Կոնտրապար
Կոնտրապար (անգլ.՝ contradance, contra-dance և այլ ուղղագրություններ) ժողովրդական պարի տեսակ է, որը պարում են զույգերի երկար շարքերով։ Այն ծագել է անգլիական, շոտլանդական ժողովրդական պարերից և 17-րդ դարի ֆրանսիական պարաոճերից։ Նկարագրվելով որպես Նոր Անգլիայի կամ Ապալաչյան ժողովրդական պար՝ կոնտրապարերը տարածված են ամբողջ աշխարհում, բայց առավել հաճախ հանդիպում են ԱՄՆ-ում (պարբերաբար միջոցառումներ անցկացվում են գրեթե յուրաքանչյուր նահանգում), Կանադայում և անգլախոս այլ երկրներում[1]։
Կոնտրապարը սոցիալական պար է։ Պարողները կազմում են զույգեր, իսկ զույգերը՝ երկու զույգով խմբեր՝ բեմից սկսվող և պարասրահի ամբողջ երկարությամբ տարածվող երկար շարքերով։ Պարի ողջ ընթացքում զույգերը վերև ու ներքև են շարժվում այս շարքերով՝ պարելով միմյանց հետ նույն գծի ուղղությամբ։ Պարը ղեկավարում է համակարգողը, ով նախքան երաժշտությունն սկսելը սովորեցնում է շարժումների հերթականությունը, որը կոչվում է «ֆիգուր»։ Մեկ պարի ընթացքում համակարգողը կարող է ներառել վեցից տասներկու ֆիգուր, որոնք կարող են կրկնվել պարի ընթացքում։ Ամեն անգամ պարի ընթացքում հնչում է 64 երաժշտական բիթ։ Պարի էությունը ձեր խմբի և շարքի օրինակին հետևելն է, քանի որ չկա շարժումների հստակ հերթականություն։ Շատերը կարծում են, որ կոնտրապար սովորելը ավելի հեշտ է, քան սոցիալական պարերի այլ ձևեր սովորելը[2]։
Գրեթե բոլոր կոնտրապարերը կատարվում են կենդանի երաժշտության ներքո, որը իր մեջ ներառում է իռլանդական, շոտլանդական, հյուսիամերիկյան, Բլյուգրաս և ֆրանս-կանադական մեղեդիներ(երբեմն կարող է ներառել նաև այլ այլ մեղեդիներ)։ Ջութակը համարվում է հիմնական գործիք, թեև կարող են օգտագործվել այլ լարային գործիքներ, ինչպիսիք են կիթառը, բանջոն, բասը, մանդոլինը, ինչպես նաև դաշնամուրը, ակորդեոնը, ֆլեյտան, կլառնետը և այլն։ Տեխնո-կոնտրապարերը կատարվում են ձայնագրված երաժշտության ներքո, հիմնականում DJ լուսավորությամբ։ Պարի երաժշտությունը կարող է բաղկացած լինել մեկ մեղեդուց կամ մեղեդիների խառնուրդից։
Շատ համակարգողներ և երաժշտական խմբեր ելույթ են ունենում տեղական կոնտրապարերում, իսկ ոմանք շրջում են ԱՄՆ-ով և Կանադայով՝ ելույթ ունենալու համար[3]։ Շատ պարողներ շրջում են մարզերում (կամ նույնիսկ ամբողջ երկրում) կոնտրապարերի ճամբարներում ելույթ ունենալու համար,որոնք տեղի են ունենում կա՛մ հանգստյան օրերին, կա՛մ մեկ ամբողջ շաբաթ։ Այսպիսով, նրանք կարող են գտնել այլ նվիրված և փորձառու պարողներ, համակարգողներ և երաժշտական խմբեր[4]։
Պատմություն
խմբագրելԿոնտրապարը եվրոպական ծագում ունի և ավելի քան 100 տարվա մշակութային ներգործություններ։
17-րդ դարի վերջում ֆրանսիական պարի վարպետները սկսեցին կրկնօրինակել անգլիական քաղաքային պարերը։ Ֆրանսիացիները անվանեցին այս պարերը կոնտրապարեր (ֆրանս․՝ contredanses, որը մոտավորապես թարգմանվում է, որպես «երկրի պար»), ինչպես նշված է 1706 թվականի պարային հանրագիտարանում, որը կոչվում է Recueil de Contredances[5]։ Ժամանակի ընթացքում այս պարերը սկսեցին նորից կատարվել Անգլիայում, նույնիսկ տարածվեցին ու վերաիմաստավորվեցին Միացյալ Նահանգներում և, ի վերջո, անվան ֆրանսիական տարբերակը ասոցացվեց ամերիկյան ազգային պարի հետ, որտեղ դրանք այլընտրանքորեն կոչվեցին քաղաքային պարեր, իսկ Նոր Անգլիայի որոշ մասերում, ինչպիսին է Նոր-Հեմփշայրը՝ կոնտրապարեր[6][7]։
Կոնտրապարերը համարվում էին 18-րդ դարի վերջում ամենատարածված սոցիալական պարերը և ԱՄՆ-ում գերժամանակակիցը, չնայած մինչև 1780-ական թվականները այս պարը սովորաբար ասոցացվում էր քաղաքային պարերի հետ[8]։ Սակայն 19-րդ դարի կեսերին խմբային պարերի հանրաճանաչությունը սկսեց նվազել՝ հօգուտ կադրիլի, լանսյեի և այնպիսի զուգապարերի, ինչպիսիք են վալսը և պոլկան[8]։
19-րդ դարի վերջում կոնտրապարը հիմնականում գործում էր համայնքային տարածքներում[9]։ Ամեն ինչ սկսեց փոխվել 1920-ական թվականներին քվադրիլի վերածնունդով, որը նախաձեռնել էր Ֆորդ մոթոր ընկերության հիմնադիր Հենրի Ֆորդը՝ ի պատասխան Միացյալ Նահանգներում ժամանակակից ջազի[9][10]։ 1920 թվականին Ֆորդը խնդրեց Մասաչուսեթի պարի համակարգող և իր ընկեր Բենջամին Լովեթին գալ Միչիգան՝ պարային ծրագիր սկսելու համար։ Սկզբում Լովեթը մերժեց առաջարկը, քանի որ նա պայմանագիր էր կնքել տեղական հյուրանոցի հետ․ հետևաբար, Ֆորդը գնեց այդ հյուրանոցի սեփականության իրավունքը[11]։ Լովեթը և Ֆորդը կազմակերպեցին պարային ծրագիր Միչիգան նահանգի Դիրբորն քաղաքում, որը ներառեց մի քանի ժողովրդական պարեր, այդ թվում՝ կոնտրապարեր[12]։ 1926 թվականին Ֆորդը հրատարակեց «Բարի լույս։ Քսանհինգ տարվա քնից հետո, հնաոճ պարերը վերածնվում են» գիրքը, որում մարմնասն ներկայացրեց կոնտրապարերի որոշ շարժումներ[13]։
1930-1940-ական թվականներին ջազի, սվինգի և բիգ-բենդի ժողովրդականությունը հանգեցրեց ԱՄՆ-ի որոշ նահանգներում կոնտրապարի ժողովրդականության անկմանը․ ավանդույթը պահպանվել է հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևելյան քաղաքներում, ինչպիսիք են Օհայոն, Կանադայի ծովափնյա նահանգները և Նոր Անգլիան։ Ռալֆ Փեյջը գրեթե միայնակ պահպանեց Նոր Անգլիայի պարային ավանդույթը մինչև այն վերածնվեց 1950-ական և 1960-ականներին, սակայն Թեդ Սանելլայի և Դուբլի Լաուֆմանի կողմից[14]։
Նոր Անգլիայի պարային ավանդույթը հաստատվեց նաև Վերմոնթում հնագույն կոնտրապարերի «Էդ Լարկին» խմբի կողմից, որը ստեղծվել է 1934 թվականին Էդվին Լոյալ Լարկինի կողմից[15]։ Լարկինի հիմնադրած խումբը մինչ օրս ելույթ է ունենում՝ դասավանդելով պարեր և անցկացնելով ամենամսյա բաց դռների օրեր Վերմոնտի Թանբրիջ քաղաքում[15][16]։
Այդ ժամանակ հայտվեցին առաջին պարային ճամբարները, ինչպիսիք են Փինհուդ ճամբարը Մասաչուսեթի քաղաք Պլիմութում, որը է 1933 թվականին դարձավ երաժշտական և պարային ճամբար, և ՆԵՖՖԱ-ն, որը Նոր Անգլիայում և Մասաչուսեթում տեղի ունեցող ժողովրդական փառատոն է, որը առաջին անգամ տեղի է ունեցել 1944 թվականին[17][18]։ Պիտսբուրգի կոնտրապարը տոնեց իր 100 ամյակը 2015 թվականին[19]։ Սրանք շարունակեցին ժողովրդականություն վայելել, իսկ որոշները, բացի կոնտրապարից, առաջարկում էին այլ պարեր և զբաղմունքներ։
1970-ականներին Սանելլան և ուրիշ համակարգողներ առաջարկեցին որոշ պարային շարժումներ անգլիական «քաղաքային պարից», ինչպիսիք են հեյսը և գիփսիսը, ներառել կոնտրապարերում[20]։ Նոր պարերը, ինչիսին է Թոնի Պարկսի «Շադրաքի խնջույքը», ներկայացրին զույգերի համաչափ պարերը։ Հերբի Գոդրոյի հռչակած կրկնակի պրոգրեսիայով պարերը ուժեղացրին պարի աէրոբիկ բնույթը, իսկ մասնակիցներից մեկը՝ Ջին Հյուբերտը գրեց Կոնտրամադնիս քառակի պրոգրեսիայով պարը[21]։ Ներդրվեց Բեկետի համակարգ, որի ընթացքում զուգըներները պարն սկսում էին ոչ թե միմյանց դիմաց, այլ շարքում միմյանց կողքին։ «Արշալույսի պարը» Բրատլբորոյում առաջին անգամ կատարեցին 1976 թվականին, և շարունակում է տեղի ունենալ մինչ օրս վեց ամիսը մի անգամ ժամկետով[22][23]։
1980-ականների սկզբին Թոդ Ուիթմորը կազմակերպեց առաջին շաբաթօրյա պարը Պիտերբորո քաղաքի տանը, որը շարունակում է մնալ ամենատարածված տարածաշրջանային պարերից մեկը[24]։ Պիտերբորոյի պարը ազդեցություն ունեցավ Բոբ Մաքքուիլենի վրա, ով դարձավ հայտնի երաժիշտ Նոր Անգլիայում։ Քանի որ երաժիշտները և համակարգողները ճամփորդում էին տարբեր վայրեր, նրանք զարգացնում էին կոնտրապարերը Միչիգանում, Վաշիգթոնում, Օրեգոնում, Կալիֆորնիայում, Տեխասում և այլուր։
Միջոցառումներ
խմբագրելԿոնտրապարերը տեղի են ունենում Միացյալ Նահանգների ավելի քան 200 քաղաքներում և նահանգներում (ինչպես 2020-ին), ինչպես նաև այլ քաղաքներում[25]։
Կոնտրապարի միջոցառումները բաց են բոլորի համար՝ անկախ փորձառությունից։ Հաճախ կարելի է տեսնել տարբեր տարիքի պարողներ՝ երեխաներից մինչև մեծահասակներ[26]։ Կոնտրապարերը հարմար են ամբողջ ընտանիքի համար[27]։ Նախքան պարելը, շատ միջոցառումներում սկսնակների համար զրույցներ են կազմակերպվում։ Տիպիկ կոնտրապարի երեկոն տևում է երեք ժամ, ներառյալ ընդմիջումը։ Միջոցառումը բաղկացած է մի քանի անհատական կոնտրապարերից՝ 15 րոպե տևողությամբ, և, ընդհանուր առմամբ, երաժշտական ընդմիջում՝ մ�� քանի վալսերով, շոտիշներով, պոլկաներով կամ շվեդական գամբոսներով։ Որոշ տեղերում, այս խառնուրդին գումարվում են նաև քառորդ պարեր, երբեմն համակարգողի հայեցողությամբ։ Երեկոն հիմնականում ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ, իսկ երբեմն պարում են նաև ջիգաներ և ռիլաներ։ Մեղեդիները կարող են տատանվել ավանդականից, որը ստեղծվել է մեկ դար առաջ, մինչև ժամանակակից կոմպոզիցիաներ՝ նվագելով կիթառ, սինթեզատոր ստեղնաշար և այլ հարվածային գործիքներ՝ այնպես, որ երաժշտությունը հարմար լինի կոնտրապարի տվյալ ժամանակ օրինաչափություններին[28]։ Երբեմն, ռոքը նույնպես ներառվում է սրա մեջ[29]։
Հիմնականում, առաջնորդողը, կամ համակարգողը, սովորեցնում է պարը, նախքան մեղեդիի սկսվելը։ Այս քայլ առ քայլ ուղեցույցի միջոցով մասնակիցները սովորում են պարը՝ հետևելով քայլերին և համակարգողի հրահանգներին[30]։ Համակարգողը բանավոր հրահանգներ է տալիս, իսկ երբեմն լրացնում է խմբի փորձառու մասնակիցների ցուցադրմամբ։ Այս ցուցադրումը սովորաբար կատարվում է շարժումների այն հերթականությամբ, որով դրանք կկատրվեին երաժշտության ներքո․ որոշ պարերում համակարգողը կարող է փոխել շարժումների հերթականությունը պարի ընթացքում։
Ցուցադրումից հետո սկսվում է երաժշտությունը և պարողները կրկնում են այս հաջորդականությունը մի քանի անգամ, նախքան պարի ավարտը, հաճախ 10-15 րոպե՝ կախված շարքերի երկարությունից[31]։ Զանգերը սովորաբար հնչում են սկզբում առվազն մի քանի անգամ, երբեմն վերջում մի անգամ։ Յուրաքանչյուր պարի վերջում պարողները շնորհակալություն են հայտնում իրենց զուգընկերոջից։ Կոնտրապարի ավանդույթը Հյուսիսային Ամերիկայում զուգընկերներին ամեն պարի ընթացքում փոխելն է, մինչդեռ Միացյալ Թագավորությունում սովորաբար մարդիկ ամբողջ երեկո պարում են նույն զուգընկերոջ հետ[32]։ Յուրաքանչյուր ոք, ով Հյուսիսային Ամերիկայում մասնակցում է կոնտրապարի երեկույթի, կարիք չունի իր զուգընկերոջը իր հետ տանելու։ Անհատական պարերի մեջ կարճ ընդմիջման ժամանակ պարողները միմյանց հրավիրում են պարելու։ Զուգընկերոջը կամ զուգընկերներին յուրաքանչյուր անհատական պարից առաջ նախօրոք հարցնելը գործում է որոշ տեղերում, իսկ ոմանք էլ դա չեն խրախուսում[32][33][34][35]։
Շատ կոնտրապարեր չունեն սահմանված հագուստ[36]։ Սովորաբար առաջարկվում է հարմարավետ և ազատ հագուստ,որը չի խանգարում շարժումներին[37]։ Կանայք սովորաբար կրում են կիսաշրջազգեստներ և զգեստներ, որոնք ավելի զով են, քան տաբատը[36][38]։ Խորհուրդ է տրվում, իսկ որոշ տեղերում պարտադիր է ցածրակրունկ կոշիկները, ճեղքերով, փափուկ նրբաններով, ինչպիսիք են պարային կոշիկները, սպոտային կոշիկները կամ սանդալները[36]։ Քանի որ պարը կարող է լինել աէրոբիկ, պարողներին խորհուրդ է տրվում երբեմն փոխել հագուստը[39]։
Ինչպես ցանկացած սոցիալական պարի մեջ, համագործակցությունը շատ կարևոր է կոնտրապարում։ Քանի որ ցանկացած պարի ընթացքում, անհատները շփվում են ոչ միայն իրենց զուգընկերների հետ, այլև խմբի բոլոր մյուս անդամների հետ, կոնտրապարը համարվում է խմբային գործունեություն։ Ինչպես միշտ պատահում է, երբ նորեկներին հրավիրում են ավելի փորձառու պարողներ, սխալներ են թույլ տրվում․ պարողների մեծ մասը պատրաստ են օգնել նորեկներին՝ շարժումները սովորելու։ Այնուամենայնիվ, քանի որ պարի ընտանեկան, սոցիալական բնույթը սխալ է մեկնաբանվել, որոշ խմբեր մշակել են բողոքների դեմ պաքարի քաղաքականություն[40][41]։
Ձև
խմբագրելԿառուցվածք
խմբագրելԿոնտրապարերը պարոմ են զույգերի երկար շարքերով։ Երկու շարքը միասին կոչվում է խումբ։ Խմբերը դասավորված են այնպես,որ դրանք տարածվեն դահլիճի ողջ երկարությամբ, խմբի վերին մասը լինի ամենամոտը նվագախմբին և համակարգողին, իսկ ստորին մասը՝ ամենահեռուն համակարգողից[42]։
Զույգերը բաղկացած են երկու հոգուց, ավանդաբար մեկ տղամարդ և մեկ կին, չնայած միասեռ զույգերն ավելի հաճախ են հանդիպում[43]։ Սովորաբար պարողներին անվանում են լեդի և ջենտլմեն, չնայած օգտագործվում են նաև այլ տերմիններ (որոշ պարերում օգտագործվում են կանայք և տղամարդիկ՝ մերժելով լեդիներ և ջենտլմեննները որպես էլիտար)[44][45][46][47]։ Զույգերը հիմնականում շփվում են հարևան զույգի հետ պարի ամեն փուլում։ Երկու հարևան զույգերի յուրաքանչյուր ենթախումբ պարուսույցներին հայտնի է որպես երկրորդական խումբ, իսկ պարողներին՝ որպես քառյակ կամ չորս ձեռք։ Նույն երկրորդական խմբի զույգերը հարևաններ են։ Երկրորդական խմբերը սկսվում են խմբի առաջնորդից՝ սկսած ամենավերին պարողներից որպես առաջիններ(ակտիվ զույգ կամ ակտիվներ), իսկ մյուս զույգը երկրորդն է(կամ ոչ ակտիվներ)։
Երկրորդական խմբերում պարողներին դասավորելու չորս հիմնական եղանակ կա՝ կանոնավոր, անկանոն, Բեքեթ և եռակի ձևեր[42]։ Սովորաբար, պարերի մեծ մասը տեղի էր ունենում այս հերթականությամբ․ ջենտլմենները կանգնած էին մի շարքում, իսկ տիկնայք՝ մյուս։ Մինչ տասնիններորդ դարի վերջը երկրորդական խմբերում ավելի տարածված էր եռակի դասավորությունը։ Քսաներորդ դարում կրկնակի երկրորդական պարերն ավելի տարածված դարձան[48]։ Քսաներորդ դարի կեսերից տեղի է ունեցել տեղաշարժ դեպի անկանոն պարեր, որոնցում պարոնները և տիկնայք շարժվում են խմբի բոլոր կողմերով՝ դառնալով ամենատարածված կառուցվածքը։ Եռակի պարը նույնպես կորցրել է իր ժողովրդականությունը ժամանակակից կոնտրապարերում, մինչդեռ Բեքեթ կառույցը, որտեղ պարողները կանգնած են իրենց զուգընկերոջ կողքին՝ դեմքով դեպի մյուս զույգ, ժամանակակից նորամուծություն է[49]։
Առաջընթաց
խմբագրելԿոնտրապարի ամենագլխավոր կողմն այն է, որ մեկ պարի ընթացքում յուրաքանչյուր պարող ունի մեկ զույգ, բայց նրանք պարում են նաև շատ տարբեր մարդկանց հետ։ Մեկ պարի ընթացքում նույն հաջորդականությունը կրկնվում է նորից ու նորից (մեկ անցումը տևում է մոտ 30 վայրկյան), բայց ամեն անգամ պարողների զույգը պարելու է նոր հարևանների հետ(նոր հարևաններին անցնելը կոչվում է առաջընթաց)։ Պարողները կարիք չունեն նախապես անգիր անելու պարի շարժումները, քանի որ պարը վարողը կամ համակարգողը սովորաբար բացատրում է պարի սխեման նախքան երաժշտությունն սկսելը։ Այս ցուցադրումը նաև օգնում է պարողներին հասկանալ, թե ինչպես է պարային օրինաչափությունն ամեն անգամ նրանց ուղղորդում դեպի նոր մարդիկ։ Երբ երաժշտությունն սկսվում է, համակարգողը շարունակում է նկարագրել յուրաքանչյուր շարժում, մինչ պարողները հարմարվեն այս պարին։
Մեկ պարը տևում է մոտ տասը րոպե, բավական է այն կրկնել 10-15 անգամ։ Եթե խմբերը կարճից միջին երկարություն ունեն, հրավիրողը հաճախ փորձում է կրկնել պարը մինչև յուրաքանչյուր զույգ պարի մնացած բոլոր զույգերի հետ և վերադառնա այնտեղ,որտեղից սկսել են։ Կոնտրապարի տիպիկ դահլիճը կարող է ներառել մոտ 120 մարդ, բայց այս թիվը կարող է տարբերվել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Վաշինգտոնը, Լոս Անջելեսը կամ Նյու Յորքը։ Ավելի երկար խմբերում(ավելի քան 60 հոգանոց), մեկ պարը, ընդհանուր առմամբ, թույլ չի տալիս պարել խմբի բոլոր պարողների հետ։
Խորեոգրաֆիա
խմբագրելԿոնտրապարի խորեոգրաֆիան սահմանում է պարի կառուցվածքի և ֆիգուրների դասավորությունը պարի մեջ։ Կոնտրապարի մեջ անհատերը շարժվում են ըստ իրենց ճաշակի, իհարկե, երաժշտության և իրենց զուգընկերոջ հարմարավետության սահմաններում։
Ֆիգուրը շարժումների հերթականությունն է, որը սովորաբար կատարվում է ութ հաշվարկով, չնայած 8-16 հաշվարկով ֆիգուրները նույնպես տարածված են։ Յուրաքանչյուր պար ֆիգուրների հավաքածու է, որոնք խմբվել են, որպեսզի պարողները կարողանան առաջ շարժվել խմբում (տե՛ս վերևում գտնվող «Առաջընթաց»)։
Հաշիվը (ինչպես վերը նշվեց) երաժշտական չափի կեսն է, օրինակ՝ մեկ քառորդ նոտան ժամանակի երկու քառորդում կամ երեք ութերորդ նոտան ժամանակի վեց ութերորդում։ Հաշիվը կարելի է անվանել նաև քայլ, քանի որ կոնտրապարը քայլերթի ձև է, և պարի յուրաքանչյուր հաշիվ սովորաբար ֆիգուրի մեկ ֆիզիկական քայլին։
Կոնտրապարի բնորոշ խորեոգրաֆիան բաղկացած է 4 մասից, յուրաքանչյուրում 16 հաշիվ (8 չափ) երկարություն։ Մասերը կոչվում են Ա1,Ա2,Բ1 և Բ2։ Այս համարակալումը բխում է երաժշտությունից․ շատ կոնտրապարերի մեղեդիներ(ինչպես գրված է) ունեն 2 մասեր(Ա և Բ),յուրաքանչյուրը 8 չափ երկարությամբ և համապատասխանում է պարի մեկ հատվածին։ Ա և Բ մասերից յուրաքանչյուրը կատարվում է երկու անգամ անընդմեջ, հետևաբար՝ Ա1,Ա2,Բ1,Բ2։ Չնայած, օրինակ Ա1 և Ա2 մասերը ունեն նույն երաժշտությունը, օգտագործում են տարբեր խորեոգրաֆիա։ Այսպիսով, կոնտրապարը սովորաբար բաղկացած է 64 հաշվից և ուղեկցվում է 32 չափ մեղեդիով։ Այս ձևի մեղեդիները կոչվում են «քառակուսի», իսկ այս ձևից շեղվող մեղեդիները՝ «կոր»։
Կոնտրապարերի օրինակներ են․
- Ավանդական – ակտիվները կատարում են շարժումների մեծ մասը
- Երգչախմբային ջիգա (կանոնավոր կրկնակի մինոր)
- Ա1(16) Ներքևի ակտիվները շարժվում են դեպի հետ(ոչ ակտիվները կանգնում են անշարժ կամ փոխարինվում են սվինգի)։
- Ա2 (16) Ակտիվներն անցնում են կենտրոնով, շրջվում առանձին-առանձին, վերադառնում նույն տեղը (ոչ ակտիվներն անշարժ կանգնում են երաժշտության 3/4 հատվածում, ապա քայլ են կատարում դեպի վեր, իսկ հետո վերադառնում են նույն տեղը)։
- Բ1 (16) Ակտիվները պտտվում են դեպի հակառակ անկյուններ(ոչ ակտիվները մասնակցում են շրջադարձերի կեսին)։
- Բ2 (16) Ակտիվները գալիս են իրենց խմբի մեջտեղը, որպեսզի կատարեն սվինգ (ոչ ակտիվները կանգնում են անշարժ)։
- Նշում։ ոչ ակտիվները հաճախ մնում են տեղում կամ այլ կերպ են մասնակցում պարին, նույնիսկ եթե ֆիգուրները նրանցից շարժում չեն պահանջում[50]։
- Ժամանակակից-պարը հավասարաչափ է բաշխված ակտիվների և ոչ ակտիվների համար
- Չարթ Գաթրիի "Hay in the Barn" (անկանոն կրկնակի մինոր)
- Ա1 (16) Հարևանները հավասարակշռություն են պահում և ճոճվում են։
- Ա2 (8) Տիկնայք շարվում են շարքով, (8) մյուս մասը անցնում են աջ ուսերին՝ սկսելու համար։
- Բ1 (16) Զուգընկերները հավասարակշռություն են պահում և ճոճվում են։
- Բ2 (8) Տիկնայք շարվում են շարքով, (8) մյուս մասը անցնում են աջ ուսերին՝ սկսելու համար
Ժամանակակից կոնտրապարերի մեծ մասը ունեն հետևյալ բնութագրիչները․
- երկար շարքեր այնքան, որքան անհրաժեշտ է
- առաջին զույգերի անկանոն կամ Բեկետի դասավորություն
- հարթ խորեոգրաֆիա
- ոչ ոք չպետք է անշարժ մնա ավելի քան 16 հարված (օրինակ՝ առաջին զույգը հավասարակշռում և ճոճվում է ապա ավարտում է դեմքով դեպի ներքև՝ 4 շարքեր պատրաստելու համար)
- պարունակում է առնվազն մեկ սվինգ և, ընդհանուր առմամբ, և՛ զուգընկերը և՛ հարևանը ճոճվում են
- հայտնի շարժումների շարքից ճնշող մեծամասնությունը, որոնք պարողները գիտեն
- բաղկացած է հիմնականում շարժումներից, որոնք բոլոր պարողներին փոխկապակցված են պահում
- սովորաբար պարում են 32 ջիգաներ կամ հարվածային գործիքներ, որոնք կատարվում էին 110-ից 130 հարված արագությամբ
- պարում են սահու քայլվածքով՝ բազմաթիվ պտույտներով[51]։
Միջոցառումը, որը հիմնականում բաղկացած է այս ոճի պարերից, երբեմն կոչվում է «ժամանակակից քաղաքային կոնտրապար»։
Երաժշտություն
խմբագրելԿոնտրապարերի ամենատարածված երգացանկը արմատավորված է Հյուսիսային Ամերիկայում զարգացած անգլո-կելտական ավանդույթների մեջ։ Տարածված են իռլանդական, շոտլանդական, ֆրանս-կանադական և հյուսիսամերիկյան մեղեդիները, օգտագործվել են նաև Կլեզմերի մեղեդիները։ Հին ժամանակների երգացանկը ներառում է շատ քիչ ջիգաներ,որոնք տարածված են այլ երկրներում։
Կոնտրապարերի համար օգտագործվող մեղեդիները գրեթե միշտ «քառակուսի» են, որոնք բաղկացած են 64 հարվածից, որոնցում միանգամից մեղեդու մեջ 16 հարվածից բաղկացած երկու մասերից յուրաքանչյուրը կատարվում է երկու անգամ(սա նշվում է որպես ԱԱԲԲ)։ Այնուամենայնիվ, ցանկացած 64 բիթանոց մեղեդի․ օրինակ՝ ԱԱԲԲ ԱԱՑՑ-ում կարող է լինել երեք 8-հարվածով մաս, կամ երկու 8 հարվածով և մեկ 16 հարվածով մաս կարող է լինել ԱԱԲԲՑՑ-ում։ 64 հարվածից պակաս երկարությամբ մեղեդիները կոչվում են «կոր» և գրեթե երբեք չեն օգտագործվում կոնտրապարերի համար, թեև մի քանի կոր մեղեդիներ գրվել են որպես նորույթներ։ Կոնտրապարերի մեղեդիները կատարվում են տեմպերի նեղ տիրույթում՝ 108-132 հարվածի միջև։
Ջութակները համարվում են կոնտրապարերի հիմնական մեղեդային գործիքները, թեև կարող են օգտագործվել այլ լարային գործիքներ, ինչպիսիք են մանդոլինը կամ բանջոն, բացի մի քանի փողային գործիքներից, օրինակ՝ ակորդեոնը[52]։ Դաշնամուրը, կիթառը և կոնտրաբասը հաճախ հանդիպում են կոնտրապարի նվագախմբի ռիթմային բաժնում[53]։ Երբեմն կոնտրապարերում օգտագործվում են նաև հարվածային գործիքներ, ինչպիսիք են իռլանդական բոդրանը կամ, ավելի հազվադեպ, դումբեկը կամ լվացքի տախտակը(երաժշտական գործիք)[54]։ Վերջին մի քանի տարիների ընթացքում որոշ նվագախմբեր իրականացրել են Քվեբեկի պրակտիկան՝ գործիք նվագելիս(հաճախ ջութակ նվագելիս) ոտքերը տախտակին խփել[55]։
Մինչև 1970-ական թվականները ավանդաբար կոնտրապարի ընթացքում հնչում էր մեկ երաժշտություն(մոտ 5-10 րոպե)։ Այդ ժամանակից ի վեր կոնտրապարի երաժիշտները սովորաբար կատարում էին երկու կամ երեք կապակցված մեղեդիներ, չնայած մեկ մեղեդիով պարերը դեռևս տարածված են որոշ հյուսիսարևելյան նվագախմբերում։ Կելտական երգացանկում ընդունված է փոխել տոնայնությունը յուրաքանչյուր մեղեդու հետ։ Հավաքածուն կարող է սկսվել Ջ մեղեդուց, անցնել Դ մեղեդուն և ավարտվել ԲՄ մեղեդով։ Այստեղ Դ-ն վերաբերում է Ջ-ին որպես գերիշխող (5-րդ), մինչդեռ Դ-ն և Բմ-ը ունեն երկու տեսակ տոնայնություն։ Հին ժամանակների ավանդույթի համաձայն, կամ երաժիշտները նվագում են նույն մեղեդին ամբողջ պարի ընթացքում, կամ անցնում են նույն տոնայնությամբ այլ մեղեդիների։ Դա պայմանավորված է հինգ-լարանոց բանջոյի տոնայնությունից։ Հին ժամանակների նվագախումբը կարող է նվագել մի շարք մեղեդիներ Դ-ով, այնուհետև օգտագործել պարերի միջև ընկած ժամանակը՝ մեղեդիների հավաքածուն Ա-ով վերափոխելու համար(ջութակահարները նույնպես կարող են օգտվել այս տոնայնությունը վերափոխելու հնարավորությունից; ջութակի կարգավորումները որոշակի տոնայնության կամ մեղեդու համար անսովոր են ամերիկյան անգլո-կելտական ավանդույթներում, որոնք տարբերվում են հին ժամանակներից)։
Կելտական երգացանկում նվագախմբերը ամենից հաճախ նվագում են հարածային գործիքների և ջիգաների հավաքածուներ։ Այնուամենայնիվ, քանի որ ջիգաների և հարվածային գործիքների կառուցվածքը նույնն է(երկու հաշիվ յուրաքանչյուր հարվածի համար), նվագախմբերը երբեմն խառնում են ջիգաները և հարվածային գործիքները մեկ հավաքածուի մեջ։
Վերջին տարիներին կոնտրապարի ամենահայտնի նվագախմբերից են Մեծ Արջը(անգլ․՝ Great Bear), Perpetual E-Motion, Բադի Սիսթեմը(անգլ․՝ Buddy System), Քրոուֆութը(անգլ․՝ Crowfoot), Էլիքսիրը(անգլ․՝ Elixir), Մին Լիդսը(անգլ․՝ Mean Lids), Նոր՚իսթերը(անգլ․՝ Nor՚easyer), Նովան(անգլ․՝ Nova), Պետեի փոզը(անգլ․՝ Pete՚s Posse), Սթրինգրեյսը(անգլ․՝ the Stringrays), Սինքոփադը(անգլ․՝ the Syncopaths) և Վիլդ Ասփարագուսը(անգլ․՝ Wild Asparagus)[56][57]:
Տեխնո-կոնտրապարեր
խմբագրելՎերջին տարիներին երիտասարդ կոնտրապար պարողները սկսել են ստեղծել «տեխնո-կոնտրապար»-ը, որոնք ներառում են կոնտրապարի տեխնիկա, հիփ-հոփ և պարի այլ ժամանակակից ձևեր[58][59]։ Չնայած DJ-ների և հրավիրողների դժվարությանը, կոնտրապարի օրինաչափությունների միաձուլումը հիփ-հոփի, տանգոյի և պարի այլ ձևերի հետ 2008 թվականից ի վեր դարձել է զարգացող ոճ։ Տեխնոն տարբերվում է այլ կոնտրապարերից նրանով, որ սովորաբար կատարվում է ձայնագրված երաժշտությամբ, թեև կան որոշ նվագախմբեր, որոնք տեխնո-կոնտրապարեի ժամանակ կենդանի երաժշտությամբ են հանդես գալիս[60]։ Տեխնոն հատկապես տարածված է Հյուսիսային Կարոլինայի Էշվիլ քաղաքում, բայց կանոնավոր տեխնո-կոնտրապարի շարքերը տարածվում են արևելյան ափի երկայնքով, այնպիսի վայրերում, ինչպիսիք են Շառլոտսվիլ, Վիրջինան, Վաշինգտոնը, Ամհերսթը, Մասաչուսեթը, Գրինֆիլդը, հյուսիսային Կարոլինայի տարբեր պարային համայնքներ, իսկ մեկանգամյա և տարեկան միջոցառումները շարժվում են դեպի արևմուտք, ներառյալ Կալիֆորնիան, Պորտլենդը և Վաշինգտոն նահանգը[61][62][63]։ Դրանք նաև երբեմն անցկացվում են որպես ուշ երեկոյան միջոցառումներ կոնտրապարերի շաբաթների ժամանակ[64]։ Ի պատասխան տեխնո-կոնտրապարերի պահանջարկի, կոնտրապարի մի շարք հրավիրողներ մշակել են ձայնագրված երգերի կոնտրապարերին լավ համապատասխանող երգացանկ․ այս հրավիրողները հայտնի են որպես DJ-ներ[65]։ Առաջացել է մի տեսակ տեխնո/ավանդական ցոնտրապարերի ֆյուզիոն, որտեղ առնվազն մեկ նվագախումբ՝ Բադի Սիսթեմը(անգլ․՝ Buddy System), նվագում է կենդանի երաժշտություն՝ խառնված սինթեզատոր հնչյունների հետ, տեխնո-կոնտրապարերի համար[66][67]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «CDSS Dance Map». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «If you can walk, you can contra». The Daily Item. 2007 թ․ դեկտեմբերի 13.
- ↑ «Contra Dance / Contradance in New England». Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Contra Dance / Contradance Links for Festivals, Camps, and Weekends». Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Holenko, 2010, էջ 4
- ↑ Laufman, 2009, էջ 158
- ↑ «Contre-dance, -danse, contra-dance». Oxford English Dictionary, 2nd ed. Oxford University Press. 1989. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 1-ին.
- (քանի որ OED-ի առցանց մուտքն անվճար չէ, տրամադրվում է համապատասխան հատված as access to the OED online is not free) «Լիտրեի տեսությունը, որ արդեն 17-րդ դարում գոյություն ուներ ֆրանսիական կոնտրապար, որի հետ անգլերեն բառը խառնվել և օգտագոևխվել է միասին,չի դիմանում քննադատությանը․ ֆրանսերենում տերմինի բացատրությունը չի հայտաբերվել մինչ դրա հայտնվելը որպես անգլերեն տերմին։ Բայց հետագայում այս ձևի նոր պարերը զարգացել են Ֆրանսիայում և ներմուծվեցին Անգլիա՝ անվան ֆրանսիականացված ձևով, ինչը որոշ անգլիացիների ստիպեց կարծել, որ ֆրանսիականը կանոնավոր և բնօրինակ ձև է, իսկ անգլերենը՝ դրա աղավաղումը»։
- ↑ 8,0 8,1 Peterson, 2000, էջեր 199–200
- ↑ 9,0 9,1 Hast, 1993, էջ 22
- ↑ Carlin, 2005, էջ 192
- ↑ Lowry, Klint (2005 թ․ փետրվարի 2). «Longtime contra dancing program comes to an end». The News-Herald. Heritage Newspapers. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Spalding, 2014, էջ 147
- ↑ La Chapelle, 2011, էջ 36
- ↑ Lois S. Fahs, Swing Your Partner: Old Time Dances of New Brunswick and Nova Scotia (Sackville, N.B.: The author, 1939).
- ↑ 15,0 15,1 Palmer, Robin (2003 թ․ սեպտեմբերի 10). «Ed Larkin dancers head for Tunbridge again». Barre-Times (Argus, Vermont). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին. Alt URL
- ↑ «Contra Dance Tunbridge Town Hall». Young Tradition Vermont. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Pinewoods Camp, Inc. : History». www.pinewoods.org. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «NEFFA – New England Folk Festival Association». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Celebrating 100 years». Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.(չաշխատող հղում)
- ↑ Murrow, Gene (1998 թ․ մարտի 15). «How figures like heys and gypsies got into modern contradancing». ssrl.slac.stanford.edu. Alan Winston. Վերցված է 2022 թ․ հունվարի 15-ին. «Դադլին (Լաուֆմանը) սկսեց հրավիրել արքայազն ՈՒլյամին և Չայլդգրովին, ի թիվս այլոց, Դադլի պարերին։ Թեդը (Սանելլան) ավելի ու ավելի շատ կոնտրապարեր և եռյակներ էր գրում անգլիական ֆիգուրներով (ներառյալ հեզը և գնչուները)։ Շուտով կոնտրապարի ավանդույթը Թեդի, Դադլիի և այլոց շնորհիվ, ընդգրկեց անգլիական և հարավային լեռնային պարերի ֆիգուրները, սահունությունը և ավելի արագ տեմպերը, իսկ, գագաթնակետին հասնելով,«զեստի կոնտրապար» ոճը։»
- ↑ Gaudreau, Herbie, Modern Contra Dancing (Sandusky, OH: Square Dance Magazine, 1971).
- ↑ Michael McKernan (1995). «A look at late-night dancing in the Brattleboro, VT area from the 1920s to the 1960s». Brattleboro Dawn Dances History. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Brattleboro Dawn Dances».
- ↑ «Peterborough 1st Saturdays and Special Dances – Monadnock Folklore Society». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Heatmap». www.trycontra.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Horton, 2001, էջ 205
- ↑ Sannella, 1982, էջ 12
- ↑ Horton, 2001, էջ 204
- ↑ Perpetual eMotion sing 'Eleanor Rigby' «5/6/11, 2 of 9: Perpetual e-Motion at the Concord Scout House». YouTube. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Hast, 1993
- ↑ Hast, 1993, էջ 25
- ↑ 32,0 32,1 «UK / USA Dance Comparison». www.bobarcher.org. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Susan Kevra's Letter to the Greenfield Contra Dancers». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Please ask someone else to dance». www.gainesnet.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Notes on Calling Contra Dances by Cary Ravitz». www.dance.ravitz.us. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ 36,0 36,1 36,2 «CCD - What is Contra Dancing?». Contradance.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Contra Dance – What to Wear? | Sacramento Country Dance Society». Sactocds.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Contra Dance in Houston, TX - Contra Dance Frequently Asked Questions». HATDS. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Your first contra dance». Chicago Barn Dance Company. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Social and Community Dynamics». Country Dance and Song Society. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Dance Guidelines» (PDF). Old Farmer’s Ball. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ 42,0 42,1 Pittman, Anne M.; Waller, Marlys S.; Dark, Cathy L. (2015). Dance a While: A Handbook for Folk, Square, Contra, and Social Dance, Tenth Edition. Waveland Press. էջ 197. ISBN 978-1478629511.
- ↑ Dart 1995, "Choreography and Community"
- ↑ Snyder, Andrew (2019). «Contraculture: Bird Names and the Degendering of Contra Dance». Yearbook for Traditional Music. 51: 195. doi:10.1017/ytm.2019.3. S2CID 212795287. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Snyder, Andrew (2019). «Contraculture: Bird Names and the Degendering of Contra Dance». Yearbook for Traditional Music. 51: 198. doi:10.1017/ytm.2019.3. S2CID 212795287. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Snyder, Andrew (2019). «Contraculture: Bird Names and the Degendering of Contra Dance». Yearbook for Traditional Music. 51: 199, 202. doi:10.1017/ytm.2019.3. S2CID 212795287. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Reback, Storms (2023 թ․ նոյեմբերի 1). «Contra Dance Meets the Culture Wars». The Assembly. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Nielsen 2011, pp.113–114
- ↑ Dart, "Changes in Contra Dance Choreography", Contra Dance Choreography: A Reflection of Social Change
- ↑ «Michael Dyck's Contradance Index: By Title». www.ibiblio.org. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ CONTRA DANCE CHOREOGRAPHY A Reflection of Social Change MARY McNAB DART 1995.
- ↑ Ledgin, 2010, էջ 17
- ↑ Holenko, 2010, էջ 6
- ↑ Holenko, 2010, էջ 5
- ↑ «Podorythmie / Quebecoise Podorythmie». 2014 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2018-05-11-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «About the Band». elixirmusic.com. EHW Design. 2022. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Kaufman, Jeff. «Festival Stats». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Forbes, Jeff (2011 թ․ սեպտեմբերի 17). «Asheville and WNC folks helping grow 'Techno contra' dancing phenomenon». Mountain Xpress. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Neff, Erin. «Contra Dance, Then and Now» (PDF). Footnotes. No. July–August 2010. Portland Country Dance Community. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Buddy System». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Club Contra». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «ContraSonic». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «After midnight: LEAF's late-night lineup is worth staying up for». 2014 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Full Spectrum Contra». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Rushfest». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Buddy System». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Live Electronic - Buddy System». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
Արտաքին աղբյուրներ
խմբագրել- Carlin, Richard (2005). Folk. New York: Infobase Pub. ISBN 0816069786.
- Daniels, Bruce Colin (1995). Puritans at Play: Leisure and Recreation in Colonial New England. New York: Palgrave Macmillan. ISBN 978-1-4039-7212-5. See chapter VI, "Frolics for Fun: Dances, Weddings and Dinner Parties, pages 109 – 124.
- Dart, Mary McNab (1995). Contra Dance Choreography: A Reflection of Social Change. New York & London: Garland Publishing. ISBN 0-8153-1984-3. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին.
- Hast, Dorothea E. (1993). «Performance, Transformation, and Community: Contra Dance in New England». Dance Research Journal. 25 (1): 21–32. doi:10.2307/1478188. JSTOR 1478188. S2CID 147023859.
- Holden, Rickey; Frank Kaltman; Olga Kulbitsky (1997). The Contra Dance Book. Lovendegem, Belgium: Anglo-American Dance Service. ISBN 90-802087-3-6. (Reprint: first published in 1956 by American Squares as a part of the American Squares Dance Series)
- Holenko, John (2010). Contra Dance Encyclopedia. Mel Bay Publications. էջ 6. ISBN 978-1609743772.
- Horton, Laurel (2001). «Material Expressions of Communality among Dance Groups». Western Folklore. 60 (2/3): 203–226. doi:10.2307/1500377. JSTOR 1500377.
- Jennings, Larry (1988). Zesty Contras: A Selection of 500 New England Style Dances with a Provocative Explanatory Text. Cambridge Massachusetts: New England Folk Festival Association.
- Jennings, Larry (2004). Give-and-Take: A sequel to Zesty Contras, featuring 628 dances in the New England style, provocative remarks, exhortative essays and arcane analysis. Cambridge, Massachusetts: New England Folk Festival Association.
- Jennings, Larry; Dan Pearl; Ted Sannella (2004). The Contra Connection & Basically for Callers: Reprints from the Country Dance and Song Society NEWS (2nd ed.). Northampton, Massachusetts: Country Dance and Song Society. ISBN 0-917024-14-1.
- Keller, Kate Van Winkle (2007). Dance and Its Music in America, 1528-1789. Hillsdale, NY: Pendragon Press. ISBN 978-1-57647-127-2.
- La Chapelle, Peter (2011). «'Dances Partake of the Racial Characteristics of the People Who Dance Them': Nordicism, Antisemitism, and Henry Ford's Old-Time Music and Dance Revival». In Zuckerman, Bruce; Kun, Josh; Ansell, Lisa (eds.). The song is not the same : Jews and American popular music. West Lafayette, Ind.: Purdue University Press for the USC Casden Institute for the Study of the Jewish Role in American Life. էջեր 29–70. ISBN 978-1557535863.
- Laufman, Dudley Laufman, Jacqueline (2009). Traditional barn dances with calls & fiddling. Champaign, IL: Human Kinetics. ISBN 978-0736076128.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Ledgin, Stephanie P. (2010). Discovering Folk Music. ABC-CLIO. էջ 17. ISBN 978-0275993870.
- Linscott, Eloise Hubbard (1993). Folk Songs of Old New England. Dover Publications. ISBN 0-486-27827-1. See chapter entitled "Country Dancing," Pages 57 – 120. (The first edition was published in 1939.)
- Nielsen, Erica M. (2010). Folk Dancing. Santa Barbara: ABC-CLIO. ISBN 978-0313376894.
- Nevell, Richard (1977). A Time To Dance: American Country Dancing from Hornpipes to Hot Hash. New York: St. Martin's Press. ISBN 978-0-312-80522-7.
- Parkes, Tony (1992). Contra Dance Calling, A Basic Text. Bedford, Massachusetts: Hands Four Productions. ISBN 978-0-9632880-1-1.
- Peterson, Davis R. (2000). Ray Broadus Browne & Pat Browne (ed.). Defining concise guide to United States popular culture. Bowling Green, OH: Bowling Green State University Popular Press. ISBN 0879728213.
- Sannella, Ted (1982). Balance and Swing: A collection of fifty-five squares, contras and triplets in the New England tradition with music for each dance. Northampton, Massachusetts: Country Dance and Song Society. ISBN 0-917024-05-2.
- Sannella, Ted (1996). Swing the Next: A second collection of squares, contras, triplets and circles in the New England tradition, with music for each dance. Northampton, Massachusetts: Country Dance and Song Society. ISBN 0-917024-05-2.
- Sannella, Ted (2005). Calling Traditional New England Squares. Northampton, Massachusetts: Country Dance and Song Society. ISBN 0-917024-16-8.
- Spalding, Susan Eike (2014). Appalachian Dance: Creativity and Continuity in Six Communities. University of Illinois Press. ISBN 978-0252096457.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոնտրապար կատեգորիայում։ |
- Կոնտրապարի կազմակերպություններ
-
- Country Dance and Song Society (CDSS) preserves a variety of Anglo-American folk traditions in North America, including folk music, folk song, English country dance, contra dance and morris dance.
- Anglo-American Dance Service Based in Belgium, promoting contra dance and English dance in Western Europe.
- Նկարագրություններ և բացատրություններ
-
- Gary Shapiro's What Is Contra Dance?
- Hamilton Contra Dances A Contra Dance Primer Արխիվացված 2015-03-10 Wayback Machine
- Hamilton Contra Dances Contraculture: An introduction to contradancing Արխիվացված 2019-11-17 Wayback Machine
- Sharon Barrett Kennedy's "Now, What in the World is Contra Dancing?"
- Տարբեր ավանդույթներ և մշակույթները կոնտրապարի մեջ
-
- Colin Hume's Advice to Americans in England
- Հետազոտական աղբյուրներ
-
- University of New Hampshire Special Collections: New Hampshire Library of Traditional Music and Dance Արխիվացված 2006-01-01 Wayback Machine
- Կոնտրապարերի որոնում
-
- CDSS Dance Map Արխիվացված 2015-02-06 Wayback Machine – interactive, crowd sourced map of contra and folk dances around the world
- Contra Dance Links – comprehensive, up-to-date lists of local dances, weekend dances, musicians, callers, etc.
- The Dance Gypsy Արխիվացված 2021-02-26 Wayback Machine – locations of contra dances, and many other folk dances, around the world
- Try Contra – Find contra dances using ZIP Code search.
- National Contra Grid – Look up dances by day-of-week & City.
- ContraDance.org – Description, Links, videos, and local schedule.
- Միացյալ Թագավորությունում
- UK Contra Clubs
- Are You Dancing – calendar of social dance events in the UK, including contras
- English Folk Dance and Song Society dance calendar – calendar of folk dance events in the UK, including contras
- Ֆրանսիայում
- Տեսանյութեր
-
- Contra dance in Oswego, New York, with music by the Great Bear Trio. 2013.
- Two American country dance films on DVD: "Country Corners" (1976), and "Full of Life A-Dancin'" (1978).
- Contra dance in Tacoma, Washington, with music by Crowfoot. 2009.
- Welcome to the Contra Dance – dancers discuss their experiences contra dancing, set over photographs of contras
- The New Contra Dance Commercial (2 minute look at contra in a few dance halls, see playlist)
- Why We Contra Dance (dancers discuss why they enjoy contra dance, with video of dancing)
- Dancing Community (dancers from Louisville talk about their contra dancing experiences, with video of dancing)
- Contra Dancing and New Dancers (new contra dancers in Atlanta, Georgia, discuss their experience)
- A History of Contra (documentary of contra dancing, spanning 150+ years of dance culture)
- Contra dance in Chattanooga, Tennessee with music by Buddy System and calling by Seth Tepfer, 2019
- The Contra Dance (Doug Plummer's 3 minute slide + video set, with Ed Howe's fiddle music from May 2019)
- Contra dance in Glen Echo, Maryland with music by Elixir and calling by Nils Fredland, Contrastock 4, 2014.
- Contra dance in Pinellas, Florida with music by ContraForce and calling by Charlotte Crittenden, 2017)
- Example Contra Dance Lesson (caller Cis Hinkle explains the basics, with contra vocabulary)
- Contra Nils Walkthrough and Dance