Կիմ Սոնգ Կյու
Կիմ Սոնգ Կյու (հանգըլ՝ 김성규, հանջա՝ 金聖圭, ապրիլի 28, 1989, Ջոնջու, Հարավային Կորեա), հարավկորեացի երգիչ, երգահան և դերասան։ Նա Woollim Entertainment ընկերությանը պատկանող Ինֆինիտի բոյ բենդի անդամ է։ Որպես սոլո երգիչ իր դեբյուտը կատարել է Another Me երգով՝ 2012 թվականի նոյեմբերի 12-ին։
Կիմ Սոնգ Կյու | |
---|---|
2018 | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 김성규 |
Ծնվել է | ապրիլի 28, 1989 (35 տարեկան) Ջոնջու, Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | քեյ փոփ |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, մոդել, կոմպոզիտոր, հեռուստատեսային դերասան և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2010–ներկա |
Լեյբլ | Woollim Entertainment |
Կրթություն | Daekyeung University? |
Անդամակցություն | Infinite |
Կապված | Infinite |
Կայք | Infinite |
Kim Sung-kyu Վիքիպահեստում |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Կյանք և գործունեություն
խմբագրելԿիմ Սոն Գյուն ծնվել է 1989 թվականի ապրիլի 28-ին Ջոնջու քաղաքում[1]։ Հաճախել է Ջոնջուի համալսարանի ավագ դպրոցը և եղել է դպրոցի "Coma Beat" անունը կրող ռոք խմբի անդամ։
Երբ Սոնգ Կյուն հայտնել է իր ծնողներին երգիչ դառնալու երազանքի մասին, ծնողները դեմ են եղել, հայտարարելով, որ կվռնդեն տնից, եթե չդադարի զբաղվել երաժշտությամբ։ Սոնգ Կյուն գաղտնի շարունակեց պարապել, իսկ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվեց Սեուլ, որպեսզի հետևի իր երազանքին։
2007 թվականին մասնակցեց SM ընկերության լսումներին, սակայն ձախոցվեց։ 2008 թվականին նույնպես փորձեց ուժերը, սակայն այս անգամ ևս բախտը նրան չժպտաց։ Հիացած լինելով Nell խմբով, Սոնգ Կյուն որոշեց գնալ Woollim Entertainment-ի լսումներին, որի ժամանակ ասաց․
Եթե դուք ինձ չընտրեք, ես կշարունակեմ ձեզ անհանգստացնել։ |
2010 թվականի հունիսի 9-ին Սոնգ Կյուն ի դեբյուտը կատարեց Ինֆինիտի խմբում։ 2013 թվականի փետրվարի 15-ին Սոնգ Կյուն ավարտեց Դեկյունգի համալսարանի երաժշտության ֆակուլտետը խմբի մյուս անդամների՝ L-ի (Կիմ Մյունգ Սու), Սոնգյոլի, Հոյայի և Դոգուի հետ։ Շարունակել է երաժշտական կրթությունը Հոսոյի համալսարանում։
Սկավառակագրություն
խմբագրելEP's
խմբագրել- 2012: Another Me
- 2015: 27
Սինգլներ
խմբագրելՏարի | Վերնագիր | Զբաղեցրած հորիզոնական | Վաճառք | Ալբոմ | |
---|---|---|---|---|---|
KR Gaon |
KR Hot 100 | ||||
2012 | Shine | 29 | - |
|
Another Me |
60초 (60 Seconds) | 16 | - |
| ||
2015 | 너여야만 해 (The Answer) | 3 | × |
|
27 |
Kontrol | 8 |
|
Սոլո երգեր
խմբագրելՏարի | Ալբոմ | Անվանում | Բառեր | Երաժշտություն | Տևողություն |
---|---|---|---|---|---|
2011 | Over the Top | "Because" | Լի Ջունգ Հուն | Լի Ջունգ Հուն | 3:52 |
2014 | Season 2 | "Light" | Կիմ Սոնգ Կյու | Ջի Յուն | 3:37 |
Սաունդթրեկեր
խմբագրելՏարի | Շոու | Երգի անվանում | Արտիստ |
---|---|---|---|
2012 | MBC What is Mom | She's a Fantasy | Ինֆինիտիի հետ |
2014 | Telemonster | Monster Time | Ինֆինիտիի հետ |
Grow: Infinite's Real Youth Life | 함께 (Together) | Ինֆինիտիի հետ |
Համագործակցություններ
խմբագրելՏարի | Երգ | Ալբոմ | Արտիստ(ներ) |
---|---|---|---|
2013 | What You Want | Non album-single | Կանտո |
2014 | Reply To Me | The Duets (Part 1) | Յուն Սանգ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Mark Russell (2014 թ․ ապրիլի 29). K-Pop Now!: The Korean Music Revolution. Tuttle Publishing. էջ 63. ISBN 978-1-4629-1411-1.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Սոնգ Կյու» հոդվածին։ |