Կարծես թե քիչ էր, ինչ որ արեցին…

Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից

«Կարծես թե քիչ էր, ինչ որ արեցին…», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], որը գրվել է 1896 թվականին։

«Կարծես թե քիչ, ինչ որ արեցին…»
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1896 թվական
ՎիքիդարանԿարծես թե քիչ էր, ինչ որ արեցին…

Ստեղծման պատմություն

խմբագրել

1896 թվականի մարտի 24-ին Մ․ Վարդազարյանի ալբոմում Թումանյանի դրած «Երբ թույլ եք տալիս, որ Ձեր ալբոմում…» ոտանավորը փոքր-ինչ վրդովվեցրել է Մ․ Վարդազարյանի մտերիմներին՝ Մխիթար Տեր-Անդրեասյանին և Փիլիպոս Վարդազարյանին։ Նրանք առանձին-առանձին պատասխանել են բանաստեղծին ալբոմի երկու էջերի վրա։ Փիլիպոս Վարդազարյանը գրել է․ «Արձակ գրողները ներուստ համոզված են լինում և երբեմն իսկ ստիպված են լինում օրը ցերեկով խոստովանելու, որ իրանք իրանց բանաստեղծներ համարողներին ահագին մեծամասնությունը լոկ նախալներ են»։ Իսկ Մխիթար Տեր-Անդրեսյանը․ «Միայն բանաստեղծներն են, որ պատասխանատու չեն իրանց գրածների համար»։ Թումանյանը ի պատասխան գրել է այս ոտանավորը։

Երկրորդ տողի կեսերի վրա Թումանյանն աստղանիշ է դրել, ապա տողատակ դրել՝ «Ծանոթ», բայց չի ծանոթագրել։

Մ․ Վարդազարյանի ալբոմը և ինքնագիրը պահվում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Փիլիպոս Վարդազարյանի ֆոնդի 413 համարում։

Բանաստեղծությունը առաջին անգամ տպագրվել է 1979 թվականին, «Լրաբեր» ամսագրի առաջին համարի 27-րդ էջում։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի առաջին հատորում տպագրվել է ինքնագրից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 652.