Կիրսթեն Ֆլագսթադ (նորվ.՝ Kirsten Malfrid Flagstad, հուլիսի 12, 1895(1895-07-12)[1][2][3][…], Համար, Հեդմարկ, Նորվեգիա - դեկտեմբերի 7, 1962(1962-12-07)[2][3][4][…], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի օպերային երգչուհի (սոպրանո

Կիրսթեն Ֆլագսթադ
Ծնվել էհուլիսի 12, 1895(1895-07-12)[1][2][3][…]
Համար, Հեդմարկ, Նորվեգիա
Երկիր Նորվեգիա
Մահացել էդեկտեմբերի 7, 1962(1962-12-07)[2][3][4][…] (67 տարեկան)
Օսլո, Նորվեգիա
ԳերեզմանՎեստրե գրավլունդ
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
ԱմուսինHenry Thomas Ingvald Johansen?[3]
Պարգևներ
 Kirsten Flagstad Վիքիպահեստում

Համարվում է Ռիխարդ Վագների երաժշտական դրամաներում գլխավոր դերերգերի մեծագույն կատարողներից մեկը։ Ֆլագսթադի ձայնը առանձնանում էր ուժով և հնչեղությամբ և միաժամանակ այն ճկուն ու քնարերգական էր։

Կենսագրություն

խմբագրել

Կիրսթեն Ֆլագսթադը ծնվել է երաժիշտների ընտանիքում (նրա հայրը եղել է դիրիժոր, մայրը՝ դաշնակահարուհի)։ Սովորել է Օսլոյում և Ստոկհոլմում։ Օպերային բեմում առաջին անգամ հանդես է եկել 1913 թվականին Նուրիի ոչ մեծ դերում Էժեն դ’Ալբերի «Մարգագետին» օպերայում (Օսլոյի ազգային թատրոն)։ Դրան հաջորդող 18 տարիների ընթացքում իր կարիերան կապված է եղել միայն Սկանդինավիայի հետ։ Նա կատարել է տարբեր դերեր Վեբերի, Ջուզեպե Վերդիի, Բիզեի, Գունոյի և այլ երգահանների օպերաներում և օպերետներում։

Հայտնի է դարձել 1932 թվականին, երբ նա առաջին անգամ կատարել է Իզոլդայի դերը Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայում։ Այդ օրվանից վագներյան դերերը Ֆլագսթադի երգացանկում հիմնական դեր են կատարել։ Արդեն հաջորդ տարի նա հրավիրվել է Բայրոյթյան փառատոնին։ 1935 թվականին նա մեծ հաջողությամբ առաջին անգամ ելույթ է ունեցել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում Զիգլինդայի դերում «Վալկիրիա» օպերայում։ Այդ օրվանից նա հաճախ ելույթ է ունեցել ԱՄՆ-ում և Լոնդոնում։ Բացի վագներյան դերերից (Իզոլդա, Բրունգիլդա Զիգլինդա, Եղիսաբեթ, Էլզա և այլք), նա հաճախ կատարում էր Լեոնորայի դերը Լյուդվիգ վան Բեթհովենի «Ֆիդելիո» օպերայում։ Երգչուհին համագործակցել է բազում հանրահայտ դիրիժորների հետ, ինչպիսիք են Վիլհելմ Ֆուրտվենգլերը, Ֆրից Ռայները, սըր Թոմաս Բիեմը և այլք։ Նրա խաղընկերն է եղել մեծն տենոր Լաուրից Մելխիորը։

Պատերազմական շրջանում Ֆլագսթադը եղել է Նորվեգիայում։ Այդ ժամանակ նրա ամուսինը մեղադրվել է նացիստների հետ կապերի մեջ և մահացել է բանտում 1946 թվականին։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև երգչուհուն, չնայած որ նա անմասն էր այդ ամենից, սակայն առաջին հետպատերազմյան տարիներին նրա կարիերայի ընթացքը բարդացել էր։ Շուտով նա կրկին հաջողությամբ սկսել է հանդես գալ Նյու Յորքում և Լոնդոնում։ Նրա մեծագույն նվաճումներից մեկը համարվումէ Դիդոնի պարտիան Հենրի Փյորսելի «Դիդոն և Էնեյ» օպերայում։ 1950 թվականի մայիսի 22-ին Լոնդոնում նա երգել է Ռիխարդ Շտրաուսի «Վերջին չորս երգեր» օպերայի պրեմիերային։ 1952 թվականին Կիրսթեն Ֆլագսթադը մասնակցել է «Տրիստան և Իզոլդա»-ի ձայնագրությանը Լյուդվիգ Զյութհաուսի հետ Ֆուրտվենգլերի ղեկավարությամբ. մինչ օրս այդ ձայնագրությունը համարվում է վագներյան կատարողականության բարձունքը։

Կիսրթեն Ֆլագսթադը լքել է բեմը 1955 թվականին (1957 թվականին կայացել է նրա վերջին համերգը որի ժամանակ նա կատարել է Էդվարդ Գրիգի երգերը), 1958—1960 թվականներին նա եղել է Նորվեգական օպերայի գեղարվեստական ղեկավարը։ 1958 թվականին մասնակցել է «Ռեյնի ոսկին» օպերայի ձայնագրությանը՝ Գեորգ Շոլթիի ղեկավարությամբ։

1985 թվականին երգչուհու հայրենի քաղաքում բացվել է Կիրսթեն Ֆլագսթադի թանգարանը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրսթեն Ֆլագսթադ» հոդվածին։