Կարլ Մարիա ֆոն Վեբեր
Կարլ Մարիա Ֆրիդրիխ Ավգուստ (Էրնեստ) ֆոն Վեբեր (գերմ.՝ Carl Maria von Weber, դեկտեմբերի 18, 1786[5][6][7], ոչ վաղ քան նոյեմբերի 18, 1786 և ոչ ուշ քան նոյեմբերի 19, 1786 կամ նոյեմբերի 18, 1786[8], Eutin, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[9] - հունիսի 5, 1826[2][3][4][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[10][11]), բարոն, գերմանացի երգահան, դիրիժոր, դաշնակահար, երաժշտագետ, գերմանական ռոմանտիկական օպերայի հիմնադիր։ Առավել հայտնի ստեղծագործություններն են՝ «Ազատ հրաձիգը» (գերմ.՝ Der Freischütz, 1821), «Էվրիանթ» (Euryanthe, 1823) և «Օբերոն» (գերմ.՝ Oberon, 1826) օպերաները(Օբերոն) օպերան վերջին օպերան էր ։
Կարլ Մարիա ֆոն Վեբեր | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Carl Maria von Weber |
Ի ծնե անուն | Carl Maria Friedrich Ernest von Weber |
Ծնվել է | 1786, նոյեմբերի 18 կամ 19 Էյտին, Գերմանիա |
Երկիր | Prince-Bishopric of Lübeck |
Մահացել է | 1826, հունիսի 5 Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Alter Katholischer Friedhof |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | երգահան, դիրիժոր, դաշնակահար, երաժշտագետ |
Գործիքներ | կիթառ և դաշնամուր |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Անդամակցություն | Ludlamshöhle?[1] |
Ամուսին | Caroline Weber? |
Carl Maria von Weber Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱշակերտել է Գեորգ Ֆոգլերին և Միքայել Հայդնին։ 12 տարեկանում գրել է առաջին զինգշպիլը («Սիրո և գինու ուժը»)։ 17 տարեկանից հանդես է եկել որպես դաշնակահար։
1804 թվականից որպես դիրիժոր աշխատել է տարբեր քաղաքներում (Բրեսլավլ, Մանհայմ, Ֆրանկֆուրտ, Մյունխեն, Բեռլին և այլն)։ 1813 թվականից ղեկավարել է Պրահայի, 1817 թվականից մինչև կյանքի վերջը՝ Դրեզդենի օպերային թատրոնները։
Ստեղծագործություններ
խմբագրելՎեբերը գերմանական ռոմանտիկական օպերայի ստեղծողն է։ Նրա ստեղծագործության գագաթը «Ազատ հրաձիգը» օպերան է (1820, բեմադրությունը՝ 1821, Բեռլին), որում վառ կերպով դրսևորվել է ռոմանտիկական օպերային բնորոշ՝ կենցաղի և ֆանտաստիկայի միաձուլումը։
«Էվրիանթ» օպերայով (բեմադրությունը՝ 1823, Վիեննա) հաստատվել է պատմաառասպելական ասպետական օպերայի նոր տեսակը։
Վեբերի վերջին՝ «Օբերոն» օպերան (բեմադրությունը՝ 1826, Լոնդոն) սկզբնավորել է հեքիաթային ռոմանտիկական օպերայի ժանրը։
Վեբերի գործիքային ստեղծագործություններից առավել հայտնի են փողային գործիքների կոնցերտները։ Նրա «Պարի հրավեր» դաշնամուրային պիեսը (1819) և «Կոնցերտշտյուկը» դաշնամուրի և նվագախմբի համար (1821) նշանակալից դեր են խաղացել ծրագրային գործիքային երաժշտության զարգացման մեջ։
Գրել է նաև «Մարտ և հաղթանակ» կանտատը (1815), արական խմբերգեր, վոկալ անսամբլներ, երգեր (մոտ 130, այդ թվում՝ «Քնար և սուր» հայրենասիրական շարքը, 1814)։
Վեբերը երաժշտական-քննադատական և գրական երկերի, այդ թվում նաև՝ «Երաժշտի կյանքը» անավարտ վեպի հեղինակ է։
Գրականություն
խմբագրել- Кенигсберг А․, Карл-Мария Вебер, М․–Л․, 1965
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Flögel K. F., Ebeling F. W. Floegels Geschichte des Grotesk-Komischen (գերմ.): bearbeitet, erweitert und bis auf die neueste Zeit fortgeführt von Friedrich W. Ebeling — 5 — L: 1887. — S. 356. — 478, 14 p.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 filmportal.de — 2005.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Weber M. M. v. Carl Maria von Weber: The Life of an Artist — 1968. — P. 10.
- ↑ Weber M. M. v. Carl Maria von Weber (գերմ.): Ein Lebensbild — 1864. — S. 19.
- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 9,0 9,1 Deutsche Nationalbibliothek Record #118629662 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 10,0 10,1 Wurzbach D. C. v. Weber, Karl Maria Freiherr von (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 53. — S. 197.
- ↑ 11,0 11,1 Archivio Storico Ricordi — 1808.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Մարիա ֆոն Վեբեր» հոդվածին։ |