Կորետա Սքոթ Քինգ
Կորետա Սքոթ Քինգ (անգլ.՝ Coretta Scott King, ապրիլի 27, 1927[1][2], Marion, Ալաբամա, ԱՄՆ[3] - հունվարի 30, 2006[4], Rosarito, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), ԱՄՆ-ում սևամորթների իրավունքների հայտնի մարտիկ, Մարտին Լյութեր Քինգի կինը, ապա այրին։ Ամուսնու հետ ճանաչում է ստացել որպես առաջին աֆրոամերիկացի բապտիստուհիներից մեկը։ Ամուսնու սպանությունից հետո նա գլխավորել է ռասիզմի, գաղութատիրության, խտրականության և սեգրեգացիայի ոչ բռնի դիմադրության շարժումը։ Հանդես է եկել երկրում ռասայական և ազգային փոքրամասնությունների խտրականության դեմ։
Կորետա Սքոթ Քինգ | |
Կրթություն՝ | Անտիոքի համալսարան, Antioch College? և Նոր Անգլիայի կոնսերվատորիա |
---|---|
Մասնագիտություն՝ | գրող, ակտիվիստ և քաղաքական գործիչ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Դավանանք | բապտիստություն |
Ծննդյան օր | ապրիլի 27, 1927[1][2] |
Ծննդավայր | Marion, Ալաբամա, ԱՄՆ[3] |
Վախճանի օր | հունվարի 30, 2006[4] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Rosarito, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] |
Թաղված | King Center for Nonviolent Social Change[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ամուսին | Մարտին Լյութեր Քինգ |
Զավակներ | Dexter Scott King?, Martin Luther King III?, Bernice King? և Yolanda King? |
Պարգևներ | |
2004 թվականին պարգևատրվել է ԱՄՆ բարձրագույն պարգևով Կոնգրեսի ոսկե մեդալով։
Կենսագրություն
խմբագրելԿորետան ծնվել է 1927 թվականի ապրիլի 27-ին Ալաբամա նահանգի Պերրի Քաունթիում՝ Օվիդիա Սքոթի և բերնիս Մաքմյուրեյ Սքոթի ընտանիքում։ Նա ուներ քույր Էդիթ և եղբայր Հովիդի Լեոնարդ։ Նրա ծնողները զբաղվում էին ֆերմերային տնտեսությամբ և բավականին ունևոր էին։ Նրանք ունեին սեփական բեռնատար և անտառանյութի պահեստ։ Կորետտան ավարտել է տարրական դպրոցը և ընդունվել Լինքոլնի դպրոց, իսկ հետո՝ Մերիոն քաղաքի միջնակարգ դպրոց։ Դա ամենամոտ դպրոցն էր, որտեղ սևամորթներ էին սովորում։ Դրանից հետո նա ընդունվել է Օհայո նահանգի Յելա Սփրինգսի Անտիոքի քոլեջ։ Հաղթելով կրթաթոշակը՝ նա տեղափոխվել է Մասաչուսեթսի Բոստոնի Նոր Անգլիայի կոնսերվատորիա։ Այնտեղ նա ստացել է վոկալի և ջութակի կարգի դիպլոմ և այնտեղ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Մարտին Լյութեր Քինգին։ Շուտով նրանք որոշում են ամուսնանալ։ Մարտին Լյութերը երկու տարով փոքր էր Կորետայից, և գուցե այդ պատճառով նրա ծնողները դեմ էին այդ ամուսնությանը։ Հարսանիքը տեղի է ունեցել 1953 թվականի հունիսի 18-ին Կորետայի մոր տանը։ Ավարտելուց հետո Կորետան և Մարտին Լյութերը տեղափոխվեցին Մոնտգոմերի քաղաք՝ Ալաբամա։
Դա եղել է բարդ 15 տարի։ Ընտանիքին մշտապես հետապնդում էին արմատական տրամադրված ռասիստները։ Մի օր նրանց տուն ռումբ նետվեց, և միայն երջանիկ պատահականությամբ բոլորը ողջ մնացին, իսկ այդ պահին Կորետան 2 ամսական երեխայի հետ էր։ Ընտանեկան կյանքն ավարտվեց ողբերգական. Մարտին Լյութեր Քինգը սպանվել է Մեմֆիսում դիպուկահարի կողմից։ Սակայն Կորետա Սքոթ Քինգը չի կորցրել հավատը և շարունակել է ամուսնու գործը։
2000-ականների սկզբին Կորետա Սքոթ Քինգը սկսեց առողջական խնդիրներ ունենալ։ 2005 թվականի օգոստոսին նրա հետ տեղի ունեցավ ծավալուն ինսուլտ և սրտամկանի ինֆարկտ։ Մեկ ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո նա ստիպված է եղել հրաժարվել հասարակական գործունեությունից՝ բոլոր լիազորությունները փոխանցելով իր երեխաներին։ Իր վերջին հրապարակային ելույթը, որը կազմակերպվել էր ամուսնու հիշատակին, նա անցկացրել է 2006 թվականի հունվարի 14-ին։ Երկու շաբաթ անց՝ հունվարի 30-ին, Կորետտա Սքոթ Քինգը մահացել է Մեքսիկայի Ռոզարիտո Բիչի վերականգնողական կենտրոնում, որտեղ անցնում էր ձվարանի քաղցկեղի բուժման կուրս։ Ավելի քան տասնչորս հազար մարդ հոգեհանգստյան պատարագ է մատուցել Լիտվիայի Ջորջիա նահանգի Նոր ծննդյան Բապտիստական եկեղեցում։ Նրա մարմինը հանգստանում է ամուսնու կողքին։
Երեխաներ
խմբագրելՔինգները ունեցել են չորս երեխա․
- Իյոլանդա Քինգ — (1955 թվականի նոյեմբերի 17 — 2007 թվականի մայիսի 15)
- Մարտին Լյութեր Քինգ III — (ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 23-ին)
- Դեխտեր Սքոթ Քինգ — (ծնվել է 1961 թվականի հունվարի 30-ին)
- Բերնիս Ալբերտին Քինգ — (ծնվել է 1963 թվականի մարտի 28-ին)
Նրանք բոլորը հետագայում դարձան նաև սոցիալական ակտիվիստներ և մարդու իրավունքների համար պայքարողներ։
Գործունեություն
խմբագրելԱմուսնու մահից հետո Կորետան գլխավորել է ամուսնու կողմից սկսված ռասիզմի, խտրականության և գաղութատիրության դիմադրության շարժումը։ Նա դեմ էր նաև ազգային փոքրամասնությունների խտրականությանը և պայքարում էր կանանց իրավունքների համար։ Քորետա Սքոթ Քինգը հիմնել է «ոչ բռնի սոցիալական փոփոխությունների կենտրոն», որը կրում է նրա ամուսնու անունը, ինչպես նաև հրապարակել է «իմ կյանքը Մարտին Լյութեր Քինգի հետ» հուշագրությունները։ Ավելի ուշ՝ 1983 թվականին, հենց Կորետան է հասել Մարտինի հիշատակի օրվա ճանաչմանը՝ որպես դաշնային տոն։ Նախագահ Ռեյգանը Մարտին Լյութեր Քինգի օրը հաստատել է որպես ԱՄՆ դաշնային տոն (հունվարի երրորդ երկուշաբթի)։ Կորետան մահացել է Ատլանտայի հիվանդանոցում՝ 78 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African Musicians — Greenwood Publishing Group, 1982.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Coretta Scott King, a Civil Rights Icon, Dies at 78 // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2006. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Coretta Scott King — National Women's Hall of Fame.
- ↑ http://www.awhf.org/inductee.html
- ↑ http://www.premioletterarioviareggiorepaci.it/premi/vincitori/2-Premio%20Internazionale%20Viareggio-Versilia
- ↑ https://debsfoundation.org/index.php/landing/eugene-v-debs-award/
- ↑ https://www.spelman.edu/docs/honorary-degrees/honorary-degree-recipients---1977-present---as-of-november-2022---revised-(012023).pdf?sfvrsn=f4347e51_2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորետա Սքոթ Քինգ» հոդվածին։ |