Կոչ-Դևեթ
հայերեն և ադրբեջաներեն լեզուներով բոլշևիկյան օրինական թերթ
«Կոչ-Դևեթ» (ադրբ.՝ Dəvət-Qoç), հայերեն և ադրբեջաներեն լեզուներով բոլշևիկյան օրինական թերթ։ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության (կոմկուս) Բաքվի կենտրոնական կոմիտեին (կենտկոմ) կից հայկական բաժանմունքի և «Հումմեթ» (ադրբ.՝ Hümmət` «Եռանդ») կազմակերպության օրգան։ Լույս է տեսել 1906 թվականին (16 համար), Բաքվում։
Կոչ-Դևեթ | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերեն, ադրբեջաներեն |
Հիմնադրվել է | մայիսի 26 (հունիսի 8), 1906 |
Հրատարակիչ | Իսա բեկ Աշուրբեկով |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Հրատարակման վայր | Բաքու |
Գրասենյակ | Բաքու, Ռուսական կայսրություն |
Լուծարվել է | օգոստոսի 6 (19), 1906 |
Սեփական պնդմամբ՝ պայքարել է Անդրկովկասի՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների «բարեկամության ամրապնդման» համար։ Ջատագովել է կոմունիստական գաղափարախոսությունը։
Թերթի հրատարակմանը մասնակցել են Ստեփան Շահումյանը, Պրոկոֆի Ջափարիձեն, Լյուդվիգ Կնունյանցը, Մեշադի Ազիզբեկովը, Պետրոս Մնացականյանը, Մելիք Մելիքյանը և այլն:։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 595)։ |