Կելերաշի
Կելերաշի (ռումիներեն՝ Călărași, բուլղար․՝ Кълъраш), քաղաք Ռումինիայի հարավարևելյան մասում՝ Վալախիա պատմական մարզում։ Կելերաշի ժուդեցի (գավառ, շրջան) վարչական կենտրոնն է։ Ընկած է Դանուբի Բորչա վտակի ափին, Բուլղարիայի հետ Ռումինիայի պետական սահմանից 12, երկրի մայրաքաղաք Բուխարեստից՝ 125 կիլոմետր հեռավորության վրա[2]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Կելերաշի | |||
| |||
Երկիր | Ռումինիա | ||
Համայնք | Կելերաշի գավառ | ||
Մակերես | 133,22±0,01 կմ² | ||
ԲԾՄ | 13±1 մետր | ||
Բնակչություն | ▼58 211 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Փոստային դասիչ | 910001–910165 | ||
Պաշտոնական կայք | primariacalarasi.ro | ||
| |||
Նավահանգստային քաղաք է, արդյունաբերական, առևտրային կենտրոն, տրանսպորտային հանգույց։ Գործում են փայտամշակման, ցելյուլոզի-թղթի, սննդի (հիմնականում ձկնեղենի), բժշկական սարքավորումների, ապակեղենի արտադրության, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ։ Ծանր արդյունաբերությունը ներկայացնող խոշորագույն ձեռնարկությունը պողպատաձուլական գործարանն է։ Կելերաշին պատկերավոր անվանում են Capșa provinciei, այսինքն՝ «գավառների կերակրող» (Կապշան Ռումինիայում հայտնի ռեստորանի անվանում է)[3]։ Քաղաքը գտնվում է համաեվրոպական տրանսպորտային յոթերորդ միջանցքում (Դանուբ գետով) և չորրորդ համավրոպականի (Դրեզդեն-Կոնստանցա) հարևանությամբ. նրա միջով անցնում են հինգ կարևոր ավտոմայրուղի և երկաթգիծ։
Պատմություն
խմբագրելՔաղաքի ներկայիս տարածքում դեռևս Վալախիայի նշանավոր տիրակալ Միհայ Խիզախի իշխանության տարիներին (1593-1601 թթ.) եղել է գյուղական բնակավայր, որը ծառայել է որպես միջանկյալ կետ-փոստային կայան Բուխարեստից Ստամբուլ տանող ճանապարհին։ Հեծյալ սուրհանդակներին անվանում էին călărași. այստեղից էլ՝ բնակավայրի անվանումը։ Տարիների ընթացքում Կելերաշին ընդարձակվել է, վերածվել քաղաքի, 1834 թվականից դարձել գավառի վարչական կենտրոն։
Քույր քաղաքներ
խմբագրելԿլիմա
խմբագրելԿլիման մայրցամաքային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 11.3 °C (52 °F)։ Արձանագրված ամենացածր ջերմաստիճանը՝ −30.0 °C (−22 °F) (1938 թ. հունվարի 9-ին), ամենաբարձրը՝ 41.4 °C (107 °F) (1957 թ. օգոստոսի 10-ին)։
Կելերաշիի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 2 (36) |
3 (37) |
10 (50) |
16 (61) |
22 (72) |
26 (79) |
27 (81) |
27 (81) |
24 (75) |
17 (63) |
8 (46) |
4 (39) |
16 (61) |
Միջին ցածր °C (°F) | −3 (27) |
−2 (28) |
1 (34) |
6 (43) |
11 (52) |
15 (59) |
16 (61) |
15 (59) |
12 (54) |
6 (43) |
1 (34) |
−1 (30) |
6.5 (43.7) |
աղբյուր: weatherbase.com[6] |
Բնակչություն
խմբագրելՊատմական բնակչություն | ||
---|---|---|
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
1900 | 11 024 | — |
1912 | 12 995 | +17.9% |
1930 | 18 053 | +38.9% |
1948 | 24 448 | +35.4% |
1956 | 25 555 | +4.5% |
1966 | 35 684 | +39.6% |
1977 | 49 727 | +39.4% |
1992 | 76 952 | +54.7% |
2002 | 70 039 | −9.0% |
2011 | 65 181 | −6.9% |
Աղբյուր՝ Census data |
2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Կելերաշի բնակչության թվաքանակը եղել է 70.039[7]։ Շրջակա համայնքների (Մոդելու, Օստրով, Ռոսետի, Գրեդիշտեա, Կուզա Վոդա, Շտեֆան Վոդա) բնակչության հավելմամբ այդ ցուցանիշը կազմել է շուրջ 100,000։
Քաղաքի բնակչության ազգային կազմը.
Ազգությունը | Անձանց թվաքանակը | Տոկոսը |
---|---|---|
ռումիններ | 67140 | 95,9% |
գնչուներ | 2418 | 3,5% |
թուրքեր | 367 | 0,5% |
հունգարներ | 40 | 0,1% |
գերմանացիներ | 16 | < 0,1% |
ռուսներ | 14 | < 0,1% |
չինացիներ | 6 | < 0,1% |
բուլղարներ | 4 | < 0,1% |
լեհեր | 4 | < 0,1% |
իտալացիներ | 4 | < 0,1% |
հույներ | 2 | < 0,1% |
հրեաներ | 2 | < 0,1% |
չանգոներ | 2 | < 0,1% |
ուկրաինացիներ | 1 | < 0,1% |
թաթարներ | 1 | < 0,1% |
սերբեր | 1 | < 0,1% |
սլովակներ | 1 | < 0,1% |
հայեր | 1 | < 0,1% |
ազգությունը չնշածներ | 5 | < 0,1% |
Մայրենի լեզու են հայտարարել՝
Լեզուն | Անձանց թվաքանակը | Տոկոսը |
---|---|---|
ռումիներենը | 68183 | 97,4% |
գնչուերենը | 1625 | 2,3% |
թուրքերենը | 165 | 0,2% |
հունգարերենը | 25 | < 0,1% |
գերմաներենը | 10 | < 0,1% |
ռուսերենը | 9 | < 0,1% |
չինարենը | 6 | < 0,1% |
իտալերենը | 5 | < 0,1% |
բուլղարերենը | 2 | < 0,1% |
թաթարերենը | 1 | < 0,1% |
սերբերենը | 1 | < 0,1% |
հունարենը | 1 | < 0,1% |
լեհերենը | 1 | < 0,1% |
Քաղաքի բնակչության կազմը ըստ դավանանքի.
Դավանանքը | Անձանց թվաքանակը | Տոկոսը |
---|---|---|
ուղղափառ | 69182 | 98,8% |
մուսուլմաններ | 271 | 0,4% |
կաթոլիկներ (հռոմեադավան) | 149 | 0,2% |
հիսունականներ | 145 | 0,2% |
ադվենտիստներ | 110 | 0,2% |
բապտիստներ | 40 | 0,1% |
ֆրատերականներ | 29 | < 0,1% |
կաթոլիկներ (հունադավան) | 23 | < 0,1% |
աթեիստներ | 14 | < 0,1% |
բողոքականներ (ռեֆորմատներ) | 6 | < 0,1% |
լյութերականներ | 6 | < 0,1% |
հնադավաններ | 4 | < 0,1% |
անկրոն | 2 | < 0,1% |
ունիտար. | 1 | < 0,1% |
լյութերականներ (պրեսվիտերական եկեղեցու) | 1 | < 0,1% |
հրեաներ | 1 | < 0,1% |
դավանանքը չնշածներ | 23 | < 0,1% |
Պատկերասրահ
խմբագրել-
Պրեֆեկտուրայի շենքը
-
Երկաթուղային կայարանը
-
Լողափերից մեկը
-
Զբոսայգին
-
Կարոլ 1-ին արքայի արձանը
-
Կոմբինատը
-
Կենտրոնական զբոսայգին ձմռանը
-
Տեսարան քաղաքի մերձակայքից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 2021 Romanian census — National Institute of Statistics.
- ↑ Фізичні відстані розраховані за координатами населених пунктів
- ↑ (ro) Laura Toma, "Amatorii de Călăraşi" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Jurnalul Naţional, July 27, 2005
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Vacca, Maria Luisa. «Comune di Napoli -Gemellaggi» [Naples - Twin Towns]. Comune di Napoli (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Weatherbase data Călăraşi».
- ↑ «Structura Etno-demografică a României» (румунською). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Կելերաշի քաղաքի մասին տեղեկություններ Ghidul Primăriilor կայքում
- Համայնքապետարանի պաշտոնական կայքէջը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կելերաշի» հոդվածին։ |