Կոնտե (ֆր.՝ Comté, հայտնի է նաև որպես Gruyère de Comté[2], «Գրյույեր Կոնտեից»), ֆրանսիական պանիր կովի չպաստերատված կաթից, որը արտադրվում է Ֆրանսիայի Ֆրանշ Կոնտե երկրամասում (Franche-Comté)։ Երկրամասից էլ ստացել է իր անվանումը։

Կոնտե
ֆր.՝ Comté
Տեսակֆրանսիական պանիր, պանիր կովի կաթից, pressed cooked cheese?, հում կաթից պանիր[1] և արտադրական պանիր
Առաջացման երկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏարածաշրջանՖրանշ Կոնտե
Կաթհում կաթ և կովի կաթ
Պաստերիզացումչկա
Կազմվածքփափուկ
Հասունացման ժամանակաշրջան8-12 ամիս
ՍերտիֆիկացումAOC (1958)
Հայտնի էկիծակարծր
 Comté (cheese) Վիքիպահեստում

Արտադրություն

խմբագրել

Կոնտե պանրի հիմնական արտադրության տարածքը Յուրայի լեռնային տեղանքն է։ Բացի Ֆրանշ Կոնտեից, այն նաև կարող են պատրաստել Բուրգունդիայում, Լոթարինգիայում, Շամպան - Արդենում և Ռոն Ալպեր երկրամասում[3]։

Կոնտե պանիրը արտադրվում է բացառապես սիմենթալ և մոնբերյար ցեղի տեսակի կովերի կաթից[4]։ Ընդ որում, կովերը պետք է ուտեն հատուկ բույսեր, որոնք աճեցված են հատուկ աշխարհագրական գոտիների մարգագետիններում։ Աճեցնելու տեղանքը հաստատված է AOC-ի կողմից[5]։ Նրանց սննդակարգում կտրականապես բացառվում է բոլոր տեսակի կերերը, որոնք կարող են ազդել պանրի համի վրա. չի թույլատրվում նաև կերեր, որոնց մեջ առկա է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ[5]։

Ֆերմայից բերված կաթը լցվում է մեծ պղնձյա տարրաների մեջ, որտեղ ենթարկվում է տաքեցման (40 °C-ից ոչ ավել)։ Որից հետո ավելացնում ենք խախացոց կամ այլ բնական ֆերմենտ[3]։ Ստացված հումքը մանրացվում է մանր կտորների, որը խառնում են երկրորդ ջերմային մշակման համար մոտավորապես 30 րոպե։ Ստացված զանգվածը այնուհետև լցնում են ֆորմաների մեջ, օգտվելով կաթնային շիճուկն��րից։

Դրանից հետո պանիրները դասավորում են եղևնու փայտից պատրաստված պահարանում հասունանալու համար։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Масуи К., Ямада Т. Французские сыры. Иллюстрированная энциклопедия = DK French Cheeses. — СПб: Издательский Дом «Нева», 2003. — С. 112=113. — 240 с. — ISBN 5-7654-2333-7
  • Le Grand Larousse gastronomique / Isabelle Jeuge-Maynart. — Larousse, 2007. — С. 237. — 992 с. — ISBN 978-2-03-582360-1

Արտաքին հղումներ

խմբագր��լ
  • «Պաշտոնական կայք» (ֆրանսերեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  • «Этапы изготовления сыра» (ֆրանսերեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  • «Cahier des charges de l'appellation d'origine « Comté»» (PDF) (ֆրանսերեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
  • «Accord de la régulation de l'offre de l'appellation d'origine protégée comté» (ֆրանսերեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.