Կովկասի գերին
«Կովկասի գերին» (1820—1821), (ռուս.՝ Кавказский пленник), Պուշկինի հարավային բայրոնական առաջին շարքի պոեմներից։ Սկսել է Գուրզուֆում, ավարտվել է 1821 թվականի փետրվարի 20-ին Կամենկայում։
Կովկասի գերին ռուս.՝ Кавказский пленник | |
---|---|
Տեսակ | քնարապատմողական |
Ժանր | քնարապատմողական |
Հեղինակ | Ալեքսանդր Պուշկին |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1820 |
Հրատարակվել է | 1822 |
The Prisoner of the Caucasus (poem) |
Սյուժեի հիմքում ընկած է հիասթափված, ապստամբ մի հերոսի ռոմանտիկ սիրո պատմությունը (գերի ընկած ռուս սպա) բնության երեխաների նկատմամբ, որը չի փչացել քաղաքակրթության պատճառով (դրանք ներկայացնում է չքնաղ չերկեզուհին)։ Այս լիրիկական թեման ներկայացվել էէպիկական ֆոնով՝ անծայրածիր Կովկասի գեղեցկությունը, լեռնաբնակների էկզոտիկ կյանքը, ռուսական զենքի հաջողությունները։
Պոեմը հեղինակը բաժանում է երկու մասի, նրա կարծիքով այդ երկուսը վատ են կապված միմյանց հետ՝ նկարագրական-ազգագրական (ավելի լավ ստացված) և ռոմանտիկ-հոգեբանական։ Երկրորդում, նա ցանկանում էր նկարագրել այդ անտարբերությունը կյանքի և իր վայելքների նկատմամբ, այդ հոգու ծերությունը (երիտասարդության ծերությունը, ինչպես արտահայտվում էր նա իր նամակներում), որոնք դարձել են որպես տարբերակիչ հատկանիշներ XIX դարի երիտասարդության համար[1]։ Ըստ ավանդության, պոեմի հիմքում ընկած է ոմն Նեմցովի պատմությունը (слышанный Пушиным մինչև հղումներ) այն մասին է, թե իբր նրան գերությունից ազատել է մի չերկեզուհի, որը սիրահարված էր նրա վրա։ Առաջին միտքը այս պատմությունը մշակելու համար Պուշկինի մոտ հղացավ եկավ 1820 թվականի օգոստոսին Կովկասում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Пушкин». Статья проф. А.И. Кирпичникова из «Энциклопедического словаря Брокгауза и Ефрона» (1890 –1907)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.