տեղի ունեցած իրադարձությունները, քանի որ հերոսների մի մասը հայտնվել էին 1974 թվականում, իսկ մյուսները հեռացել էին կղզուց։ Երեք տարի անց «Օշեանիկի վեցնյակը» վերադառնում է կղզի, և, ինչպես ասել է Լինդելոֆը, եթերաշրջանն այն մասին է, թե նրանք, ովքեր հեռացել էին կղզուց, ինչու պետք է վերադառնան։
Վեցերորդ եթերաշրջան
խմբագրել2007 թ. մայիսի 7-ին ABC Entertainment-ի նախագահ Սթիվեն ՄաքՖերսոն հայտարարել էր, որ հեռուստասերիալը կավարտվի 2009-2010 հեռուստաեթերաշրջանում՝ ցնցող վերջաբանով։
Սերիալի գլխավոր պրոդյուսերներ Լինդելոֆը և Քյուզը հաստատում էին, որ իրենք միշտ էլ պատկերացրել են հեռուստասերիալն իր սկզբով, միջնամասով և ավարտով, և քանի որ արդեն հայտարարվել էր՝ երբ սերիալը կավարտվի, հեռուստադիտողները կարող էին հանգիստ լինել, որ այն կավարտվի այնպես, ինչպես պրոդյուսերները նախատեսել էին։ Լինդելոֆը և Քյուզը նշել էին, որ 2010 թվականը սերիալի ավարտի տարի թողնելը չափազանց ազատական էր և օգնեց նրանց կրկին բացահայտել, թե ինչի մասին է այն։ Լինդելոֆն ընդգծել էր, որ հեռուստասերիալն այլևս չի երկարաձգվի։ Իսկ Մեթյու Ֆոքսը մի անգամ հայտարարել էր, որ վերջին եթերաշրջանում Ջեք Շեփարդի և Ջոն Լոքի կերպարները դուրս կգան միմյանց դեմ։
Վեցերորդ եթերաշրջանը բացում է արդեն վաղուց ձգվող գաղտնիքները, օրինակ՝ ծխանման հրեշը, չորս մատ ունեցող հսկայական կոթողը, կմախքները, որոնց Ջոն Լոքն անվանել էր կղզու Ադամ ու Եվա։ Վերջին եթերաշրջանում ժամանակային գծերը հատվում են՝ դառնալով միայն մեկը, և այլևս չկան ֆլեշբեքեր։
Comic-Con 2009-ի ընթացքում հայտարարվել էր, որ կվերադառնան դերասաններ Ջերեմի Դևիսը, Էլիզաբեթ Միտչելը և Դոմինիկ Մոնագանը, իսկ Նեստոր Կարբոնելը կմիանա հիմնական դերասանական կազմին։ Քյուզը հայտնել էր, որ ֆլեշֆորվարդների ու ժամանակային ճամփորդությունների եթերաշրջանն ավարտվել է, և վեցերորդ եթերաշրջանում կլինի պատմողական այլ հնարք։
Հեռուստասերիալի վերջին սերիան ԱՄՆ-ում ցուցադրվեց 2010թ. մայիսի 23-ին։ Այն տևեց 2,5 ժամ, հեռուստաալիքին արժեցավ 12 000 000 $ և հեռուստաէկրանների առջև հավաքեց ավելի քան 13 միլիոն ամերիկացի հեռուստադիտող։
Դերերում
խմբագրել815 չվերթի ուղևորները
խմբագրելՄիջնամաս
խմբագրել
|
|
|
Պոչամաս
խմբագրել
|
|
«Ուրիշներ»
խմբագրել
|
|
|
Այլ
խմբագրել
|
|
|
Դերասանների ընտրություն
խմբագրելԵրաժշտությունը
խմբագրել«Կորուսյալները» Հայաստանում
խմբագրելՀեռուստասերիալը ցուցադրվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում, հայերեն կրկնօրինակմամբ (դուբլյաժով)։
«Aloha, LOST!» հեռուստաշոուն
խմբագրել6-րդ եթերաշրջանի վերջին սերիայի ավարտից անմիջապես հետո ABC ընկերության կողմից ցուցադրվեց հրաժեշտի «Aloha, LOST!» հեռուստաշոուին, որի վարողն էր Ջիմմի Կիմմելը։ Դեկորացիաների ներքո և նվագախմբի նվագակցության տակ հեռուստասերիալի դերասանները և ռեժիսորները, ովքեր այդ պահին կրում էին Dharma Initiative - ի հագուստները, հրաժեշտ տվեցին։
«The New Man in Charge» վերջաբանը
խմբագրել2010 թ օգոստոսի 24-ին թողարկված Lost: The Complete Collection DVD-սկավառակում, որը ներառում է Կորուսյալների բոլոր եթերաշրջանների բոլոր սերիաները, որպես վերջաբան տեղադրված էր 12 րոպե տևողությամբ «Նոր առաջնորդը» հոլովակը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Smith D. Abrams, J.J. // Disney A to Z: The Official Encyclopedia — 1996.
- ↑ http://www.imdb.com/title/tt0411008/
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 3,35 3,36 3,37 3,38 3,39 3,40 3,41 3,42 3,43 3,44 3,45 3,46 3,47 3,48 3,49 3,50 3,51 3,52 3,53 3,54 3,55 3,56 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 4,0 4,1 4,2 ABC announces primetime premiere dates for the 2004-05 fall season — ABC, 2004.
- ↑ 5,0 5,1 ABC's "Lost" finale extended by a half-hour — ABC, 2010.
- ↑ Jeff Jensen (21 հունիսի 2009 թ.). «'Lost': The cult of 'cult TV' (Part 1)» (անգլերեն). Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2009 թ. օգոստոսի 15–ին-ին.
- ↑ «''Lost'': About the Show – ABC.com». Abc.go.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2010 թ. հուլիսի 24-ին.
- ↑ J. J. Abrams (2004-09-22). «Pilot: Part 1». Lost. Season 1. Սերիա 1. ABC.
{{cite episode}}
: Unknown parameter|writers=
ignored (օգնություն) - ↑ Kissell, Rick (23 սեպտեմբերի, 2004 թ.). «ABC, Eye have quite some night (անգլ.)». Variety.
- ↑ «Season Program Rankings from 09/20/04 through 05/19/05». ABC Medianet. 2005 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Forids, Jeff (2010 թ․ փետրվարի 3). «ABC's Lost Series Finale Date Announced (5/23)». ABC Medianet. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 10-ին.
- ↑ «"Lost" set for three more years» (անգլերեն). Variety.com. 6 մայիսի, 2007 թ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Abrams, J. J and Lloyd Braun, Lost Season 1 DVD (extras), Buena Vista Home Entertainment, 6 սեպտեմբերի, 2005 թ.
- ↑ Bianco, Robert (26 ապրիլի, 2005 թ.). «A good season, with reason (անգլ.)». USA Today.
Արտաքին հղումներ
խմբագրել- ABC: LOST - Պաշտոնական կայք Արխիվացված 2005-03-07 Wayback Machine (անգլ.)
- «Կորուսյալները» Արխիվացված 2011-08-31 Wayback Machine (անգլ.) ֆիլմը TV.com կայքում
- ABC - Lost Official Wiki (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորուսյալները (հեռուստասերիալ)» հոդվածին։ |