Կարմրակատարներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Թռչուններ
Լատիներեն անվանում
Carduelis



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կարմրակատարներ[1] (լատին․՝ Carduelis), թռչնատեսակ սերինոսազգիների ընտանիքից (Fringillidae)[2]։

Կարմրակատարները բնակվում են բաց տարածքներում և անտառեզրերին։ Որպես կանոն՝ կարմրակատարը չվող թռչուն չէ։

Արտաքին տեսք

խմբագրել

Նրանք ունեն ամուր կազմվածք, գլուխը կլոր է, պարանոցը՝ կարճ։ Փետուրները խիտ են՝ տարբեր երանգներով։ Արևադարձային որոշ տեսակների գլխին փոմփոլիկ կա։ Թևերը միջին երկարության են։ Երկար, կոնաձև կտուցի շուրջը կա կարմիր լայն «դիմակ», որի գույնը տարբերվում է գլխի գագաթից։ Նրա մեջքն ու կրծքավանդակը միագույն են՝ մոխրագույն՝ գորշ դարչնավուն երանգով։

Ապրելակերպ

խմբագրել

Կարմրակատար թռչունների մեծ մասը բնակվում է ծառերի և թփերի վրա։ Բները կառուցում են փոքր ծառերի կենտրոնում։

Որոշ տեսակներ

խմբագրել
  • Սպիտակահեր կարմրակատար (C. caniceps)
  • Կանեփնուկ (C. cannabina)
  • Կարմրակատար (C. carduelis)
  • Կանաչ սերինոս (C. chloris)
  • Կրակե ազնվասարեկ (C. cucullata)
  • Լեռնային վշասարեկ (C. flavirostris)
  • Չինական կանաչավուն (C. sinica)
  • Ազնվասարեկ (C. spinus)
  • Ամերիկական ազնվասարեկ (C. tristis)
  • Դեղներես ազնվասարեկ (C. yarrellii)
  • Սոսենու ազնվասարեկ (C. pinus)
  • Սևահեր ազնվասարեկ (C. magellanica)
  • Սև ազնվասարեկ (C. atrata)
  • Մորուքավոր ազնվասարեկ (C. barbata)
  • Սևամաշկ ազնվասարեկ (C. notata)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 433. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0.
  2. «Щеглы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն

խմբագրել
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրակատարներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրակատարներ» հոդվածին։