Կարմիր աղյուսից համալսարաններ
Կարմիր աղյուսից համալսարաններ (անգլ.՝ Red Brick Universities), Անգլիայի ամենահեղինակավոր վեց համալսարանների միավորման ոչ պաշտոնական անվանումը։ Համալսարանները, որոնք հիմնադրվել են որպես քոլեջներ, համալսարանի կարգավիճակ են ստացել մինչև Առաջին աշխարհամարտը և տեղակայված են արդյունաբերական մեծ քաղաքներում[1][2][3][4][5][6][7]։ Ի սկզբանե «կարմիր աղյուսից համալսարաններ» անունը որոշակի բացասական իմաստով է գործածվել, քանի որ այդ համալսարանները համեմատաբար նոր էին մեծ հեղինակություն վայելող հին համալսարանների համեմատ, բայց արագ զարգանում էին[8]։ Սակայն 1960-1990 թվականներին նոր համալսարանների հիմնադրումից հետո անվանումը դարձավ ակնածանքի նշան այդ համալսարանների նկատմամբ։ Ներկայումս կարմիր աղյուսից համալսարաններից վեցը ընդգրկված են համալսարանային հեղինակավոր «Ռասել» խմբում, որին բաժին է հասնում Մեծ Բրիտանիայի հետազոտական ողջ դրամաշնորհի երկու երրորդը[9]։
Համալսարանների կազմ
խմբագրելԿարմիր աղյուսից համալսարանների խմբում ընդգրկված է վեց համալսարան.
- Բիրմինգհեմի համալսարան - հիմնադրվել է 1900 թվականին։
- Բրիստոլի համալսարան - հիմնադրվել է 1909 թվականին։
- Լիվերպուլի համալսարան - հիմնադրվել է 1903 թվականին։
- Մանչեստրի համալսարան - կազմավորվել է 2004 թվականին Վիկտորիայի համալսարանի և UMIST-ի միավորմամբ։
- Լիդսի համալսարան - հիմնադրվել է 1904 թվականին։
- Շեֆիլդի համալսարան - հիմնադրվել է 1905 թվականին։
Ծագման պատմություն
խմբագրելՄեծ Բրիտանիայի տնտեսական համալսարանական շարժումը ծնվել է 19-րդ դարում արդյունաբերական և կրթական կենտրոնների առաջացման հետ։ 1824 թվականին հիմնադրված Մանչեստրի մեխանիկայի համալսարանը (Manchester Mechanics' Institute) դարձավ Մանչեստրի գիտության և տեխնոլոգիայի ապագա համալսարանի (Manchester Institute of Science and Technology, UMIST) հիմքը, որի հիման վրա էլ հետագայում ձևավորվեց Մանչեսթրի համալսարանը[6]։ Բիրմինգհեմի համալսարանի պատմությունը սկսվում է Բիրմինգհեմի բժշկական դպրոցից, որը հիմնադրվել է 1825 թվականին[2]։ Լիդսի համալսարանը նույնպես ձևավորվել է բժշկական դպրոցի բազայի վրա, իսկ Բրիստոլի, Լիվերպուլի և Շեֆիլդի համալսարանները կազմավորվել են համալսարանական քոլեջների բազայի վրա։
Ձևավորված նոր համալսարանների առանձնահատկությունն այն էր, որ նրանք սահմանափակված չէին և ուսանողներին ընդունում էին առանց հաշվի առնելու դավանանքը կամ սոցիալական ծագումը։ Նրանք նպատակ էին դրել ուսանողներին այնպիսի հմտություններ տալու, որոնք անհրաժեշտ կլինեին «ռեալ աշխարհում»։ Այս առումով նրանք ընդունել էին Բեռլինի` Հումբոլդտի համալսարանի սկզբունքները, որով նախապատվություն էր տրվում ոչ թե ակադեմիական, այլ պրակտիկ գիտեկիքներին[10]։ Հենց այս հատկությամբ էին տարբերվում «կարմիր աղյուսից համալսարանները» հին համալսարաններից` Օքսֆորդից, Քեմբրիջից, ինչպես նաև ավելի ուշ ձևավորված մինչվիկտորիական համալսարաններից։ Վերջիններս աստվածաբանական ուղղվածություն ունեին` առաջնորդվել��վ անգլիկան եկեղեցու 39 սկզբունքներով։
Կիրառությունը լայն իմաստով
խմբագրել«Կարմիր աղյուսից համալսարաններ» անունը կիրառվում է նաև լայն իմաստով։ Մասնավորապես` Ռեդինգի համալսարանը, հիմնադրված լինելով 19-րդ դարում որպես Օքսֆորդին կից քոլեջ, միակն է, որ համալսարանների միավորման մեջ է մտել համաշխարհային երկու պատերազմների միջակայքում և հաճախ ընդգրկվում է «կարմիր աղյուսավորների» ցանկում[11]։ Եզրը կիրառվում է նաև Բելֆաստի արքայական համալսարանի նկատմամբ, որը, հիմնադրված լինելով 1845 թվականին, ինժեներական համալսարան է հռչակվել 1908 թվականին։
Պատկերասրահ
խմբագրել-
Լիդսի համալսարանի խորհրդանիշը` Պարկինսոնի շենքը
-
Շեֆիլդի համալսարանի ինժեներության ֆակուլտետի շենքը
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «A history of the HE environment | Staff | University of St Andrews». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ 2,0 2,1 «Birmingham University Firsts». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «About the University of Bristol». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Origins of the University of Leeds». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «About the University of Liverpool». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
- ↑ 6,0 6,1 «University of Manchester: History». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «About the University of Sheffield». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Peers, Edgar Allison (1943). Redbrick University.
- ↑ Russell Group: Home
- ↑ «Humboldt University Structural Model and History». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «The University's History». University of Reading. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.