Կոշտուկ
Կոշտուկ, մազոլ, մաշկի վերին (եղջերային) շերտի պինդ գերաճումներ։ Դեղնավուն հանգույցներ են, որոնք սեպաձև խրվում են մաշկի հաստության մեջ։ Առավել հաճախ առաջաունմ է ոտնաթաթի մատերի, երբեմն՝ ներբանների, ձեռքերի ափերի վրա և մարմնի ճնշման ու շփման ենթակա այլ հատվածներում։ Սովորաբար ցավոտ է։ Բուժումը. տաք լոգնոցներ, մազոլային հեղուկի օգտագործում, երբեմն՝ վիրաբուժական միջամտություն՝ կոշտուկի հեռացում։
Կոշտուկ | |
---|---|
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | մաշկաբանություն |
ՀՄԴ-9 | 919.2 |
ՀՄԴ-10 | T14.0 |
Blisters Վիքիպահեստում |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 591)։ |