Կարեն Ոսկանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Ոսկանյան (27 հոկտեմբերի, 1975, Բաքու - 11 հուլիսի, 1999, Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կարեն Արարատի Ոսկանյան | |
---|---|
27 հոկտեմբերի, 1975 - 11 հուլիսի, 1999 | |
Ծննդավայր | Բաքու |
Մահվան վայր | Ստեփանակերտ |
Կոչում | ավագ լեյտենանտ |
Պաշտոն | վաշտի հրամանատար |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Կենսագրություն
խմբագրելԿարեն Ոսկանյանը ծնվել է 1975 թ. հոկտեմբերի 27-ին Բաքու քաղաքում։ Նրա հիվանդության պատճառով ընտանիքը 1976 թ. տեղափոխվել է Առաջաձոր։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ 1993 թ. զորակոչվել է ԼՂՀ ՊԲ շարքերը, ծառայել Խաչենի գումարտակում։ Առաջին անգամ վիրավորվել է ականի պայթյունից «ԿամԱԶ» մակնիշի մեքենայով դիրքերը գնալիս։ Երկրորդ անգամ վիրավորվել է ոտքից թշնամու գնդակից։ 1995 թ. նոյեմբերից Խոջալվում անցել է սպայական վեցամսյա դասընթացներ, ապա ծառայել Մատաղիսի գնդում որպես վաշտի հրամանատար, ուներ ավագ լեյտենանտի զինվորական կոչում։ Վիրավորվել է 1999 թ. հուլիսի 3-ին դիրքերում, թշնամու գնդակից, մահացել հուլիսի 11-ին Ստեփանակերտի հոսպիտալում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Առաջաձորի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կարեն Ոսկանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.