Կլոր սեղան
Կլոր սեղան, Արթուր արքայի մասին լեգենդի հայտնի սեղան, որի շուրջ նա և իր ասպետները հավաքվում էին։ Այդ սեղանը գլխավոր չուներ, բո��որն այնտեղ հավասար կարգավիճակում էին։ Սեղանի մասին առաջին անգամ հիշատակել է Վասը 1155 թվականին, որը հիմնվել է Արթուրի հեքիաթային շքախմբի նկարագրության վրա։ Ժամանակի ընթացքում Կլոր սեղանի խորհրդանիշը փոխվել է։ 12-րդ դարի վերջերին այն ներկայացվել է որպես ասպետական միաբանություն, որը կապվում է Արթուրի անվան հետ՝ Կլոր սեղանի ասպետներ։
Կլոր սեղան | |
---|---|
տեսակ | mythical object? և սեղան |
գտնվում է | Կամելոտ |
Ծանոթագրություններ | |
Round Table (Arthur) Վիքիպահեստում |
Ծագում
խմբագրելՉնայած Կլոր սեղանը չի հիշատակվել ավելի վաղ շրջանում, բայց Արթուրի մասին պատմությունները, նրա հրաշալի շրջապատը մեծ նշանակություն է ունեցել հնագույն պատերազմներում։ Ջեֆրի Մոնմութը «Բրիտանիայի արքաների պատմության» մեջ (բաղկ. 1136) պատմում է, որ խաղաղության հաստատումից հետո Մեծ Բրիտանիայում Արթուրը «ընդարձակում է իր շրջապատը` հրավիրելով շատ հարգարժան մարդկանց հեռավոր թագավորություններից, որ միանան իրեն»[1]։ Ասպետության կոչում ունենալը շատ կարևոր էր ուշ միջնադարյան ռոմանտիզմի մեջ, քանի որ Ջեֆրին պատմում է, որ Արթուրը հիմնադրեց «իր տնտեսության մեջ այնպիսի քաղաքավարի կառավարում, որը ոգեշնչեց մարդկանց պատճենելու նրան»[1]։
Արթուրի կառավարումը լավ հայտնի է Ուելսի պատմիչներից։ Ռոմանտիզմի մեջ Քուլվչը և Օլվենը անդրադարձել են Արթուրին, Քուլվչը տալիս է 225 անձի անուն, ովքեր միացել են Արթուրին[2]։ Արթուրի շրջապատն իր ունեցած փառքով այնքան է աչքի ընկել Ուելսի ավանդույթներում, որ հետագայում դարձել է Ուելսյան երրորդության նախատիպ՝ կապված Արթուրին շրջապատող անհատների հետ։ Երրորդության մեջ տիտ��ոսները սկսել են փոխարինել հին բրիտանական ձևին[3]։ Չնայած ասպետականության օրենքը հետագայում վճռական նշանակություն ունեցավ Կլոր սեղանին առնչվող տարբեր վեպերում, սակայն այն ուելսյան աղբյուրներում հիմնականում բացակայում է, որոշ գլուխներում Քուլվչը և Օլվենը որոշակի ծանոթություն են տալիս դրա մասին։ Օրինակ, Արթուրը իր շրջապատին ներկայացնում է արքայական էթիկայի կանոնները, ասելով՝ «մենք ազնիվ ենք այնքան, որքան ձգտում ենք. մեր առատաձեռնության չափը որոշում են մեր ազնվությունը, համբավն ու պատիվը[4]։
Չնայած վաղ ուելսյան տեքստերում Կլոր սեղանի մասին չի խոսվում, այնուամենայնիվ Արթուրի անունը կապվում է տան կահույքի տարբեր պարագաների հետ։ Դրանցից ամենահինը Սուրբ Կարանոգի առեղծվածային լողացող եկեղեցու բեմն է՝ 12-րդ դարի սրբի Վիտան։ Պատմության մեջ Արթուրը գտնում է այդ եկեղեցու բեմը և փորձում է անհաջող կերպով գործածել այն որպես սեղան, նա վերադարձնում է այն Կարանոգին՝ ազատագրելով երկիրը անհանգստացնող վիշապից[5]։ Արթուրի կերպարի՝ տան հետ կապված տարրերը տեղական բանահյուսության մեջ հանդես են գալիս 12-րդ դարից վաղ, տարբեր կոչմնորոշիչներ ստացել են հետևյալ անվանումները՝ «Արթուրի նստավայր», «Արթուրի ջեռոց», և «Արթուրի ննջարան-բնակարան»[6]։
Փենրիթի մոտ գտնվող Իամոնթ Բրիջի հենջը (շրջանաձև հողապատնեշ) հայտնի է որպես «Արթուր արքայի կլոր սեղան»[7]։ Դեռևս պահպանված Քարլեոնի հռոմեական ամֆիթատրոնը նույնացվել է Կլոր սեղանի հետ[8] և առաջարկվել է որպես լեգենդի հնարավոր խմբագրում[9]։ Հռոմեական հնէաբանների գտածոները Չեստերի ավերակներում որոշ գրողների ենթադրել են տալիս, որ Չեսթերի հռոմեկան ամֆիթատրոնը Կլոր սեղանի իրական նախատիպն է[10]։ Սակայն Անգլիական ժառանգության հանձնաժողովը, Հիսթորի թհեռուստաընկերության խորհրդատվությամբ, վավերագրական ֆիլմի, որտեղ քննարկվում էր հայցը, որոշեց, որ դրանք պատմության համար հիմք չեն[11]։
Լեգենդ
խմբագրելԿլոր սեղանի մասին առաջին անգամ հիշատակել է Վասը «Վեպ Բրուտի մասին» (Ջեֆրիի Պատմության նորմանդական լեզվով ադապտացիան), որը ավարտել է 1155 թվականին։ Վասն ասում է, որ Արթուրը, ստեղծելով Կլոր սեղանը, կանխել է իր բարոնների միջև վեճերը, նրանցից ոչ մեկը ավելի ցածր տեղ չէր նստում, քան մյուսը[12]։ Լայամոնը պատմությանը նոր տարրեր հաղորդեց, երբ Վասի «Վեպ Բրուտի մասին» գործը հարմարեցնում էր միջին անգլերենին (13-րդ դարի սկիզբ), նա պատմում է, որ Արթուրի վասալների միջև եղած վեճերը բռնության պատճառ դարձան Իոլյան տոնախմբության ժամանակ։ Ի պատասխան՝ Կոռնուոլի ատաղձագործները հսկայական կառույց սարքեցին, բայց հեշտ տեղափոխելի Կլոր սեղանը կանխեց սպասվելիք վեճը[12]։ Ըստ Վասի՝ դա Կլոր սեղանի նախատիպը չէր, և՛ նա, և՛ Լայամոնը Կլոր սեղանի ստեղծումը վերագրում են բրետոնացիներին։ Որոշ գիտնականներ կասկածի տակ են դնում այդ պնդումը, բայց մի մասն էլ դա հնարավոր է համարում[12]։ Կլոր սեղանի նկարագրության և Կելտյան պատմությունների միջև որոշակի նմանություններ կան, որտեղ զինվորները նստում են արքայի կամ հրամանատարի շուրջը։ Լայամոնի պատմության մեջ որոշ դեպքերում խախտվում է նստելու կարգը[12]։ Հնարավոր է, որ Վասը, հակառակ իր ցանկության, Արթուրի Կլոր սեղանի մասին խոսելիս չի հիշատակում որևէ բրետոնյան աղբյուր, բայց ավելի վաղ միջնադարյան Կառլոս Մեծի կենսագրականներում, հատկապես Էյնհարդի «Կառլոս Մեծի կյանքը» և Նոթքեր Սթամերի «Կառլ Մեծի գործերը» աշխատություններում արքան ասում է, որ ունի Հռոմի քարտեզով Կլոր սեղան[13]։
Կլոր սեղանը նորովի է ներկայանում 12-րդ դարի վերջի և 13-րդ դարի սկզբի ռոմանտիզմի մեջ, որտեղ այն ձեռք է բերել Արթուրի հովանու ներքո հռչակ ստացած ասպետականության խորհրդանիշ։ Ռոբեր դե Բորոնի 1190-ականներին գրված «Մերլին» ասպետական պոեմում հրաշագործ Մերլինը «Խորհրդավոր ընթրիքի» սեղանի և Հովսեփ Արիմաթացու Սուրբ Գրաալի սեղանի նմանությամբ ստեղծում է Կլոր սեղանը։ Այդ սեղանը, որ ստեղծվել էր Արթուրի հոր՝ ՈՒտեր Պենգրագոնի համար, ուներ 12 նստատեղ և մեկ դատարկ տեղ դավաճան Հուդայի համար։ Այդ տեղը դատարկ պետք է մնար այն ասպետի համար, որը կհասներ սուրբ Գրաալին։ Ռոբերտի ստեղծագործության շարունակության մեջ Դիդոտ Պերցեֆալը, հանդես գալով որպես ասպետ Պերցեֆալ՝ նստում է այդ տեղում և i հասնում է Սուրբ Գրաալին[12]։
13-րդ դարի արձակի ցիկլեր՝ Լանսելոտ-Գրայլի և Պոստ Վուլգատի ցիկլի հետագա հարմարեցման մեջ խոսվում է Կլոր սեղանի ասպետական ատրիբուտների մասին։ Հիասքանչ ասպետ Գալահադը, Պերցեֆելից առաջ այդ դատարկ տեղում ենթադրյալ նստողն է, այդ նստատեղը հետագայում կոչվում է «Մահացու նստատեղ», դրանով սկսվում են Սուրբ Գրաալի որոնումները, և ավարտվում է Արթուրյան դարաշրջանը[12]։ Այս ստեղծագործությունների համաձայն՝ Կլոր Արթուրի հոր մահից հետո սեղանը պահպանվում է Քամելիարդի Լեոդեգրանս արքայի մոտ։ Արթուրը ժառանգում է Կլոր սեղանը, երբ ամուսնանում է Լեոդեգրանսի դստեր՝ Գվիներվայի հետ։ Այլ տարբերակներում Կլոր սեղանը տարբեր ձևերով է հանդես գալիս։ Օրինակ, արթուրյան իտալական գործերում հաճախ տարբերակվում են Ուտերի «հին սեղանը» և Արթուրի «նոր սեղանը»[14]։
Կլոր սեղանի մրցաշարեր
խմբագրելՄիջին դարերում տոնախմբությունն անվանվում էր Կլոր սեղան, Եվրոպայում Արթուրի դատի իմիտացիա էր արվում։ Այդ միջոցառումը հետագայում վեր ածվեց ճաշկերույթի, պարերի տոնախմբության, և որոշ դեպքերում ներկա ասպետները ստանձնում էին Արթուրի շրջապարի դերը[15]։ Այդպիսի ամենից վաղ հայտնի տոնախմբությունը տեղի է ունեցել Կիպրոսում 1223 թվականին՝ (ասպետականություն): Կլոր սեղանը Եվրոպայի զանազան երկրներում հայտնի էր տարբեր տարբերակներով։ Ռենե Անժուն 1446 թվականին Արթուրյան ամրոցում կանգնեցրել է Կլոր սեղան[15]։ 1566 թվականի դեկտեմբերի 19-ին Մարի Ստյուարտը տոնախմբությունն անցկացրեց Ստերլինգ ամրոցում 30 հյուրերով՝ ընդօրինակելով Արթուրի սեղանը Ջեյմս 6-րդի մկրտության տոնակատարության ժամանակ[16][17]։
Վինչեսթրի կլոր սեղան
խմբագրել«Վինչեսթրի կլոր սեղան» անվանումով հայտնի արվեստի գործ է, ընդարձակ սեղանի խաղ՝ կախված Վինչեսթրյան ամրոցում, կրում է Արթուրի զինակիցների անունները։ Հնարավոր է, որ ստեղծված լինի Կլոր սեղանի մրցաշարի համար[18]։ Այժմյան Կլոր սեղանի պատկերը ավելի ուշ շրջանի է, ստեղծվել է Հենրի VIII-ի կողմից 1522 թվականին Սուրբ Հռոմի կայսր Կառլոս V-ի պետական այցի առիթով։ Հենրին պատկերվել է Արթուրի տեղում, Թուդորյան վարդի շուրջը նստած։ Սեղանը ինքնին շատ ավելի հին է, դենդրոխրոնոլոգիան 1250–1280-ական թվականներին է վերագրում այն, Էդուարդ I-ի տիրապետության շրջանին[19]։ Էդուարդը Արթուրի ջատագովներից էր, անց է կացրել 5 Կլոր սեղանի տոնակատարություն, որից մեկի հյուրերին 1299 թվականին ընդունել է ինքը ,որը կարող էր Կլոր սեղան ստեղծելու հիմք դառնալ[18]։ Մարտին Բիդլը Էդուարդի ֆինանսական հաշիվը քննելիս որոշեց փոխարինել այն մրցաշարով՝ 1290 թվականի ապրիլի 20-ին Կլոր սեղանը կախելով Վինչեսթր ամրոցի մոտ[20]։
Տես նաև՝
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Geoffrey, p. 222.
- ↑ Padel, p. 17.
- ↑ Bromwich, p. lxvii.
- ↑ Padel, p. 21.
- ↑ Padel, p. 42.
- ↑ Padel, p. 102.
- ↑ Thomas, pp. 428–429.
- ↑ Ottaway, Patrick; Michael Cyprien (1987). A traveller's guide to Roman Britain. Historical Times. էջ 35. ISBN 978-0-918678-19-5.
- ↑ Castleden, Rodney (1999). King Arthur: The Truth Behind the Legend. Routledge. էջ 148. ISBN 978-0-415-19575-1.
- ↑ Evans, Martin (July 11, 2010). "Historians locate King Arthur's Round Table". www.telegraph.co.uk. Retrieved July 15, 2010.
- ↑ Pitts, Mike (2010 թ․ նոյեմբեր). «Britain in Archaeology». British Archaeology. York, England: Council for British Archaeology (115): 8. ISSN 1357-4442. «The claims...have no basis whatever in the archaeological evidence»
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Kibler, William W. (1991). "Round Table." In Lacy, Norris J. (Ed.), The New Arthurian Encyclopaedia, p. 391. New York: Garland. 0-8240-4377-4.
- ↑ Walters, Lori J., "Re-examining Wace's Round Table", in: Keith Busby, Christopher Kleinhenz (eds.), Courtly arts and the art of courtliness, DS Brewer, 2006, p. 721-744.
- ↑ Hoffman, Donald L. (1991). "Tavola Ritonda." In Lacy, Norris J. (Ed.), The New Arthurian Encyclopedia, p. 444. New York: Garland. 0-8240-4377-4.
- ↑ 15,0 15,1 Lacy, Norris J. (1991). "Round Tables." In Lacy, Norris J. (Ed.), The New Arthurian Encyclopedia, p. 391. New York: Garland. 0-8240-4377-4.
- ↑ Stevenson, Joseph, ed., The History of Mary Stewart by Claude Nau, (1883), pp.cxlviii-cl, from [British Library] Sloane Mss. 3199 fol.264 and Ashmole. Mss. 840 fol.99
- ↑ Warnicke, Retha M. Mary Queen of Scots. Abingdon, England: Routledge. էջ 133. ISBN 978-0-415-29182-8.
- ↑ 18,0 18,1 Ashe, Geoffrey (1991). "Winchester." In Lacy, Norris J. (Ed.), The New Arthurian Encyclopedia, pp. 518–519. New York: Garland. 0-8240-4377-4.
- ↑ Biddle, Martin (2000). King Arthur's Round Table: an archaeological investigation. Woodbridge, England: Boydell and Brewer. էջ 182. ISBN 0-85115-626-6..
- ↑ Biddle (2000: 361–392)
Գրականություն
խմբագրել- Bromwich, Rachel (2006). Trioedd Ynys Prydein: The Triads of the Island of Britain. University Of Wales Press. 0-7083-1386-8.
- Geoffrey of Monmouth; Thorpe, Lewis (1988). The History of the Kings of Britain. New York: Penguin. 0-14-044170-0.
- Lacy, Norris J. (ed.) (1991). The New Arthurian Encyclopedia. New York: Garland. 0-8240-4377-4.
- Loomis, Roger S. (1959). "Arthurian Influence on Sport and Spectacle". Arthurian Literature in the Middle Ages. Oxford.
- Padel, O. J. (2000). Arthur in Medieval Welsh Literature. University of Wales Press. 0-7083-1689-1.
- Rouse, Robert; and Cory Rushton (2005). The Medieval Quest for Arthur. Tempus, Stroud. 0-7524-3343-1.
- Thomas, Charles (1953). «Folklore from a Northern Henge Monument». Folklore. 64 (3): 427–429. doi:10.1080/0015587x.1953.9717383. JSTOR 1256826.
Արտաքին հղումներ
խմբագրել- Timeless Myths - Knights of the Round Table
- The 14th Century Round Table in Winchester, Hampshire, UK Արխիվացված 2010-04-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոր սեղան» հոդվածին։ |