Կորոնի
Կորոնի[3][4] (հուն․՝ Κορώνη[2]), փոքր քաղաք Հունաստանում, Հոնիական ծովի Մեսինիակոս ծոցի հյուսիս-արևմտյան ափին, Պելոպոնեսի հարավ-արևմտյան ծայրին, Ակրիտաս[4] (Ακρίτας) հրվանդանի հյուսիս-արևմուտքում։ Տեղակայված է ծովի մակարդակից 20 մետր բարձրության վրա, Աթենքից 204 կիլոմետր հարավ-արևմուտք, Կալամատայից 31 կիլոմետր հարավ-արևմուտք և «Կապիտան-Վասիլիս-Կոստանդնուպոլիս» օդանավակայանից 30 կիլոմետր հարավ-արևմուտք։ Մտնում է Պիլոս-Նեստոր համայնքի մեջ, Մեսինի ծայրամասային միավորումում, Պելոպոնես պերիֆերիայում։ Բնակչությունը 1397 բնակչ է՝ ըստ 2011 թվականի մարդահամարի[2]։
Փոքր քաղաք | ||
---|---|---|
Կորոնի | ||
հուն․՝ Κορώνη | ||
Երկիր | Հունաստան | |
[[Պելոպոնես |Պերիֆերիա]] | Հունաստան | |
Համայնք | Municipality of Pylos-Nestor?, Koroni Municipal Unit? և Commune of Koroni? | |
Մակերես | 6,475[1] կմ² | |
ԲԾՄ | 20[1] մ | |
Խոսվող լեզուներ | Հունարեն | |
Բնակչություն | 1397[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | հույներ | |
Կրոնական կազմ | հույն ուղղափառ եկեղեցի | |
Հեռախոսային կոդ | 2725 | |
Փոստային դասիչ | 240 04 | |
| ||
Վենետիկյան և թուրքական տիր��պետության ժամանակաշրջանում հայտնի է եղել Կորոնա (լատին․՝ Corone) անվանմամբ։ Քաղաքը տեղակայված է վեհապանծ վենետիկական ամրոցից ներքև՝ բլուրի վրա[5] և հասնում է անդունդի եզրին։ Կարոնին հաարվում է ծովային խոշոր բուժավայր։ Քաղաքում ծնվել է հույն անվանի գրող և փիլիսոփա Յաննիս Կամբիսիսը (1872—1901 թվականներ)։
Պատմություն
խմբագրելՔաղաքը հիմնադրվել է հին ժամանակներում։ Ըստ Պավսանիասի՝ Կորոնա քաղաքը իր անվանումը ստացել է Բեոտիայի Կորոնեից կամ հունարեն κορώνη՝ «ագռավ» բառից, որովհետև պատի հիմքում հայտնաբերվել է պղնձե ագռավ[6]։ Պավսանիասը և Ստրաբոնը Կորոնայի տեղադրությունը նկարագրել են ժամանակակից Պետալիդիոնի տարածքում, Կորոնա քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա[7][8]։ Պավսանիասը գրել է նաև Արտեմիս Պայդոտրոֆի, Դիոնիսի և Ասկլեպիոսի տաճարների մասին, իսկ տարածքում Ասկլեպիոսի և Դիոնիսի մարմարյա արձանները և Զևսի Սոտերայի պղնձե արձանը[9]։
Մեր թվարկությունում VI—VII դարերում բյուզանդացիները կառուցեցին ամրոց հին Ասինա քաղաքի միջնաբերդի վայրում։ VII—VIII դարերում այստեղ վերաբնակեցվեցին Կորոնայի բնակիչները՝ հիմնելով ժամանակակից քաղաքը։ Կորոնիի թեմն առաջին անգամ հիշատակվում է բյուզանդական կայսր Լևոն VI Իմաստասերի Notitiae Episcopatuum աշխատությունում, որում թեմը հիշատակվում է որպես Պատրիի գահ[10][11]։ Պահպանված թղթագլանները տալիս են մի քանի հույն եպիսկոպոսների անուններ[12]։
Շուտով խաչակիրների կողմից Հռոմեական կայսրության գրավումից հետո, ինչպես նաև այլ ափամերձ բնակավայրերը, ըստ 1209 թվականի պայմանագրի՝ Ժոֆրուա I դե Վիլարդուենի հետ, Ախեական կայսրությունից անցան վենետիկցիների ձեռքը։ 1500 թվականին զավթվեց թուրք սուլթան Բայազիդ II-ի կողմից։ 1532 թվականին գենուեզական ծովակալ Անդրեա Դորիանը գրավեց Կարոնին։ 1533 թվականին սկսվեց Կորոնայի պաշարումը թուրք ծովակալ Հայրեդին Բարբարոսայի առաջնորդությամբ։ 1534 թվականին Կորոնան գրավվեց թուրքերի կողմից։ 1688-1715 թվականներին այն մտավ Մորեական թագավորության կազմի մեջ, դարձավ Կորոնա շրջանի վարչական կենտրոնը Նավարինո գավառում։ 1715 թվականին մտավ Օսմանական տիրապետությայն կազմի մեջ ըստ թուրք-վենետիկական պատերազմի հետևանքով։
Թուրքեից ազատվեց 1828 թվականին ֆրանսիացիների կողմից Նիկոլյա Ժոզեֆ Մեզոնի առաջնորդությամբ և դարձավ 1832 թվականին ստեղծված Հունաստանի թագավորության մաս։
Հրթիռի գործադրումը
խմբագրել1966 և 1989 թվականների ընթացքում քաղաքից ոչ հեռու կառուցվեց հրապարակ հրթիռի գործադրման փորձարկման համար։ Կորոնիից առաջին թռիչքը տեղի ունեցավ 1966 թվականի մայիսի 20-ին արևի ամբողջական խավարումը հետազոտելու համար։ Այդ հրթիռները հասան 114 կիլոմետր բարձրության։ 1972-1989 թվականներին այնտեղից բաց թողնվեցին մի քանի ռուսական M-100 շարքի օդերևութաբանական հրթիռներ։ Նրանք հասան 95 կիլոմետր բարձրության։ Ընդհանուր իրականացվել է 371 հրթիռների բաց թողում[13]։
Կորոնի միություն
խմբագրելԿորոնի համայնքային միություն է մտնում Ռիոն գյուղը։ Բնակչությունը 1409 է՝ ըստ 2011 թվականի մարդահամարի[2], տարածքը՝ 6,475 քառակուսի կիլոմետր է[1]։
Բնակավայր | Բնակչություն (2011)[2], մարդ |
---|---|
Կորոնի | 1397 |
Ռիոն | 12 |
Բնակչություն
խմբագրելՏարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 1676[14] |
2001 | 1567[14] |
2011 | ▼ 1397[2] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 368. — ISSN 1106-5761.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Коро́ни // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 140—185.
- ↑ 4,0 4,1 Կաղապար:Карты государств
- ↑ «Κάστρο Κορώνης. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Павсаний. Описание Эллады. 4, 34, 5
- ↑ Павсаний. Описание Эллады. 4, 34, 4
- ↑ Страбон. География. 8, 4, 5—6; с. 360—361
- ↑ Павсаний. Описание Эллады. 4, 34, 6
- ↑ Heinrich Gelzer Ungedruckte und ungenügend veröffentlichte Texte der Notitiae episcopatuum(գերմ.) // Abhandlungen der philosophisch-historische classe der bayerische Akademie der Wissenschaften. — 1901. — № 535. — С. 557.
- ↑ S. Vailhé s:en:Patras // Catholic Encyclopedia / Herbermann, Charles, ed.. — New York: Robert Appleton Company, 1913. — Т. 11.
- ↑ Gustave Léon Schlumberger Sigillographie de l'empire byzantin. — Paris, 1884. — P. 184-185.
- ↑ «Koroni» (անգլերեն). Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 14,0 14,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.