Կարմիր խնձորը
«Կարմիր խնձորը» (ղրղզ.՝ Кызыл алма), 1975 թվականի խորհրդային գունավոր գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է կինոռեժիսոր Տոլոմուշ Օկեևը «Ղրղզֆիլմ» ստուդիայում Չինգիզ Այթմատովի վեպի հիման վրա։
Կարմիր խնձորը ռուս.՝ Красное яблоко | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Հիմք | Կարմիր խնձորը |
Թվական | 1975 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Տոլոմուշ Օկեև |
Սցենարի հեղինակ | Չինգիզ Այթմատով և Տոլոմուշ Օկեև |
Դերակատարներ | Սույմենկուլ Չոկմորով և Տատիբու Տուրսունբաևա |
Տևողություն | 83 րոպե |
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1976 թվականի մարտի 8-ին։
Սյուժե
խմբագրելՖիլմը նվիրված է ժամանակակից ղրղզական մտավորականության կյանքին, այն մի փոքրիկ ընտանիքի մի քանի օրերի տարեգրություն է, պատմություն մարդկային դժվար շփումների, դժվար սիրո մասին։
Երիտասարդ Թեմիրը հանդիպում է զարմանալի գեղեցկության տեր մի աղջկա, սիրում է նրան գաղտնի, նրանից հեռու մնալով։ Բայց զգացմունքը բախվում է առօրյա կյանքի խնդիրներին․ փորձելով անծանոթ աղջկան նվիրել երջանկության մասին իր երազանքի գեղեցիկ խորհրդանիշը՝ կարմիր խնձորը, Թեմիրը բախվում է նրա կողմից չհասկացվելուն և նույնիսկ թշնամանքի։
Տարիներ անց արդեն հայտնի նկարիչ դարձած Թեմիրին իր երազներում չի լքում հրեշտակային գեղեցկության տեր, անանուն այն աղջիկը, որն ափի մեջ պահել է կարմիր խնձոր։
Դերերում
խմբագրել- Սույմենկուլ Չոկմորով – Թեմիր, նկարիչ
- Գուլսարա Աժիբեկովա – Սաբիրա, Թեմիրի կինը
- Թաթիբյուբյու Տուրսունբաևա – Անծանոթուհի
- Անարա Մակեկադիրովա – Անարա, Թեմիրի և Սաբիրայի դուստրը
- Սաբիրա Կումուշալիևա – պահակ
- Ալիման Ջանգորոզովա – պառավ
- Բաքի Օմուրալիև – էպիզոդ
- Ասանբեկ Ումուրալիև – էպիզոդ
- Չորոբեկ Դումանաև – էպիզոդ
Նկարահանող խումբ
խմբագրել- Բեմադրող ռեժիսոր՝ Տոլոմուշ Օկեև
- Սցենարիստներ՝ Չինգիզ Այթմատով, Էլգա Լինդինա, Տոլոմուշ Օկեև
- Բեմադրող օպերատոր՝ Կոնստանտին Օրոզալիև
- Կոմպոզիտոր՝ Շանդոր Կալոշ[2]
- Նկարիչ՝ Ջամբուլ Ջաբաև
- Հնչյունային օպերատոր՝ Յուրի Շեյն
- Ռեժիսոր՝ Կ. Օրոզալիև
- Օպերատոր՝ Շ. Ալիկուլով
- Մոնտաժող՝ Ռ. Շերշենովա
- Գրիմարար՝ Ն. Մասլեննիկովա, Դ. Կուդայբերգենովա
- Զգեստների նկարիչ՝ Մ. Աբդիև
- Համակցված նկարահանումները՝ Յու. Սոկոլի
- Ռեժիսորի ասիստենտներ՝ Ս. Կուրմանով, Տ. Ռազակով
- Օպերատորի օգնականներ՝ Ջ. Դյուշալիև, Մ. Սիգբատուլին
- Խմբագիր՝ Ռ. Չմոնին
- Տնօրեն՝ Ի. Աբդիկուլով
Ֆիլմը լայն վարձույթ Է ունեցել ԽՍՀՄ-ում, այն դիտել է 4 900 000 հանդիսատես։
Ֆիլմը մասնակցել է 1975 թվականի Մոսկվայի 9-րդ միջազգային կինոփառատոնին[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կարմիր խնձորը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Կարմիր խնձորը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «9th Moscow International Film Festival (1975)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.