Կոնդի մզկիթ

մզկիթ Կոնդ թաղամասում

Կոնդի մզկիթ, շիա իսլամական մզկիթ, որը գտնվում է Երևանի Կոնդ թաղամասի հարավում։ Հայտնի է նաև Աբբաս-Ղուլու խանի մզկիթ կամ Թափաբաշի մզկիթ անուններով։

Կոնդի մզկիթ
ադրբ.՝ Təpəbaşı məscidi
Տեսակմզկիթ
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԵրևան
ՏեղագրությունԿենտրոն վարչական շրջան և Կոնդ
Հիմնվել է1687
Կարգավիճակկիսաքանդ
Ճարտարապետություն
Ոճսեֆյան ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ

Կոնդի մզկիթը հիմնվել է 1687 թվականին[1]։ Հաշվի առնելով այն փաստը, որ նույն շրջանում ակտիվորեն վերականգնվում էին դրանից 8 տարի առաջ տեղի ունեցած մեծ երկրաշարժից քանդված բոլոր եկեղեցիները, հավանաբար Կոնդի մզկիթի տեղում նույնպես եղել է ավելի հին հայկական եկեղեցի մինչ 1679 թվականը։

Գտնվել է ներկայիս Կոնդի, Ռուսթավելու ու Սիմեոն Երևանցու փողոցների հատման վայրում՝ Կոնդ թաղամասի հարավում։ Կոնդի մզկիթը ունեցել է երկու գմբեթ՝ մեծ ու փոքր։ Մեծը քանդվել է 1960-ականներին[2]։

1915 թվականին այստեղ բնակվել է ցեղասպանությունից փրկված 17 ընտանիք, ում ժառանգները մինչ այսօր էլ ապրում են մզկիթի շենքում[2]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «‫«Երեւան-ایروان» | Facebook‬». www.facebook.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. 2,0 2,1 «Կոնդում պետք է ձևավորել հին Երևան». Hetq.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.