Կերչ-Թեոդոսիայի դեսանտային գործողություն (1941-1942)
Կերչ-Թեոդոսիայի դեսանտային գործողություն (1941-1942), Անդրկովկասյան ռազմաճակատի (հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ Դ. Կոզլով) 51-րդ և 44-րդ բանակների զորքերի, Սևծովյան նավատորմի (հրամանատար՝ դեր-ծովակալ Ֆ. Օկտյաբրսկի) և Ազովյան ռազմական նավատորմիկի (հրամանատար՝ դեր-ծովակալ Ս. Գորշկով) ռազմանավերի ափհանումը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1941 թվականի դեկտեմբերի 26-ից 1942 թվականի հունվարի 2-ը։ Ձեռնարկվել է Կերչի թերակղզին գրավելու, հակառակորդի ուժերը պաշարված Սևաստոպոլից հեռացնելու և Ղրիմի հետագա ազատագրման համար պայմաններ ստեղծելու նպատակով։
Կերչենսկի դեսանտներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հայրենական մեծ պատերազմ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
ԽՍՀՄ | Գերմանիա Ռումինիա | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Դմիտրի Տիմոֆեվիչ Կոզլովը, Ֆեոդր Իվանովիչ Տոլբուխին Լև Զախարովիչ Մեխլիս, Ալեքսեյ Նիկոլաևիչ Պերվուշին, Վլադիմիր Նիկոլաևիչ Լվով (գեներալ) Կոլգանով Ստեփանովիչ Կոլգանով |
Էրիխ ֆոն Մանշտեյն, ֆոն Շպոնեկ, | ||||||||
Ղրիմյան ճակատ | |||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
ավելի քան 300. 000 զինզմթերք, 170. 000 գերի[1] 1100 զենք, 250 տանկ |
մոտավորապես 10. 000 մարդ[2] |
Գործողություն
խմբագրելԱփհանումը նախատեսվում էր 250 կմ ճակատով՝ Կերչի թերակղզու հյուսիսարևելյան և հարավային ծովափի մի շարք կետերում և Թեոդոսիայում։ Դեկտեմբերի 26-29-ին Ազովի նավատորմիկի և Կերչի ռազմածովային բազայի ռազմանավերը ուժեղ մրրիկի ժամանակ թերակղզու հյուսիսային և արևելյան ծովափ իջեցրին 51-րդ բանակի (հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ Վ. Լվով) շուրջ 20 հազար զինվոր։ Հակառակորդի 2 դիվիզիաների կատաղի դիմադրության հետևանքով՝ դեսանտային առանձին խմբերի չհաջողվեց միավորվել։ Դեկտեմբերի 29-ին Սև ծովյան նավատորմի ռազմանավերը 44-րդ բանակի (հրամանատար՝ գեներալ-մայոր Ա. Պերվուշին) դեսանտային զորքերով մոտեցան Թեոդոսիային։ Ափ դուրս եկած գրոհայինները գրավեցին ծովապատնեշն ու փարոսը։ Նախ «Շահումյան», ապա «Նեզամոժնիկ» և «Ժելեզնյակով» էսկադրային ականակիրներն ու «Կրասնի Կավկազ» հածանավը մտան նավահանգիստ և թշնամու օդային ուժերի գրոհների ու հրանոթային-ականանետային կրակի տակ 4, 5 հազարանոց դեսանտ իջեցրին։ Դեկտեմբերի 26-31-ին Կերչի թերակղզի և Թեոդոսիայի ափ հանվեց ավելի քան 40 հազար մարդ, 236 հրանոթ և ականանետ, 43 տանկ։ Դեկտեմբերի 30-ի առավոտյան խորհրդային զորքերը գրավեցին Թեոդոսիան և հարձակման անցան հյուսիսային, հյուսիսարևելյան և հյուսիս արևմտյան ուղղություններով։ Թշնամու զորքերը հարկադրված դեկտեմբերի 30-ի գիշերը թողեցին Կերչը և Սևաստոպոլի շրջանից վերցված 2 դիվիզիաների օգնությամբ Կիետ-Նովայա Պոկրովկա-Կոկտեբել գծի վրա պաշտպանական նոր դիրքեր գրավեցին։ Դրանով օպերացիան ավարտվեց։ Խորհրդային զորքերը Կերչի թերակղզու արևելյան ափից դեպի արևմտյան ընդհանուր առմամբ առաջ գնացին 100-110 կմ և ազատագրեցին Կերչն ու Թեոդոսիան։
Արվեստում
խմբագրել- Վավերագրական ֆիլմ «Կերչ դեսանտը»
Արտաքին հղումներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Бешанов В. В. Год 1942 — «учебный» — Мн.։ Харвест, 2003
- Владислав Гончаров. Керченско-Феодосийская десантная операция, c. 61-168
- Мирослав Морозов, Андрей Платонов, Владислав Гончаров. Десанты Великой Отечественной войны. Серия։ Военно-исторический сборник. Издательство։ Эксмо, 2008 г., 512 стр. ISBN 978-5-699-26702-6
- Э. фон Манштейн «Утерянные победы»
- Абрамов В. В. «Керченская катастрофа 1942» М., 2006.
- И. Статюк Керченско-Феодосийская десантная операция 1941-1942. Издательство։ Цейхгауз Год։ 2007
- А.В.Неменко История одного десанта http://www.litsovet.ru/index.php/material.read?material_id=422400
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Г. Ф. Кривошеев, В. М. Андроников, П. Д. Буриков Гриф секретности снят: Потери Вооруженных Сил СССР в войнах, боевых действиях и военных конфликтах: Стат. исслед. — М.: Воениздат, 1993
- ↑ согласно Э. фон Манштейну «Утерянные победы»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 393)։ |